Կառավարության նոր ծրագրի կամ ընդհանրապես Հայաստանում կառավարության ծրագրերի համար բավականին կարևոր է արտաքին ուղղվածության հանգամանքը: Խնդիրը տվյալ դեպքում դիտարկելու ենք տնտեսական զարգացումների տեսանկյունից: Իսկ տնտեսական զարգացման առումով արտաքին ուղղվածությունը չափազանց կարևոր է:
Այդպիսով, Հայաստանը ո՞ր երկրների հետ է կապում իր զարգացման հեռանկարը, և արդյոք այդ երկրների կամ միությունների հետ համագործակցությունը մեր երկրին տնտեսական զարգացում կբերի:
Կ. Կարապետյանն առաջնությունը տվել է ՌԴ-ին
Այս տեսանկյունից, կառավարության նոր ծրագրում, զարմանալի չէ, որ առաջնայնությունը պետք է տրվեր Ռուսաստանին: Չէ որ այդ երկիրը համարվում է մեր ռազմավարական դաշնակիցը, իսկ ՀՀ-ն անդամակցում է ՌԴ-ի ստեղծած ԵՏՄ-ին: Ընդհանրապես արտաքին քաղաքական համագործակցության որպես երկրորդ ուղղություն նշված է ԱՄՆ-ը, երրորդը՝ եվրոպական երկրներն են: Այդ տեսանկյունից հետաքրքիր է, որ ԵՏՄ-ն ավելի ներքին շարքերում է տեղ գտել, առաջ է քաշվել ԱՊՀ-ի հետ համագործակցությունը: Չի բացառվում, որ այս դեպքում ԵՏՄ-ն դիտարկվել է պարզապես որպես ԱՊՀ-ի մի մասը: Բացի այդ, ԵՏՄ ասելով, առայժմ դեռ ՌԴ է հասկացվում, իսկ այդ կառույցում մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարաբերությունները հիմնականում այդ երկրի հետ են: Չէ որ հատկապես տնտեսական հարաբերությունների դեպքում հենց դա ներկայացվեց որպես Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետ կանգնելու պատճառ:
«Իհարկե ծրագրում կա բաղադրիչ, որ եվրոպական երկրների փորձը տեղայնացնելու խնդիր կա, բայց տնտեսական բլոկում այդ ուղղվածությունը չեմ տեսնում: Կան որոշ մտքեր տնտեսական դիվանագիտության վերաբերյալ, դա լուրջ գիտություն է, բայց մեր երկրում շատ թույլ հիմքերի վրա է: Իսկ ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականության, այդ թվում և արտաքին տնտեսական քաղաքականության մեջ ես ավելի շատ տեսա ցանկ, քան թե թիրախներ ու բացված մոտեցումներ»,— մեզ հետ զրույցում ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Իսկ եթե մեր տնտեսության զարգացումը, արտահանման ավելացումը հիմնականում կապում ենք ՌԴ-ի հետ, արդյո՞ք այդ երկիրը մեզ նման հնարավորություն կտա: Հիշեցնենք, որ կառավարության ծրագրում մինչև 2022թ. մեր արտահանումը պետք է հասնի ՀՆԱ-ի 40 տոկոսին, այժմ անգամ դրա կեսն էլ չկա: Իսկ ՌԴ մենք հիմնականում խմիչքներ ու գյուղատնտեսական ապրանքներ ենք արտահանում, բայց այս դեպքում էլ ՌԴ ներքին քաղաքականությունը խոչընդոտում է դրանց իրացմանը: Օրինակ՝ ՌԴ-ում կա «Ռոսխոզնադզոռ» կազմակերպությունը, որը պարբերաբար արգելանք է դնում Հայաստանից այս կամ այն գյուղատնտեսական ապրանքի ներմուծման վրա: ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցներից հետո այդ երկրի գյուղատնտեսական արտադրությունն է սկսել աշխուժանալ: Ի վերջո կան ճանապարհների խնդիրներ՝ ՌԴ տանող հիմնական արտահանման ուղղությունը՝ Վերին Լարսը տարվա կեսը փակ է: Եվ այդպես շարունակ: Այսինքն՝ մենք մեր զարգացումը կապում ենք մի երկրի հետ, որը տարատեսակ խնդիրներ է առաջացնում մեր ապրանքների իրացման համար: «Բացի այդ, ծրագրում չկա ինչ, ինչպես, որքան արտադրելու հարցերի պատասխանը: Եվ այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ արտահանման այդ մակարդակն առաջիկա՝ անգամ 10 տարիներին մեզ համար անհասանելի թիրախ է լինելու»,- հավելում է տնտեսագետը:
Էներգետիկան նորից ՌԴ-ի վերահսկողության ծիրում
Էներգետիկան ոչ միայն ՀՀ տնտեսության կարևորագույն, համակարգաստեղծ բնագավառներից է, այլև երկրի անվտանգության և անկախության մակարդակը բնութագրող ռազմավարական ոլորտ է: Այս ոլորտին կառավարության ծրագրում մի փոքրիկ գլուխ է հատկացված, և էականն այն է, որ կառավարությունն այս դեպքում անվտանգությունն ու անկախությունը տեսնում է հիմնականում ատոմային էներգետիկայի հետագա զարգացման, էներգակիրների մատակարարման տարատեսականացման և տեղական առաջնային (վերականգնվող) էներգապաշարների լիիրավ, արդյունավետ օգտագործման և էներգա-արդյունավետ ժամանակակից միջոցների իրականացման ու նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով:
Իսկ սա նշանակում է, որ առաջիկա 5 տարիներին Կարեն Կարապետյանը մեր էներգետիկան նորից կապում է Ռուսաստանի հետ: Եթե նա այս ոլորտի գլխավոր նպատակը համարվում է ատոմային էներգետիկան, ատոմակայանի վերանորոգումը, որը մեր ամբողջ էներգետիկ արտադրության մոտ 40 տոկոսն է տալիս, ապա դա նշանակում է, որ Կ. Կարապետյանն էներգետիկ այլ աղբյուրների ստեղծելու և այդ երկրից էներգետիկ անկախություն ձեռք բերելու մասին չի էլ մտածում: «Իհարկե, ծրագրի այս հատվածում հանդիպում ենք Մասրիկ տեղանքում 55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցմանը, բայց խոսքը դեռ դրա կառուցման մրցույթի մասին է գնում: Այս ոլորտի համար ձևակերպված նպատակներից կարելի է եզրակացնել, որ ՌԴ-ից ու ԵՏՄ-ից կախվածությունն էլ ավելի է խորացվում: Եվ առաջիկա 5 տարիներին մեր էներգետիկ համակարգի վերականգնման խնդիրը շարունակում է լուրջ լինել»,- ասում է Վ. Խաչատրյանը
Հիշեցնենք, որ օրեր առաջ նաև Մասրիկ կայանի մասին էր խոսել նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որը հայտարարել էր, թե իր երկիրը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի ներդրում կատարելու հնարավորություն է տեսնում, եթե, իհարկե, կառավարությունը հավասար պայմաններ խոստանա: Բայց ՀՀ իշխանությունները գրեթե անպատասխան թողեցին այդ առաջարկությունը: Ավելին, այդ հայտարարությունից հետո շտապ Հայաստան եկավ ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, որի հետ էլ Կ. Կարապետյանը խոսել է ՀՀ էներգետիկ անվտանգության ու զարգացումների մասին՝ այդ տեսանկյունից կարևորելով Աբովյանում գազապահեստարանում նոր հնարավորություններ, մայրուղային նոր գազատարներ կառուցելու հարցը: «Սա ցույց է տալիս, որ 8 մլրդ դոլարի ներդրման ճանապարհները մեզ համար փակում են, և մենք հրաժարվում ենք նման առաջարկից»,- եզրակացնում է Վ. Խաչատրյանը:
Այսպիսով, ՌԴ-ն առաջիկա առնվազն 5 տարիներին նույնպես իր էներգետիկ մահակն օգտագործելու է մեր դեմ՝ զիջումներ կորզելու թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում: Ինչու չէ՝ նաև Արցախի հակամարտության դեպքում:
Աղբյուր՝ 1in.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.