Այսօր խորհրդարանում կրկին բանավեճ սկսվեց։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթին, որում վերջինս ակնարկեց, որ նորաթուխ քաղաքական գործիչները կարող են դալաններում ծեծի ենթարկվել:
«Պադյեզդների վերաբերյալ ունեցած Վահրամի ելույթից հետո ՀՀԿ-ն ու իր ղեկավար Սերժ Սարգսյանը կարիք ունեն բացատրելու, թե ինչ առնչություն ունեն իրենք Վահրամ Խորխոռունու և Գևորգ Մհերյանի հետ պադյեզդներում ծեծի կապացությամբ։ Եվ եթե մեզ նման բան են հիշեցնում, ես էլ ՀՀԿ ղեկավարին ուզում եմ հիշեցնել Ռումինիայի ղեկավար Չաուշեսկուի ճակատագրի մասին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը զգուշացրեց` եթե պատգամավորները շեղվեն վարման կարգից, ապա ստիպված է անջատել խոսափողները։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց Բաբլոյանին, որ Ազգային ժողովը «հիմնարկ չէ, Բաբլոյանն էլ՝ դիրեկտորը»։ «Պարո՛ն Բաբլոյան, մենք ձեր աշխատողները չենք: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների ելույթին, որ անդրադարձաք «Լուսավոր Հայաստանին», «Քաղաքացիական պայմանագրին». գիշերները ձեր քունը չի՞ տանում, հա, որ «Ելք» դաշինքը միասնական է, չի քանդվում, երազում եք, որ մի բա՞ն լինի: Չի՛ լինելու, մի՛ անհանգստացեք, ձեր կուսակցության մասին մտածեք, որ օրը իշխանություն չունենաք` էդքան անդամ չեք ունենալու, կարող է՝ մի հինգ հոգի մարդ մնաք էդտեղ։ Մեր դարդով մի՛ տառապեք»,- ասաց նա։
Դարձյալ վարման կարգով արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը՝ փորձելով սրբագրել իր նախորդ ելույթը: «Ցավում եմ, որ գործընկերներս լավ չեն հիշում այն մեջբերումները, որ դա վերաբերում էր հեղինակությանը, որ կվախենան մենակ մութ պադյեզդներով բարձրանալ։ Իսկ «Լուսավոր Հայաստանի» և «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապված կուզենայի ասել հետևյալը՝ համբերե՛ք մինչև 2018 թվականը»։
- 13:10Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը
- 11:10600 հայկական բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերում
- 15:10Հաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե Հովհաննիսյան
- 12:10Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին
- 11:10Էլեկտրոնային դեղատոմսերը՝ նոր խնդիրների պատճառ. փորձագետն առաջարկներ ունի
- 13:10Որ դեպքում է պետությունը տրամադրում հիփոթեքային աջակցություն
- 12:10Ադրբեջանի թիրախում Արցախի պետական համալսարանն է
- 14:10Կարեւոր է Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ և պատժամիջոցներ գործադրելը. Սեյրան Օհանյանը՝ Ֆրանսիայի դեսպանին
- 11:10Սեպտեմբերի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա. Որոշումն ընդունվեց
- 11:10ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Կոնսերվատորիայի փակման լուրերի մասին
19.03.2024 | 14:10
19.03.2024 | 13:10
19.03.2024 | 12:10
19.03.2024 | 11:10
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.