Ապրիլի 27-ի վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարարությունում մեկնարկել է «Երկրաշարժի դեպքում որոնողա-փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» թեմայով դաշտային վարժանք:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն իրականացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) պահանջներին համապատասխան եւ նպատակ ունի բարձրացնել ՀՀ ԱԻՆ միջազգային առաքելությունների համար նախատեսված քաղաքային որոնողափրկարարական թիմերի (ՔՈՓ) պատրաստվածության մակարդակը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հայտարարել է ԱԻՆ անձնակազմի ուսումնական հավաք, եւ վաղ առավոտյան ԱԻ նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, որին ներկա են եղել ՓԾ ղեկավար կազմը եւ այլ առնչվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Ըստ ուսումնավարժության սցենարի` հարեւան երկրներից մեկում գրանցվել է 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի «ուժգնությունն» էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Նախնական տվյալներով` կան բազմաթիվ «զոհեր ու վիրավորներ»: Երկրաշարժից «տուժած» երկրի կառավարությունը մարդասիրական օգնության հայտով դիմել է միջազգային հանրությանը: ՀՀ ԱԻ նախարարը որոշում է կայացրել արձագանքել տեղի ունեցած «աղետին» եւ հանձնարարել է կազմակերպել ՀՀ ԱԻՆ փրկարարական ջոկատների մեկնումը «տուժած» երկիր:
Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարար Դ.Տոնոյանին զեկուցել են ստեղծված իրավիճակի մասին: Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ. 6-ժամվա ընթացքում միջազգային առաքելության թիմերը բերել պատրաստության` մեկնելու «տուժած» երկիր, ՀՀ ԱԳՆ եւ միջազգային կառույցների միջոցով պարբերաբար ճշտել «աղետի» գոտու, ինչպես նաեւ տվյալ երկրում քաղաքական իրավիճակը, ապահովել փոխգործակցություն արձագանքման գործընթացում ներգրավված այլ գերատեսչությունների հետ, իրականացնել «աղետի» գոտու եւ տարածաշրջանի սեյսմիկ վիճակի մշտադիտարկում:
ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հանձնարարել է նաեւ պարբերաբար զեկուցել վարժանքի ընթացքի եւ կատարած աշխատանքների մասին: Հանրային իրազեկման անհրաժեշտությունից ելնելով` վարժանքի վերաբերյալ տեղեկատվություն պարբերաբար տրամադրվելու է նաեւ զանգվածային լրատվամիջոցներին:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.