Քաղաքական շատ մեծ գործիչներ կան, որոնք ճանապարհ են անցել, բայց, ըստ էության, ամենամեծ քաղաքական թիմը ունի և պետության անկախության ամբողջական ճանապարհն անցել է Սերժ Սարգսյանը, Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Դիտարկմանը, թե եղել է արդյոք քնարկում, թե ով պիտի լինի վարչապետ 2018-ին, Գալուստ Սահակյանը նշեց, որ թեև ներքին քննարկումներ չեն եղել, բայց իր կարծիքով ճիշտ կլիներ, որպեսզի ՀՀ վարչապետ դառնար Սերժ Սարգսյանը:
«Հիմա այսօր հարցնում են, ով պիտի լինի, ես ասում եմ հետևյալը՝ այսօր քաղաքական դաշտում, որն ունի քաղաքան մեծ թիմ և որը մասնակցել է նոր անկախ Հայաստանի ամբողջական պատմությանը, մեկ անձ է մնացել՝ Սերժ Սարգսյանը, այսինքն՝ երկրի ղեկավարումը պիտի գնա Սերժ Սարգսյանին», — ասաց Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ ուրիշ որևէ մեկն այդքան մեծ քաղաքական թիմ չունի:
«Մեր ազգը պիտի ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պիտի ղեկավարի երկիրը», — նշեց նա:
Գալուստ Սահակյանը նաև նկատեց, որ պետք է հասկանալ երկրի տերը ոչ թե վարչապետն է, այլ ժողովուրդը և ընդգծեց, որ ինքը երբևէ չի սխալվել իր եզրահանգումների մեջ:
«Այն, ինչի մասին ես խոսում եմ, բացարձակ ճշմարտություն է: Դեռևս չի եղել որևէ դեպք, իսկ ես քաղաքականության մեջ եմ 88-ից սկսած, հանկարծ ես ինչ-որ բան մտածեմ և դա այդպես չլինի: Դա բավականին լուրջ կշիռ ունի», — ասաց նա:
Անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ հասարակության շրջանում ունեցած վարկանիշին՝ Սահակյանը նշեց. «Ես չեմ կարծում, թե Կարեն Կարապետյանը չի ցանկանալու, որ Սերժ Սարգսյանն իր գործունեությունն առաջ տանի: Մենք ամեն ինչ արեցինք, որ ժողովրդի կողմից Կարեն Կարապետյանն ընդունվի որպես նոր ոգու տեր վարչապետ ու կարողանա այդ գործերն առաջ տանի»:
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում վարչապետ Կարապետյանը հայտարարել էր, թե ինքն այն մարդկանց թվում չէ, ովքեր համոզում են Սերժ Սարգսյանին 2018-ին դառնալ վարչապետ:
Աղբյուր՝ Aysor.am
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.