ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին օտարերկրյա այցելության ընթացքում տեղի ունեցան մի քանի ուշագրավ իրադարձություններ, որոնք արժանի են ուշադրության նաև Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության տեսանկյունից: Մասնավորապես, Սպիտակ տան նոր ղեկավարը Սաուդյան Արաբիայի միապետի հետ կնքեց խոշորագույն ռազմական գործարք՝ մոտ 350 միլիարդ ԱՄՆ դոլարի արժողությամբ սպառազինություն սաուդական թագավորությանը մատակարարելու մասին: Թրամփի այցելության հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, Էր-Ռիադում անցկացվել է առաջին ամերիկյան-արաբական-իսլամական գագաթնաժողովը, որին մասնակցել են ավելի քան 50 երկրների ղեկավարներ: Միջոցառումը միտված էր Միացյալ Նահանգների և արաբական ու իսլամական պետությունների միջև սերտ գործընկերություն ձևավորելու նպատակին: Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Ռիադի հռչակագիրը, որում նշվում է, թե մասնակից պետությունների առաջնորդները մտադիր են հիմնել Մերձավոր (Միջին) Արևելքի ռազմավարական դաշինք, որի հյուրընկալող երկիրը լինելու է Սաուդյան Արաբիան: Իսլամական մի շարք պետություններ նաև պատրաստակամություն են հայտնել միանալու Իսլամական ռազմական կոալիցիային, որը պիտի ունենա 34 000 զինվոր և ուղղված լինի Իրաքում ու Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին:
Ըստ էության, սա Թրամփի այն գաղափարն է, որի մասին գրել էին լրատվամիջոցները նախքան նրա սաուդական այցելությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը մտադիր է ստեղծել ՆԱՏՕ-ի համանմանությունը Մերձավոր Արևելքում: Բայց այս իրադարձությունը մեզ համար ուշագրավ է նաև մեկ այլ իմաստով, որ դրան մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
– Պարոն Շիրինյան, ի՞նչ կասեք այս կոալիցիայի մասին:
– Նախևառաջ պիտի ասեմ, որ սա առաջին դեպքը չէ, Բաղդադի պակտ է եղել 1950-ական թթ.: Երբ ասում են, որ դա ՆԱՏՕ-ի համանմանությունն է, ես համաձայն չեմ, դա ՆԱՏՕ-ին նման չէ, չի կարող լինել: Իսկ Ադրբեջանի՝ այնտեղ լինելը մեզ համար, անշուշտ, խնդիր է, բայց ոչ այնքան, որովհետև արաբական աշխարհը կոորդինատներ ունի, անկախ դաշինքներից՝ վերաբերվում է Հայաստանին այնպես, ինչպես վերաբերվում է: Կարծում եմ, որ շատ մեծ փոփոխություն չի լինի: Բայց Ադրբեջանի համար, անշուշտ, կլինի, եթե նրանք լուրջ ընդունեն և իրենց մեջ ընդունեն, որովհետև Ռուսաստանի հետ բախվելու են:
Հիմա մենք մի խնդիր ունենք, որը հայությունը չի կարողանում լուծել: Այդ տարածքում՝ սկսած Սաուդյան Արաբիայի արքունիքից մինչև Հորդանան և այլ երկրներ, ունենք ահռելի թվով հայկական ծագումով արաբ ժողովուրդ: Օրինակ՝ տատը հայ է, մայրը հայ է և այլն: Այդ շերտը վաղուց պետք է շրջանառել: Եթե ենթադրենք, որ այս երկրների վերաբերմունքը խստանալու է Հայաստանի հանդեպ, ապա առանց դրա էլ կխստանա: Չեմ կարծում, որ դա նշանակություն կունենա: Ուստի ուզում եմ, որ տագնապի չմատնվենք, բայց երկրորդ շերտով լավ աշխատենք: Իսկական առիթ է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների իրական բովանդակությունը վերհանելու և ցույց տալու համար: Նրանք գործ են տալիս մեզ, եթե, իհարկե, Ադրբեջանին լուրջ ընդունեն:
– ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ռազմական դաշինքի խորացումը և իսլամական երկրների ռազմական կոալիցիա ստեղծելու նախաձեռնությունը շրջադարձային նշանակություն կարո՞ղ են ունենալ Մերձավոր Արևելքի համար:
– Կարծում եմ՝ ոչ: Ասեմ, թե ինչու. որովհետև կարող ենք դա դիտել որպես ինքնուրույն քայլ: Արդեն ասացի, որ դրա նախադեպը եղել է: Երկրորդ՝ եթե Ռուսաստանը թևավոր հրթիռներով և նավատորմով վերադառնում է Մերձավոր ու Միջին Արևելք, ապա պարզ է, որ Արևմուտքը հակազդում է: Ես դա համարում եմ պատասխան Ռուսաստանի գործողություններին: Խոր պատմական նշանակություն չունի, պարզապես պատմական տրամաբանության իմաստով՝ խոշոր տերությունները վերադառնում են Մերձավոր ու Միջին Արևելք, ինչպես ժամանակին էր՝ Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան և այլն: Հիմա այստեղ են Ռուսաստանը, Անգլիային փոխարինած Միացյալ Նահանգները, իսկ Եվրամիությունը առայժմ ջլատված վիճակում է, բայց կակտիվանա, երբ կարգավորվի: Այսպիսով, ես որևէ նորություն չեմ տեսնում այս իմաստով: Պարզապես կա հակազդեցություն ռուսական ազդեցությանը:
Մենք ի՞նչ կարող ենք անել: Եթե մեր պետությունը կենդանի օրգանիզմ է, ապա սա աշխատանք է, որի մեջ պետք է մխրճվել: Մեր պետության պասիվությանը պիտի վերջ դրվի: Իսկ հեռանկարի իմաստով մի բան եմ նկատել. Միացյալ Նահանգներն ակնհայտորեն վերանվաճում է ազդեցության այն գոտիները, որ ուներ: Նույնն էլ Ռուսաստանն է անում: Մոտավորապես նույն մոդելն է կրկնվում, ինչ 1950-60-ական թթ.:
– Շատ մասնագետներ ասում են, որ արաբամուսուլմանական այս կոալիցիայի գլխավոր նպատակը, հատկապես ամերիկյան շահերի տեսանկյունից, Իրանին մեկուսացնելն է: Համաձա՞յն եք այդ տեսակետին:
– Ոչ: Դա ԱՄՆ-ի նախաձեռնած քաղաքականությունն է, և դա Ռուսաստանի դեմ է, եթե ուզում եք իմանալ: Արևմտյան աշխարհն առաջին հերթին մեկուսացնում է Ռուսաստանին, և քանի որ պատժամիջոցները հավանաբար այն արդյունքը չեն տալիս, ինչ իրենք ակնկալում էին, ուժեղացնում են ճնշումը: Անշուշտ, երկրորդ շերտում կարող է և Իրանը լինել: Իհարկե, Իսրայելը, Սաուդյան Արաբիան կուզենան, որ դա Իրանը լինի, բայց ինձ թվում է՝ ամերիկացիների փորացավը Ռուսաստանն է, և դա բնական է, որովհետև, մեծ հաշվով, Ռուսաստանն է Միացյալ Նահանգների մրցակիցը: Իրանական պարագան երկրորդական նշանակություն ունի: Խնդիրն այն է, որ Իսրայելը, հրեաներն ունեն աշխարհում լավագույն լրատվամիջոցները և ազդեցության գործակալներ տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հարցը շուռ են տալիս իրենց հարմար տեսքով: Բժեզինսկին հատուկ զգուշացնում է, որ իրանա-ամերիկյան հակասությունները ստրատեգիական չեն, տակտիկական են: Կարծում եմ՝ արժե սրա մասին մտածել: Հիշեք շահի ժամանակները:
– Ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, Ալիևը այս շրջանում ակտիվացնում Ադրբեջանի քաղաքականության արևմտյան և իսլամական կամ սուննիական ուղղությունները:
– Դա նշանակում է, որ Ռուսաստանից չի ստանում այն, ինչ ակնկալում է: Ի՞նչ է ակնկալում Ռուսաստանից՝ Հայաստանն ու Արցախը նվիրել իրեն, կարծես թե Հայաստանն ու Արցախը Ռուսաստանի գրպանում են: Բայց կա մի հանգամանք՝ ապրիլյան պատերազմից հետո աշխարհում արմատական փոփոխություն է եղել մեր իրավիճակի գնահատման տեսանկյունից, որ Հայաստանը որևէ մեկի գրպանում չէ: Եթե մի քանի չինովնիկ գրպաններում են, դա իրենց գործն է, բայց իրականում Հայաստանն ապացուցեց իր կենսունակությունը այդ պատերազմով, նաև 25 տարի լինելով շրջափակման մեջ՝ շարժվում է առաջ որպես պետություն:
Կա նաև երկրորդ հանգամանքը: Կարծում եմ, որ Ադրբեջանը ինքնուրույն պետություն չէ. Անկարայից ինչ հրամայում են՝ դա էլ անում է: Իսկ հիմա զուգահեռ անցկացրեց Էրդողանի քաղաքական բնավորության և վարքագծի հետ, թե ինչպես է տատանվում արտաքին քաղաքականության մեջ, կտրուկ շրջադարձեր անում: Դա ցույց է տալիս, որ Թուրքիան չունի ներքին և արտաքին կայունություն և շարժման մեջ է դրել իր հոգեզավակին: Ադրբեջանը Ռուսաստանին հետաքրքրում է այնքանով, որքանով մենք կանք, իսկ Էրդողանը չի էլ մտածում, թե Ադրբեջանի հետ ինչ կարող է պատահել: Թուրքիան փորձում է խոշոր խաղացողների հետ նստել սեղանի շուրջ, բայց մի օր ստանալու է քթին ու թաթերին: Նա ուզում է իբրև հավասար գործընկեր խոսել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ, բայց Ամերիկան համաձայն չէ հավասար խոսել նույնիսկ Ռուսաստանի հետ, էլ ուր մնաց՝ Թուրքիան: Բայց ենթադրում եմ, որ ամեն դեպքում Թուրքիային հարկավոր է կշռաքար, որ ավելանա իր քաշը, և այդ կշռաքարը կարող է լինել Ադրբեջանը:
Շարունակությունը՝1in.am-ում։
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.