MAMUL.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
— Պարոն Պապյան, Ադրբեջանի շարունակական հարվածներն ինչի մասին են վկայում: Արդյոք դրանով ցույց են տալիս, որ իրենք ուժե՞ղ են, թե՞ միգուցե, որ մենք ենք խոցելի:
— Ես կարծում եմ, մի քանի հանգամանք պիտի նկատի ունենանք, թե ինչու է հակառակորդի վարքագիծը փոխվել: Դա սկսվել է մի քանի տարի առաջ, հիմնականում ռուսական և իսրայելական զենքերի գնումների ժամանակներից: Այսինքն` երբ որ իրենք իրենց զգում են ուժեղ կամ ավելի ուժեղ, բնականաբար, վարքագիծը փոխվում է` գումարած նաև հոգեբանական մի շատ կարևոր գործոն, որի մասին անցյալ տարի ես և շատ ուրիշներ նշում էինք: Դա այն է, որ Ադրբեջանը համարում է, որ ինքն ապրիլյան պատերազմում հաղթել է` սկսել է պատերազմ և տարածք է ազատագրել: Եվ եթե մենք ասում էինք, որ հարցը նույնիսկ այդ 800 հեկտարը չի կամ` ոչ միայն 800 հեկտարն է, այլ այն, որ Ադրբեջանը պիտի հասկանա, որ ինքն ամեն անգամ սկսելով պատերազմական գործողություն, միշտ տանուլ է տալիս: Իհարկե, մենք դա չարեցինք, ինչո՞ւ չարեցինք` չուզեցի՞նք, թե՞ չկարողացանք, դա ուրիշ հարց է: Կամ ինչպես որոշ դասականներ ասացին, որ դա անպետք տարածք էր… Բայց շատ կարևոր հարց լուծեց Ադրբեջանն իր համար` պարտվողի հոգեբանությունից դուրս եկավ և դարձավ հաղթողի հոգեբանությամբ և հիմա նա այդ հոգեբանությամբ ու անպատժելիության զգացողությունով խփում է և ինչ ունի մտքին` ասում է, հատկապես, երբ չի ստանում համարժեք պատասխան: Մենք անգամ լսում էինք հայկական կողմից համարժեքության պատրաստակամության մասին, բայց մենք դարձյալ ոչինչ չենք անում:
— Այս անգամ «անհամարժեք» պատասխանի մասին նույնիսկ խոսք գնաց…
— Եթե հիշում եք, երբ մի քանի տարի առաջ մեր ուղղաթիռը խփեցին, մերոնք ասում էին` դե´ կտեսնեք, թե ինչ կանենք, պատասխանն անհամարժեք է լինելու և այլն: Քանի՞ ադրբեջանական ուղղաթիռ խփեցինք․ ոչ մի՝ վերջացավ գնաց: Առավել ևս, երբ մարդկային կորուստն ադրբեջանական ղեկավարության համար կարևոր չէ, որովհետև զոհվողների մեծամասնությունը թուրքեր չեն, լեզգիներ են, թալիշներ են և այլն: Այսինքն` նրանց ուղարկում են, որ հայերին սպանեն, ինչը իրենց համար օգուտ է: Ինչքան շատ հայ սպանեն, այնքան լավ, հատկապես, երբ որ մեր հասարակությունը ցավագին է դա տանում: Եվ քանի որ տեսնում են ցավագին են տանում, նրանք ավելի են ոգևորվում և ավելի շատ են սպանում: Եթե մերոնք էլ ի պատասխան սպանում են նրանց զինվորականներին, էլի իրենց համար լավ է, որովհետև, իրենց մեջի չուզողներին են սպանում հիմնականում, էթնիկ փոքրամասնություններին, որով լուծում են նրանց ֆիզիկական թվի կրճատման հարցը և հայերի և այդ ժողովուրդների միջև հնարավոր համերաշխության վրա մեծ սեպ են խրում: Ուստի, համարժեք պատասխանը` Ադրբեջանի տնտեսական կենսունակությանը վնասելն է: Այսինքն` այն, ինչ որ ալիևների և փաշաևների գրպանին է խփում, որովհետև իրենց համար իրենց գրպանն ավելի կարևոր է, քան իրենց զինյալ զինվորների կյանքը:
— Արկադի Տեր-Թադևոսյանը վերջերս նման հայտարարություն արեց իր հարցազրույցներից մեկում` ասելով, որ մի քանի տեղ կա, որ մենք ծրագրավորել ենք, որ պետք է խփենք: Որքանո՞վ եք հնարավոր համարում, որ այս անգամ նման քայլի կգնանք:
— Այո ես կարդացել եմ այդ հարցազրույցը և ոչ մի բան էլ հնարավոր չեմ համարում: Ասեմ Ձեզ հետևյալը` Ալիևը վախենում է սկսել լայնածավալ պատերազմ, որովհետև չգիտի պատերազմի ավարտն ինչ կլինի և նման իրավիճակում հոգեբանական փոփոխություն է տեղի ունենում ժողովուրդների միջև: Եվ ինքն իր նախորդերի ճակատագրից դաս է քաղել. բոլորն էլ իրենց իշխանությունից գցել են պատերազմի հետևանքով: Այդպիսի վախ ունեն նաև մեր իշխանությունները: Նրանք էլ չեն ուզում գնալ դրան, որովհետև նույն ձև վախենում են իշխանությունը կորցնելուց, որովհետև պատերազմի ժամանակ տեղի է ունենում հոգեբանական, մարդկային և այլն մոբիլիզացիա:
— Նաև մեծ գումարներ պետք է ներդրվեն, այնպես չէ՞:
— Հարցը միայն գումար ներդնելը չէ, դա անպայման պետք է ներդնեն, սակայն եթե իրենք եղած գումարն էլ ճիշտ ծախսեին, քանի որ անհեթեթ ծախսեր են կատարվում հաճախ, բայց այստեղ միայն գումարի խնդիրը չէ: Իշխանությունը չի վստահում ժողովրդին, որովհետև ժողովուրդը չի վստահում իշխանությանը: Իշխանությունը պատերազմից վախենում է երկու առումով, մեկը` երբ որ զենք տա ժողովրդին թշնամու դեմ կռվելու` ինքը չգիտի` վաղն էդ զենքն ում դեմ կուղղվի, որովհետև փոխադարձ անվստահություն է: Եթե ընտրություննրով օրինական իշխանափոխություն հնարավոր չի լինում, որոշ մարդիկ այլ միջոցների են գնում` այդ թվում նաև զինված ապստամբության:
Մյուսը հետևյալն է` հաղթող ժողովրդի պատերազմը շատ վտանգավոր է ցանկացած իշխանության համար: Ժողովուրդը հաղթեց` չի հանդուրժելու իշխանությանը, որը կոռումպացված է, ապիկար է, ապաշնորհ է և այլն: Պարտվեց` էլի չի հանդուրժելու, որովհետև նրան է մեղավոր համարելու: Հետևաբար, ցանկացած պատերազմ իշխանությանը ձեռք չի տալու: Եվ դա է պատճառը, որ մենք համարժեք գործողությունների չենք դիմում: Իշխանութունը վախենում է պատերազմից ոչ թե նրա համար, որ արդյունքում մարդիկ կզոհվեն, ես դրան չեմ հավատում (եթե մտածեր, ինքը նույն զոհվածների մասին էլ կմտածեր), պարզապես, հասկանում է, որ երկու տարբերակներում էլ ինքը կորցնելու է: Եվ հիմնական խաղաղության գործոնն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն ուզում են պահպանել իրենց իշխանությունը:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.