Երեկ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում էր, եւ ներկայացնում էր իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, սեղանին դրված աշխատանքային թղթերի վրա հընթացս ուշագրավ նկարներ էր արել:
Այդպիսի նշումները, որպես կանոն, շատ խոսուն են լինում եւ բացահայտում են մարդու բնավորությունն ու հոգեվիճակը:
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանին խնդրեցինք վերլուծել վարչապետի նկարած պատկերները:
«Սովորաբար այդ կարգի նկարները կոչվում են ավտոմատ, չգիտակցված կամ մեխանիկական գրառումներ, եւ գրաֆոլոգիայում շատ կարեւոր նշանակություն ունեն: Եվրոպական շատ երկրներում մարդուն աշխատանքի ընդունելիս այդ տեսակ նկարներին մեծ ուշադրություն են դարձնում: Եթե այդ փաստերը կան, շատ ավելի ինֆորմատիվ են դրանք, քան նույնիսկ ձեռագիրը»,- նախ ասաց Սամվել Խուդոյանը, ապա անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի նկարածներին ընդհանուր առմամբ, նկատեց, որ այն աչքի է ընկնում ավարտուն ու ամբողջական լինելով, ինչը վկայում է նկարողի համապատասխան բնավորության, գործը մինչեւ վերջ հասցնելու վճռականության մասին:
Ինչ վերաբերում է նկարում երեւացող երկրաչափական պատկերներին, հոգեբանի գնահատմամբ` այդպիսի եռանկյունները տրամաբանության վրա հիմնվող, կամային, մի քիչ ագրեսիվ անձնավորության բնութագրեր են:
«Բայց հետաքրքիր է, որ չորս եռանկյուններից երեքի, այդ թվում ամենամեծի սուր ծայրերին փոքրիկ քառակուսիներ են: Ծայրերը փակելը խոչընդոտների նշանն է: Վարչապետը նպատակներին հասնելու խոչընդոտներ, արգելքներ է կարծես արձանագրել: Չորս խնդիր-նպատակ է նա տեսնում, որոնցից երեքի (նաեւ ամենախոշորի) հետ կապված կան բարիերներ»:
Վարչապետի նկարած պատկերների մեջ Սամվել Խուդոյանը ամենահետաքրքրականը համարեց խաչը:
«Գրաֆոլոգիայում խաչը սովորաբար մեղքի զգացման սիմվոլն է համարվում: Այսինքն, ըստ գրաֆոլոգիայի, եթե մարդը խաչեր է նկարում, այն էլ` այսքան մեծ, ուրեմն դա ակնհայտորեն վկայում է ինչ-որ հզոր մեղքի զգացման մասին»,- վերլուծեց մեր զրուցակիցը:
Մասնագետի տեղեկացմամբ, օրինակ հիպնոսում կա ավտոմատ գիր եւ ավտոմատ նկարչություն տեխնիկան, երբ մարդուն հիպնոսի են ենթարկում, նրան տալիս են նկարելու պարագաներ, ու հաճախ նրա նկարածների միջոցով այնպիսի հզոր բացահայտումներ են արվում, որոնք երբեք չէին վերհանվի գիտակցական պարագայում:
Հարցին, թե հաշվի առնելով, որ Ազգային ժողովում գտնվող գործադիրի ղեկավարն այդ նկարներն արել է աշխատանքային իրավիճակում, կարելի՞ է ասել, թե նկարում արտացոլվող չորս նպատակները, խոչընդոտներն ու նաեւ մեղքի զգացումը նրա վարչապետական գործունեությանն են առնչվում եւ ոչ անձնական կյանքին, Խուդոյանը պատասխանեց. «Նկարը վերլուծվում է նախ անձի տեսանկյունից, այսինքն` նրա անձնային բնութագրերն է տալիս, ինչպես նաեւ ընթացիկ իրավիճակի»:
Նա նաեւ ընդգծեց, որ այնպես չէ, թե հոգեբանության մեջ հնարավոր է մեկ նկարի, մեկ փաստի, մեկ զրույցի վրա հիմնվելով` վերջնական եզրակացության հանգել:
«Ինչքան ավելի խորը ուսումնասիրես մարդուն, նրա գործունեությունը, խոսքը եւ այլն, այնքան, բնականաբար, ավելի շատ ինֆորմացիա կստանաս: Բայց այս փոքր նկարի վերլուծությունը վերը նշվածն է ցույց տալիս: Բոլոր դեպքերում, բավականին օրիգինալություն, ստեղծագործականություն կար այդ պատկերի մեջ»,- եզրափակեց հոգեբանը:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.