Ռեժիսոր Հովհաննես Գալստյանն անդրադարձել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին:
«Ինչ որ մի տեղ, «գեղցիների» ու ԼԳԲՏ համայնքի արանքում, ծվարել է խեղճ, հայկական կինոարտադրությունը։
***
Ավարտվեց Երևանյան հերթական կինոփառատոնը, որից իմ՝ այդ փառատոնի հանդեպ կանխակալ բացասաբար տրամադրված կինոաշխատողի հիշողության մեջ, ծիրանօծումների, կրկնվող հյուրերի, հյուրասիրությունների ու բացում-փակումների փրփուրների տակից, երեք բան մնաց։ Նախ, մեր խորհուրդը՝ ավելացնել փառատոնի գործնական բաղադրիչը, ինչ որ չափով հասել է կազմակերպիչների ուղեղային կենտրոնին, նախորդ դարի կինոաստղերի հետ անզուգական պարերը դուրս են մնացել ծրագրից։ Երկրորդ՝ մասնավոր ներդրումները էապես պակասել են, իսկ ավելացել է պետական մասնակցությունը և երրորդ՝ կինոփառատոնի ցուցադրումների ցանկից, փառատոնն սկսվելուց մի օր առաջ հանվել է 37 ֆիլմից բաղկացած ամենածավալուն ծրագիրը։
***
Սեփական թիմի թափթվածության պատճառով ծագած այս վերջին խնդիրը փառատոնը ներկայացրեց կինեմատոգրաֆիստների միության նախագահի մահվան կապակցությամբ սուգից մինչև հոմոֆոբիա ու գրաքննություն ցինիկ մեկնաբանություններով։ Ֆիլմերը, որոնց պատճառով հանվել էր ծրագիրը, ինչքան գիտեմ, ցուցադրվել են փառատոնից դուրս։ Տուժել են ծրագրում եղած 35 ֆիլմերը ու ինչ որ չափով, Հայաստանի վարկանիշը՝ որպես գրաքննություն իրականցնող երկիր։ Մեր բախտից, միջազգային հանրությունը ընդհանրապես տեղյակ չի Երևանյան փառատոնից, հակառակ դեպքում Հայաստանը ԼԳԲՏ ֆիլմեր փակելու համար կհայտնվեր թոփնյուզերում։
***
Փառատոնի արբանյակները, որ քսի տված շների պես չորս ամիս կոկորդ էին ճղում Կաննի կինոշուկայում հայկական պատվիրակության ծախսած 13մլն դրամի մասին (թիրախում սխալ հասցեատեր ունենալով), իհարկե, ձայն չեն հանի, որ Հայաստանում, 7 օրում կարողացան մսխել-մարսել մոտ 400 մլն դրամ (այս տարի փառատոնի բյուջեն քչացել է)։ Որևէ «հետաքննող լրագրող» չի գրի՝ «Պետությունը 14 տարի մեկ միլիարդի հասնող ներդրում է արել պետական աջակցության մենաշնորհ ունեցող փառատոնի մեջ ու ասեք, ո՞րն է դրա արդյունքը․ կինոյի որա՞կն է լավացել, Հայաստանը ինտեգրվել է միջազգային կինոպրոցեսների՞ն, հյուրերի ցա՞նկն է փոխվել է, թե հայ հանդիսատեսն է դառել ավելի կինոսեր ու տոլերանտ»։
***
Երևանյան կինոփառատոնը իմ իմացած միակ փառատոնն է, որ չի հենվում կինոարտադրողների, ֆիլմերի վաճառքի գործակալների, դիստրիբյուտորների ու ռեժիսորների՝ այսինքն կինոարտադրության իրական դերակատարների վրա։ Այս փառատոնը ունի երկու հենարան՝ կինոլրագրողները, որ ճեմում են դիտումից դիտում, փարթիից փարթի ու ամռանը ոչ բնորոշ ջանադրությամբ ֆեյսբուքյան ստատուսներ են տարածում։ Եվ հայրենական կինոգործիչների այն մասը, ում ֆիլմերը կոնկրետ տվյալ տարում ընդգրկվել են ինչ որ մի ծրագրում։ Երկու հենարաններն էլ խիստ անձնական հետաքրքրություններ են հետապնդում ու, մեծ հաշվով, թքած ունեն հայկական կինոարտադրության առողջացման վրա։ Մի բան, ինչին կոչված է ցանկակացած կինոփառատոն։
***
Մեկ տարի առաջ ասել եմ, որ բնույթով փակ ու կոռումպացված այս փառատոնը ամենալուրջ խոչընդոտն է հայկական նոր կինոարտադրության ձևավորման ճանապարհին։ Ինձ համար պատասխան չունեցող հարցերի շարքից է՝ ինչու՞ է ամեն տարի Հայաստանը մոտ 400 միլիոն դրամ հատկացվում մեկշաբաթյա փառատոնին, երբ ամբողջ հայկական կինոարտադրության համար տրվող գումարը 300 միլիոնից քիչ է։ Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստում կինոարտադրություն զարգացնել, եթե օտարերկրյա ֆիլմեր բերելու վրա մեկ շաբաթում ծախսում է 400 միլիոն դրամ, իսկ միջազգային շուկաներում հայկական կինոն ներկայացնելու համար դրա ընդամենը 5%-ը` 20մլն։ Ես սպասում եմ, որ այս հարցը մի օր լսվելու է։ Այդ օրը ես կհավատամ, որ հայկական կինոն իսկապես ուզում է առողջանալ։
ՀԳ․ մասնավոր մի զրույցում փառատոնի տնօրենը հայտարարել է, որ չի հիշում այդպիսի մարդ՝ Հովհաննես Գալստյան։ Ամնեզիան ինչ որ պահից բոլորիս է սպառնում, բայց կինոարտադրության մեր սայլը տեղից չի շարժվի, եթե շարունակենք պետական բյուջեից ահռելի ֆինանսական ռեսուրսներ վստահել հիշողության կորուստով տառապողներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Գալստյանը։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.