Սամվել Կարապետյանը շուտով առևտրի և զվարճանքի հերթական խոշոր կենտրոնը կբացի Հայաստանում: Այս անգամ Արաբկիր համայնքում կառուցվում է մոսկովյան ապրանքանիշ հանդիսացող «Ռիո» ցանցի կենտրոններից մեկը: Իրոք՝ հերթականը մայրաքաղաքում, «Ռոսիա մոլի» հարևանությամբ էլ նոր բարձրահարկի շինարարություն է այս պահին, հավանաբար առևտրի կենտրոնի շարունակություն կամ հյուրանոց: Ու դարձյալ կենտրոնի ծանրաբեռնում, որ ոչ մեկին չի հետաքրքրում այլևս, տարածքի սեփականատերերը իրենց տարածքների հետ վավում են այնպես, ինչպես խելքներին փչում է : Ինչ է ստացվում. Երևանն այլևս դարձել է մի խոշոր առևտրի կենտրոն, մարզերը կաթվածահար են, Երևանին մոտ բնակավայրերը մի կերպ յոլա են գնում:
Իրականում մեր մեծահարուստների գումարները, բառիս բուն իմաստով, անպտուղ վատնվում են` բերելով լոկ դրամական եկամուտ, մինչդեռ մենք, որպես պատերազմող երկիր, իրավունք չունենք չունենալու հզոր ու կայուն տնտեսություն՝ հետագա զարգացման տեսլականով ու ռազմավարությամբ: Չե՞ն գիտակցում իշխանություններն այս ամենը, չեն գիտակցում, որ արտադրություն կազմակերպելը, հասարակության զբաղվածության խնդիրը լուծելը կբերի դրական տեղաշարժի, հազիվ թե:
Հոգնել են մարդիկ այս թեմայով քննարկումներից, ու երևի չէինք անդրադառնա դրան, եթե մի փոքր անգամ դրական տեղաշարժ նկատելի լիներ, մինչդեռ բոլոր խոստումներն ինչ- որ բան ձեռնարկելու մնում են նախագծի մակարդակի: Ի զորու չե՞ն իշխանությունները լուծելու կոնկրետ՝ թեկուզ փոքր խնդիրներ, հազիվ թե, ուրեմն ինչն է պատճառը, որ սայլը տեղից չի շարժվում, սա է պետք պարզել ու արմատական լուծում տալ:
Այսօր խոսում են ռազմարդյունաբերական համալիր կառուցելու մասին, սակայն բոլորս գիտենք, որ առանց հզոր, զարգացող տնտեսության՝ չի կարող ոչ մի գործարկում կայանալ: Դա այլևս կենսական անհրաժեշտություն է: Սակայն ինչ ենք մենք տեսնում՝ ամբողջ երկիրը տրվել է մի քանի օլիգարխի, որոնք այն վերածել են զվարճանքի կենտրոնի: Իշխանությունը սերտաճել է կրիմինալին, բիզնեսը վերահսկվում է նրանց կողմից, իսկ կոռուպցիան այլևս ամուր ու կառուցվածքային բնույթ է ձեռք բերել:
Քանի որ մեզանում երկիր ասելով հասկանում ենք մայրաքաղաք,պետք է իրերն իրենց անունով կոչենք։ Մեր երկիրը նմանվել է մի թշվառականի, որը փորձում է արհեստական պսպղուն շորեր հագնել ու մարդամեջ դուրս գալ (ինչպես Երևանը), մինչդեռ հագուստի տակից երևում են ցնցոտիների ծվենները (մեր մարզերը):
Մարդիկ միլիարդներ են կուտակում երկրից դուրս, ինչու հայի գենը էսպես զարգացավ, երևի թե ոչ մի ժամանակ մեր մեծահարուտներն այսքան անկուշտ ու աչքածակ չեն եղել:Ոչ մի ժամանակ այսքան թքած չեն ունեցել երկրի վրա, ինչն է փոխվել, սա է պետք պարզել, այն էլ այնպիսի ժամանակներում, երբ աշխարհը գնում է պարզության քչով բավարարվելու մարդասիրության, հումանիզմի ու ժուժկալության ուղղությամբ, երբ օրեցօր սաստկացող ահաբեկչությունը գալիս է ապացուցելու, որ նյութականը արժեք չէ, կարող է փոշիանալ մի վայրկյանում, որ մարդն ինքը չգիտի իր վաղը, ուստի ագահության ու անհոգության փոխարեն մտածենք, թե ինչ ենք թողնում մեզանից հետո, ինչ պիտի անեինք, որ կարող էինք ու չարեցինք:
Ռուզան Ավոյան
- 11:00Մի ասացվածք կա. հայի հետին խելքը իմը լիներ
- 12:28Քաղաքապետարանում իրենց վախկոտի պես պահեցին թե՛մազ քաշող բորենին, թե՛ ձեռք գցող ու ապտակ ստացող փողկապավորը
- 13:57ՃՈ-ն հատուկ ծուղակնե՞ր է պատրաստել վարորդների համար
- 16:16Ամեն նորի հետ երանի են տալիս նախորդին
- 12:32Հրամցվում է հերթական «հում» նախագիծը. միջոցներ քերելով բյուջե լցնել
- 13:19Գարշահոտ բուրող աղբամաններով Երևանս
- 12:53Արդարացված չէ «կարմիր գծերի» կողմից գանձվող 5000 դրամ գումարը
- 12:16Ոչնչից մեծ աղմուկ. այնուամենայնիվ., բանակի բեռը մնում է միջին վիճակագրական քաղաքացու զավակների ուսերին
- 12:23Ահա թե ինչու են տապալվում դատավարությունները մեր երկրում
- 15:55Մենք ունենք երկամսյա կալանք, որ գրեթե չի կիրառվում որպես առանձին պատժամիջոց
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.