Երևանում մահափորձ է կատարվել հանցագործ աշխարհում հայտնի երկու հեղինակությունների նկատմամբ: Թիրախում են եղել Վստրեչի Ապեր մականվամբ Արամ Վարդանյանը և երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած Դոն Պիպո մականվամբ, էջմիածնեցի Արթուր Ասատրյանը: Ըստ տեղեկությունների՝ նրանք չեն տուժել: Սա քրեական աշխարհում տեցի ոնեցած խոշոր աղմկոտ միջադեպն է ` Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո:
Հայաստանում, մեծ հաշվով, գոյություն չունի այն սահմանը, «կարմիր գիծը», որը քաղաքական, պետական համակարգը տարանջատում է քրեական աշխարհից: Իշխանությունը սերտաճած է օլիգարխիայի հետ, քրեականներն, այս կամ այն կերպ, ուղղակի ներգրավված են օլիգարխիայի, ուրեմն նաև` իշխանության հաշիվներում:
Նույն Վստրեչի Ապերը սերտ առնչություններ ունի օլիգարխիայի խորհրդանիշներ Սամվել Ալեքսանյանի(Լֆիկ Սամո) և Ռուբեն Հայրապետյանի(Նեմեց Ռուբո) հետ, կարևոր դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ի խորհրդարանական ընտրարշավում, Դոն Պիպոն Հայաստանի ներդրողների ակումբի անդամ է, մեկն այն մարդկանցից, ում ներդրումների շնորհիվ Հայսստանը վերածվելու է Սինգապուրի: Ներդրողների ակումբի անդամ է նաև վերջերս Չեխիայում ձերբակալված քրեական հայտնի հեղինակություն Ռոբսոնը, ով այնքան «պետական» մարդ է, որ ուներ Հայաստանի դիվանագիտական անձնագիր և չեխական սկանդալից հետո` արժանացավ Հայաստանի կառավարության տարբեր օղակների հրապարակային աջակցությանը: Թվարկումը կարող ենք շարունակել, ամբողջացնել: Նույն Ծառուկյանի Էդոն քրեական աշխարհի ներկայացուցիչ է ու հիմա, ըստ էության, «պետական» կարգավիճակ ունի` պաշտոնական գործառույթ ունենալով ԱԺ թվաքանակով երկրորդ խմբակցության ղեկավարի կողքին:
«Երրորդմասցու» սպանության մեջ մեղադրվող Գաստրիկը ոչ անհայտ Մհեր Սեդրակյանի(Թոխմախի Մհեր) քրեական միջավայրում մեծացած մեկն է: Կամ Հայաստան ժամանող «օրենքով գողերին» ընդունում են ու նրանց թանկարժեք այցերը և անվտանգությունն ապահովում են Սերժ Սարգսյանի մերձավորները` նույն Լֆիկ Սամոն ու Նեմեց Ռուբոն:
Հայաստանում չկա սահմանազատում իշխանության, օլիգարխիայի և քրեականների միջև. նրանք մի համակարգ են, նրանց «դաշինքն» ավելի ամրապնդվել է Մարտի 1-ի ոճրագործությամբ: Հիմա, երբ Հայաստանի իշխանության վերնախավում սպասվում են լուրջ փոփոխություններ, ընթանում է ներհամակարգային դիմակայություն` որոշակի սրացումներով, սա անդրադառնալու է ամբողջ համակարգի կայունության, դրա տարբեր սեգմենտների բարդ հարաբերությունների վրա: Երբ բախվում են պետական գերատեսչությունների շահեր, դա համակարգային դիմակայության լոկալ դրսևորում է: Տեղի է ունենում Հայաստանի իշխանության վերաբաժանում, որը չի կարող չանդրադառնալ օլիգարխիկ հանակարգի վրա` հանգեցնելով նաև սեփականության վերաբաժանումների:
Դա այդպես է, որովհետև Հայաստանում իշխանությունը օլիգարխիկ է , նաև` քրեական, ու, բնականաբար, «վերնաշենքի» ցնցումները խթանելու են լարվածությունը համակարգի մյուս հատվածում` քրեական աշխարհում` «տաքացնելով» հին ու նոր հարցեր, վեճեր: Երեկվա միջադեպը դրա ապացույցն է ու նաև քրեական արյունոտ «պատերազմների» մեկնարկի ազդարարումը:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.