Այն, ինչ կոչվում է ԼՂՀ ստատուս-քվո, նշանակում է տարածք, որը պատկանում է մի ժողովրդի, նրա ռազմաքաղաքական վերահսկողության տակ է, սակայն այդ տարածքի վրա բոլոր իրավունքները ճանաչվում են հօգուտ Ադրբեջանի:
Ամբողջ աշխարհը այդ տարածքն իրավաբանորեն ճանաչում է որպես Ադրբեջանի մաս: «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. վիճաբանություններ արցախյան ստատուս-քվոյի շուրջ» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը, հայտնում է panorama.am-ը:
«Ադրբեջանն ամեն օր խոսում է այդ տարածքի մասին՝ ասելով «Դա մեր ներքին գործն է, որևէ մեկն իրավունք չունի միջամտել այդ գործին: ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ կետով մենք իրավունք ունենք օրինական կերպով զենք կիրառել այդ տարածքը վերադարձնելու համար»:
Սրա դեմ ոչինչ չի ասվում, միայն ասվում է, որ այդ երկիրը, հանդիսանալով ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի անդամ, պարտավորություն է ստանձնել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Երբ ասում են փխրուն վիճակ, դա վերաբերում է հենց առկա վիճակին: 25 տարի է ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկում փոխել ստատուս-քվոն մեկ այլ ալգորիթմով՝ ճշտել որոշ տարածքների կարգավիճակը, որոշ տարածքներն էլ վերադարձնել Ադրբեջանին: Այդ երկիրն օգտվում է այն հանգամանքից, որ ամբողջ աշխարհն այդ տարածքը ճանաչում է որպես իր սուվերեն պետության մաս: Ադրբեջանը միայն սրա վրա է հենվում»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ հայկական կողմը մշտապես կատաղի պայքար է տվել Արցախի ճանաչման հարցի դեմ:
Մանվել Սարգսյանի խոսքով, ՀՀ քաղաքականության գործը պետք է լինի Ադրբեջանին զրկել ԼՂՀ վրա ունեցած բոլոր իրավունքներից:
«Բանակցային գործընթացը դարձել է բուրգ: Գոյություն ունի մի տաբու, որը խանգարում է ավարտին հասցնել այս գործընթացը: Ապրիլյան պատերազմի ժամանակ աշխարհը չդատապարտեց Ադրբեջանին՝ նրան հիշեցնելով, որ նա պետք է պաշտպանի իր իրավունքները: Հիմա, մեր գործն է նրան զրկել այդ իրավունքներից»,- ամփոփեց քաղաքագետը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.