Ադրբեջանի հետ շփման գծում շարունակվում է տեսադիտարկման սարքերի տեղադրումը. այսօր հայտարարել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը. «Տեսադիտարկման համակարգերը թույլ են տալիս վերահսկելի դարձնել հակառակորդի շարժն ու ավելի անվտանգ դարձնել մեր զինվորների ծառայության պայմանները: Չնայած այս ամենին՝ համակարգը դեռեւս կատարելագործվելու տեղ ունի, քանի որ նա ունի իր հակամիջոցները, անընդհատ պետք է թարմացնել: Մենք բանակցություններ ենք վարում շատ պետությունների ու կազմակերպությունների հետ այս հարցի շրջանակներում»:
ՊՆ պաշտոնյան չհերքեց նաեւ, որ նորագույն տեխնոլոգիաների հետ միասին շարունակում են կիրառել նաեւ պահածոների տարաներ, քանի որ ըստ նրա դրանք պրիմիտիվ, բայց արդյունավետ միջոցներ են. «Եթե դա արդյունավետ է, ապա ինչո՞ւ ոչ: Բարձր տեխնոլոգիական միջոցների կողքին կարող են լինել նաեւ նման միջոցներ: Եթե դա օգուտ է տալիս, բարձր տեխնոլոգիական միջոցների կողքին կարող են լինել եւ նման միջոցներ: Մեկը մյուսին չի խանգարում, ընդհակառակը, փոխլրացնում է»:
Անդրադառնալով շփման գծի շարունակվող լարվածությանը եւ վերջերս սահմանային հերթական լարվածությունից հետո Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը, որտեղ նշվում է, թե հայկական կողմը կիրառել է մարտական հարվածային անօդաչուներ, Լեւոն Այվազյանը նշեց. «Անօդաչուներ նոր չէ, որ մենք կիրառում ենք, բավական երկար տարիներ մենք դրանք կիրառում ենք մեր սահմանների վերահսկողության ուղղությամբ, ինչ վերաբերում է հարվածային անօդաչուներին, եկեք ձեռնպահ մնամ այդ հարցի պատասխանից, որովհետեւ դա այնպիսի ոլորտ է, որը գաղտնիություն է պարունակում: Ոչ թե հասարակությանը տեղեկացնել չենք ուզում, այլ՝ հարեւաններին»:
Ի՞նչ է Հայաստանին տալու Յուրի Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում.հարցին ՊՆ պաշտոնյան պատասխանեց. «ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քվոտավորված նշանակում է: Ցանկացած պետության ներկայացուցչի նշանակումը բարձրացնում է այդ պետության դերը, հեղինակությունը այդ կազմակերպության մեջ: Բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ դա միջազգային պաշտոն է եւ գլխավոր քարտուղարն առաջին հերթին ՀԱՊԿ ընդհանուր շահերն ու հետաքրքրությունները պետք է առաջ տանի, ոչ միայն ՀՀ-ի: Դա նույնն է, եթե ասենք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես գա Նորվեգիայի պաշտպանության շահերից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Հարավային Կորեայի շահերը պաշտպանի»:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.