armtimes.com-ը գրում է.
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստացի ղեկավար եւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի ճանաչում Թբիլիսում վրաց իրավապահների կողմից օրեր առաջ ձերբակալված ոմն Ռոբերտ Ա.-ին:
Այս մասին մեր զրույցում հայտարարեց Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: «Եթե ինքը (Սամվել Բաբայանը,-հեղ.) էդ առարկայի հետ կապ չունի, ուրիշ ինչի՞ մասին կարող է խոսք գնալ: Կրկնում եմ, այդ առարկան ձեռք բերելու հետ իմ պաշտպանյալը որեւէ առնչություն չունի: Որ մարդ են ձերբակալել, լավ են արել, կբերեն Հայաստան, եթե իհարկե դեռ չեն բերել, բերելուց հետո վստահ եմ, որ ինքն էլ (նկատի ունի Ռոբերտ Ա.-ին) է ասելու՝ ո՛չ Բաբայան եմ ճանաչում, ոչ էլ»,-ասաց Քալաշյանը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա, Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները մարտի 27-ին Թբիլիսիի Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցի հատվածում ձերբակալել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետի եւ 235.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով հետախուզվող, 40-ամյա Ռոբերտ Ա.-ին: Վերջինիս ճակատագիրը դեռ անհայտ է, երկու օր է՝ լռում են թե՛ վրաց իրավապահները եւ թե՝ ՀՀ: ԱԱԾ-ն եւ ՀՀ դատախազությունն առ այս պահը հրապարակել են «Իգլա»-ի գործով ձերբակալված, ապա կալանավորված միայն Սամվել Բաբայանի անունը: Մարտի 23-ին հրապարակած հաղորդագրությամբ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնել էր բառացիորեն հետեւյալը. «Քրեական գործի շրջանակներում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»: Եվ չնայած տվյալ քրեական գործի շրջանակներում նոր զարգացման առկայությանը, ԱԱԾ-ն Վրաստանում կատարված հիշյալ ձերբակալության վերաբերյալ երկու օր է՝ որեւէ տվյալ չի հայտնում: Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ ՀՀ ԱԱԾ-ն չի արձագանքում Թբիլիսում տեղի ունեցած ձերբակալությանը, արդյո՞ք դա նոր զարգացում չէ, ԱԱԾ լրատվականից չպատասխանեցին՝ հորդորելով հարցը գրավոր ուղարկել: ԱԱԾ-ից նաեւ հետաքրքրվեցինք՝ քրեական գործի շրջանակներում նոր ձերբակալված անձինք կա՞ն, սակայն պատասխան կրկին չստացանք: Այս պահին անհայտ է, թե իրականում ով է ձերբակալված Ռոբերտ Ա.-ն եւ ի՞նչ առնչություն ունի «Իգլայի» գործի հետ:
ՀՀ գլխավոր դատախազություն այսօր գրավոր հարցում ենք ուղարկել՝ ճշտելու, թե արդյոք դատախազությունը Թբիլիսում ձերբակալված ՀՀ քաղաքացուն Հայաստանին հանձնելու պահանջով վրաց գործընկերներին միջնորդություն ներկայացրե՞լ է, թե՝ ոչ: Եթե այո, ապա ե՞րբ եւ ի՞նչ փուլում է: Դատախազության հանրային կապերի բաժնից, սակայն, խոստացան հարցերին պատասխանել վաղը: Նրան ձերբակալելու 72 ժամը լրանում է վաղը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ եթե Վրաստանի գործընկերները ձերբակալել են ՀՀ քաղաքացուն, ապա արդեն սկսվում է հանձնման գործընթաց: Այդ ընթացքում վրացական իշխանությունները որոշում են Ռոբերտ Ա.-ին կալանքի տակ պահե՞լ, թե ստորագրությամբ ազատ արձակել: «72 ժամվա մեջ պետք է կալանքի միջնորդությունը ներկայացվի դատարան, որից հետո դատարանը պետք է որոշի նրա խափանման միջոցի հարցը»,- ասաց փաստաբանը:
Ըստ Աթանեսյանի՝ եթե կալանավորելու որոշում կայացվի, ապա այն տեւում է 40 օրից ոչ ավել, որի ընթացքում մեր իշխանությունները պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր՝ հանձնման հարցը քննարկելու համար, այդ փաթեթը ստանալուց հետո վրացական դատական իշխանությունը քննարկում է դա եւ կայացնում համապատասխան որոշում: Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացին կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն:
Մեր դիտարկմանը՝ եթե պարզվի, որ «Իգլայի» գործով ձերբակալված ՀՀ քաղաքացին խախտել է նաեւ Վարստանի օրենքները, այդ դեպքում ինչպե՞ս է հարցը կարգավորվում, փաստաբանն ասաց. «Կոնկրետ չեմ կարող ասել, որովհետեւ տեղեկատվությունը շատ սակավ է, բայց եթե հանցագործությունը կատարվել է Վրաստանի տարածքում, ապա վրացական իշխանությունները կարող են իրենք իրականացել քրեական հետապնդում, այդ ժամանակ կարող է մերժվել հանձնման միջնորդությունը այն պատճառաբանությամբ, որ անձը այդ արարքի համար քրեական հետապնդման է ենթարկվում Վրաստանի տարածքում»:
Այսպիսով՝ «Իգլայի» աղմկոտ գործով ձերբակալված 4 անձանցից միայն մեկի անունն է մնում անհայտ: Նա դեռ փաստաբան չունի: Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին եւ գործով կալանավորված երրորդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայանությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով) եւ 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով (ռազմամթերքի մաքսանենգություն՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է առավելագույնը 13 տարվա ազատազրկում:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.