«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ինձ թվում է, մոտակա պատմական ապագայում Հայաստանում հաջողության են հասնելու ազգայնական քաղաքական ուժերը: Չգիտեմ, թե երբ է դա տեղի ունենալու, գուցե 10 կամ 20 տարի հետո, բայց հետեւելով մեր երկրի եւ աշխարհի զարգացումներին, կարելի է կանխատեսել հետեւյալը. եթե հայտնվի լուրջ ազգայնական ուժ, ապա այն կստանա շատ լայն աջակցություն, եւ դրա դեմ անզոր կլինեն փողը, ճնշումները եւ կեղծիքները: Գուցե դա լինի խիստ մոդիֆիկացված Դաշնակցությունը, գուցե ձեւավորվի նոր շարժում, բայց , կարծես թե, այդ ճանապարհն է երեւում:
Անձամբ ինձ այդ ճանապարհը դուր չի գալիս՝ ես շատ ուրախ կլինեմ, եթե մանր եւ միջին սեփականատերերը՝ մարդիկ, որոնք հարուստ չեն, բայց կարողանում են «գլուխները պահել», կարողանան ինքնակազմակերպվել եւ ձեւավորել իշխանություն, որը կարտահայտի իր շահերը: Այդ խավն է ազատական գաղափարախոսության հիմքը, ոչ թե մերօրյա ֆեոդալները՝ աղքատիկ ներաշխարհով եւ նույնքան աղքատիկ բառապաշարով: Օլիգարխներին խաղի կանոններ պետք չեն, նրանց պետք են արտոնություններ, անվերահսկելիություն եւ «անթափանցություն»:
Բայց իրապես ազատական կարգեր հաստատելու համար պետք են (մի զարմացեք) շատ խիստ, նույնիսկ կասեի՝ դաժան բարոյական, գուցե կրոնական սահմանափակումներ: «Թասիբով», «ջիգյարով» եւ «մաղարիչով» կապիտալիզմ չես կառուցի, այն հնարավոր է կառուցել արժանապատվությամբ, ինքնազսպմամբ եւ բծախնդիր պարկեշտությամբ: Քանի դեռ մեր հասարակությունն այս արժեքները չի դավանում, միջին խավ չի ձեւավորվում: Ոչ էլ իսկական շուկայական հարաբերություններ:
Այնուամենայնիվ, պետությունն ու հասարակությունը արդիականացման կարիք ունեն: Ստալինի, Հիտլերի կամ Պինոչետի տարբերակը Հայաստանում չի անցնի՝ ռեսուսրներ չկան: Ուրեմն պետք կլինեն ինչ-որ գաղափարներ, եթե ուզում ենք՝ մոլորություններ, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի: Դրանք, ենթադրում եմ, կլինեն ազգայնական գաղափարները: Մի քանի օլիգարխ, մի քանի տոկոս միջին խավ եւ ավելի քան 90 տոկոս լյումպեններ ունեցող հասրակությանը անհնաժեշտ են պատրանքներ, որոնց հետեւից այդ ճնշող մեծամասնությունը կգնա: Առայժմ այդ «արժանահավատ պատրանքները» չկան: Հակառակ դեպքում մեծամասնությունը չէր գնա 10 հազարանոցների հետեւից: Վաղը դրանք կերեւան: Նկատի ունեմ մոտակա 10-20 տարում: Այդ պատրանքները կարող են հանել պետությունը ճահճացած վիճակից: Իհարկե, դրանք նաեւ շատ վտանգավոր են: Բայց ուրիշ ճանապարհ առայժմ չեմ տեսնում»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.