Արդեն երկու օր է՝ Ադրբեջանը ողբում է։ Ալիեւի դուստր՝ սկսնակ բանաստեղծուհի Լեյլան, փոքրիկ Զահրայի մասին ոտանավոր է գրել, որով լացացրել է ազգակիցներին։ «Ներիր, որ քեզ չեմ ճանաչել, ներիր, որ ամբողջ երկիրը լաց է լինում»,- արտասանում է Լեյլա Ալիեւան։
Մենք այդ ոտանավորում ներկայացված ենք որպես «սեւ ուժ», որը, «քմծիծաղը շուրթերին, կրակում է»։ Հայերը պաշտոնական մակարդակներում փորձում են առարկել, արդարանալ, մոռանում են, որ քարոզչական պատերազմում հաղթում է նա, ով առաջինն է հարվածում։ Տվյալ դեպքում առաջին հարվածողն Ադրբեջանն է։ Իսկ «հարվածը» Ֆիզուլիի Ալխանլու սահմանամերձ գյուղում հուլիսի 4-ին զոհված երկու տարեկան Զահրայի եւ նրա տատիկի՝ Սահիբա Ալլահվերդիեւայի ողբերգական մահն է եւ նրանց սրտաճմլիկ լուսանկարները, որոնք այս օրերին աշխարհով մեկ տարածում է ադրբեջանական մամուլը։ Դրանք ներկայացվում են որպես հայերի վայրագությունների ապացույց։
Երեխայի մահվան կապակցությամբ մերոնք պատասխան «Կրակ» բացեցին
Պաշտոնական Ադրբեջանը կամպանիա է սկսել՝ «Ես ուզում եմ ապրել» («I Want to live!») եւ «Այսօր՝ Զահրան, վաղը՝ իմ աղջիկը» կարգախոսներով։ Քարոզչական արշավը ձեռնարկվել է նոր սահմանային լարվածության ֆոնին։ Երեխայի մահն այս լարվածության հետեւանքն է, որի մեղավորին գտնելը նույնն է, թե պատասխանել հարցին՝ հա՞վն է առաջինը ստեղծվել, թե՞ ձուն։ Երեկ առավոտից կրակոցները հրաձգային զինատեսակներից ավելացել էին։ ԼՂՀ ՊԲ-ն հայտնեց, որ երեք զինծառայողներ՝ Ռոբերտ Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Հարությունյանը եւ Վահե Բադալյանը, բեկորային վիրավորումներ են ստացել։ Նրանց նկարները ՊԲ-ն չի կցել հաղորդագրությանը։ Դրանք պաշտոնապես չեն տարածվում։ Մերոնք չէին տարածում նաեւ ապրիլյան պատերազմի օրերին զոհված տղաների մահվան զարհուրելի պատկերները։ Բայց չպատասխանել մեր հարեւաններին՝ չենք կարող։ Նրանց քարոզչական քայլերին «համարժեք» հակահարված տալը «խասյաթ» է դարձել, եւ Զահրայի մահվան կապակցությամբ էլ այս կողմից պատասխան կրակ բացվեց։ Հիշեցինք, որ ապրիլյան պատերազմի օրերին Արցախի Ներքին Ճարտար գյուղում սպանվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը։ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հենց ապրիլի 6-ին՝ Զահրայի մահից երկու օր անց, Վաղինակին նվիրված ֆիլմի շնորհանդես կազմակերպեց։
«Դու հիմար ես, հիմարը դու ես» քարոզչական սխեման հնացել է
Դուք ասում եք, որ մենք գազան ենք, մենք էլ ձեզ պատասխանում ենք՝ գազանը դուք եք։ Տարիներ շարունակ այս քարոզչական սխեմային մերոնք չեն դավաճանել։ «Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է ստեղծել քաղաքական փուչիկ՝ հայերին մեղադրելով երեխայի մահվան համար։ Նրանց համար միեւնույն է, թե ով կմահանա։ Ալիեւը հետապնդում է իր անձնական ու քաղաքական շահերը եւ այդ ճանապարհին չի խորշում գործի դնելու ցանկացած մեթոդ, այդ թվում՝ երեխայի սպանությունը»,- հայտարարել է նախագահականի ՊՈԱԿ-ի աշխատող, ֆիլմի հեղինակ Մարինա Գրիգորյանը։ Երեկ պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ հստակ երեւում է, որ Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղադրված 85 մմ «Դ-44» հրանոթից ադրբեջանական զինուժը հիմա էլ շարունակում է կրակել հայկական դիրքերի ուղղությամբ: Իր խոսնակի միջոցով ՊՆ-ն հայտնեց, որ չկան ապացույցներ, թե երկու տարեկան աղջիկը զոհվել է հայկական ուժերի արձակած կրակոցներից։ ՊՆ-ին հպատակ Razm.info կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի համար երեխայի մահն առիթ դարձավ «հայատյացության ալիքի» մասին խոսելու։ «Մի հարց կա, որի մասին Ադրբեջանը խուսափում է խոսել, թե ինչու են իրենց գյուղից հայկական դիրքերին կրակել»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ադրբեջանական զինուժը Ֆիզուլիի այդ հատվածից նախկինում էլ է կրակ բացել։ Ոմանք, ինչպես քաղաքագետ Գագիկ Ամբարյանը, հեռու գնացին՝ եզրակացնելով․ «Փոքրիկ Զահրայի եւ նրա տատի մահը կազմակերպվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից»։
Համացանցային ալեկոծում
Վիրտուալ աշխարհը, ինչպես հայտնի է, իր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերն ունի՝ մարդիկ, ովքեր մասնագիտացել են լրտեսական պատերազմների մեջ եւ հերթական քարոզչական դիվերսիայից հետո հակաքարոզչական նյութերով հրետակոծում են թշնամու համացանցային զորքը, ձեռքի հետ էլ լվանալով յուրայինների ուղեղները։ Այս մշակումներում ու հակադարձումներում կորան երեխաները՝ Զահրան ու 12-ամյա Վաղինակը՝ Ներքին Ճարտար գյուղից։ Այս ամենի փոխարեն կարելի էր ուղղակի ցավակցություն հայտնել Ադրբեջանի նախագահին եւ երեխայի ընտանիքին աղջկա մահվան կապակցությամբ եւ դա անել Հայաստանի առաջին դեմքերի անունից, որպես ղարաբաղյան պատերազմ կոչվող արյունահեղությունը դադարեցնելու բարի կամքի դրսեւորում։ Հայկական բանակը, ԼՂՀ-ն կամ Հայաստան պետությունն այս մեծահոգությունից հաստատապես ոչինչ չէին կորցնի պարզ պատճառով՝ փոքրիկ Զահրայի ու նրա տատիկի արնաշաղախ լուսանկարները ոչ թե հայերի, այլ պատերազմի դեմ են։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.