ՎԱՐԴԱՎԱՌ: Արդեն 2000 տարի է, ինչ ՎԱՐԴԱՎԱՌԸ փորձում են կապել քրիստոնեությանը, համարել քրիստոնեական տոն: Չի կպչում: Ավելի լավ չէ՞ քրիստոնեական տոները մնան քրիստոնեական, նախաքրիստոնեականները մնան իրենց տեղում:
Այսօր էլ միապաղաղ իրենց ձայնով քահանաները շրջանցում են էս փաստը , փորձում համատեղել անհամատեղելին, քարոզում մի բան, որին իրենք էլ չեն հավատում: Քի՞չ կան քրիստոնեական հրաշալի տոներ. թող լինեն: Ուղղակի պետք չէ խառնել բոլորը մի կաթսայում և ներկայացնել, որ քրիստոնեությունից առաջ ոչինչ չի եղել: ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ : ԱՍՏՂԻԿԸ հայերեն անձնանուն է, առաջացել է աստղ բառից:
Աստղ-ը բնիկ հայերեն բառ է՝ ծագած հնդեվրոպական ster ձևից: Բազմաթիվ լեզուներում կա այս բառը. հունարեն՝ աստեր, սանսկրիտերեն՝ սթար, պահլավերեն՝ սթար, իտալերեն՝ ստելլա, ֆրանսերեն՝ աստրե, իսպաներեն՝ աստրո, գերմաներեն՝ շտերն, անգլերեն՝ սթար և այլն: Այլ լեզուներում էլ աստղ բառից կազմվել են անձնանուններ. օրինակ՝ իտալական Ստելլա-ն: Իբրև սովորական իգական անուն հնում գործածական չի եղել, այլ հատուկ էր միայն աստվածուհուն: Առաջին անգամ 15-րդ դարում է գործածվել իբրև սովորական անուն, իսկ այժմ շատ տարածված է: Հայոց մեջ Աստղիկը համարվել է սիրո, գեղեցկության և ջրի աստվածուհին: Համարվել է Վահագնի սիրեցյալը, համապատասխանում է հույների Աֆրոդիտեին և ասորիների Կաուկաբթա աստվածուհուն, որ բառացի նշանակում է «աստղիկ»: Ըստ Ղ. Ալիշանի՝ հայոց երրորդ դիցուհին է (Անահիտից և Նանեից հետո): Մեծարվել է, և թերևս ամենից սիրելին ու ամենից ազգայինն է: Հայկական անվանմամբ Աստղիկը համարվում է Նոյի դուստրը՝ ծնված ջրհեղեղից հետո: Տիգրան Մեծը Հունաստանից բերել է տալիս Աֆրոդիտեի անդրին, և սկսում են պաշտել այդ կուռքը որպես Աստղիկ: Դրա հետևանքով Աֆրոդիտեի և Աստղիկի պաշտամունքները խառնվում են իրար, և Աստղիկը համարվում է ցանկասիրության դիցուհի: Այդ պատճառով էլ Գրիգոր Լուսավորիչը կործանում է Աշտիշատի նրա մեհյանը: Լուսավորիչը կործանում է ոչ միայն նրա, այլև սիրո և մայրության աստվածուհի Անահիտի, Վահագնի ու Արամազդի և այլ աստվածների սրբատեղիները:
Մինչ հունական խայտառակ անդրիի բերվելը Աստղիկի գաղափարը ավելի պարկեշտ է երևում, և, ըստ անունի, նա լուսավոր ու պայծառ մի էակ էր՝ նույնացված Լուսաբեր (Արուսյակ) մոլորակի հետ:
Հետագայում դարձել է ուրախության, փափկության, ցանկասիրության հորդորիչ: Նա ոսկեծղի էր և վարդամատն. հայերը նրան վարդեր էին նվիրում, որտեղից էլ՝ Վարդավառի տոնախմբությունը: Տոնը կատարվում էր Նավասարդ ամսին: Տոնը սկզբնապես կապված է եղել ջրի և պտղաբերության պաշտամունքի անձնավորում Աստղիկի հետ: Տոնի ժամանակ մեր հեթանոս նախնիները ջուր են սրսկել իրար վրա, աղավնիներ են բաց թողել, վարդեր ձոնել Աստղիկին, զոհեր մատուցել նրան: Ավելի ուշ քրիստոնեական եկեղեցին Վարդավառը փոխարինել է Քրիստոսի պայծառակերպության տոնով՝ ծեսերն ու ավանդությունները հարմարեցնելով իրեն. ջուր սրսկելը՝ որպես ջրհեղեղի նշան, աղավնի բաց թողնելը՝ Նոյյան աղավնի, իսկ Աստղիկ դիցուհուն էլ դարձրել է Նոյի դուստրը: Վարդավառի վերաբերյալ շատ յուրօրինակ կարծիք ունի Գրիգոր Ղափանցյանը: Նա գրում է, որ վարդ բառը խեթերեն «ջուր» է նշանակում և վարդավառ նշանակում է «ջրալվա, ջուր առնել, ջուր ցողել»: Այսինքն՝ Աստղիկին վարդ նվիրելուց չէ, որ առաջացել է Վարդավառը, այլ վարդ (ջուր) բառից է Վարդավառը, որպես ջրի աստվածուհի Աստղիկին նվիրված ջրի տոն: Տոն, որով մարդիկ բնությանը հորդորում էին, որ նա, իրենց օրինակով, ջուր ցողի երկրի վրա, անձրև տեղա:
Աստղիկի մասին պահպանվել են մի շարք ավանդություններ: Ահա դրանցից մեկը, որը կապված է Հայաստանի ամենաջրառատ ու արգասաբեր գետերից մեկի՝ Մշո դաշտով հոսող Գուրգուռա (պատմական Արածանի, այժմ՝ Մուրադչայ) գետի հետ: Աստղիկ դիցուհին սովորություն ուներ գիշերադեմին լոգանք ընդունել Գրգուռ լեռան ստորոտին գտնվող համանուն գետում: Իմանալով այդ՝ տեղացի կտրիճները կրակ են վառում մոտակա բլուրների վրա, որպեսզի կրակի լույսով հեռվից տեսնեն Աստղիկի գեղեցիկ մարմինը: Իմանալով այդ՝ Աստղիկը թանձր մշուշով պատում է ամբողջ շրջապատը: Դրանից հետո գավառը կոչվում է Մշուշ, որը, բերանից բերան անցնելով, հետագայում դառնում է Մուշ:
Հայ դյուցազներգության ուշագրավ հերոսներից է Պարոն Աստղիկը՝ Սասունցի Դավթի հորեղբայր Վերգոյի տղան: Նրան և Դավթին թշնամիները իրար դեմ են հանում, և Դավիթն ստիպված սպանում է քաջազն Աստղիկին, որը հոգին ավանդելուց առաջ ասում է. «Ա՛խ, էս մեր ազգականի զարկերն է ինձի հասավ»: Հետագայում Դավիթն էլ մահանալիս պիտի ասի. «Իմ ցեց իմ անձից է»: Այսպիսի պատմություններ ներկայացրինք Աստղիկ անվան մասին. ինչքա՛ն խոր հնությունից է գալիս այդ անունը և ինչքա՛ն մեծ պաշտամունք է ունեցել հայ ժողովրդի մեջ, եղել թե՜ իգական, թե՜ արական անուն:
Վաչագան Ա. Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.