«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երեկվա հանրահավաքը ինձ ու նաև, համոզված եմ, շատ շատերի համար նոր հույս արթնացրեց, պայքարելու նոր լիցք տվեց։ Եվ պատճառն ամենևին էլ հավաքի բազմամարդությունը չէր, այլ էներգետիկան, մարդկանց ոգեշնչվածությունը, այն որ հանրահավաքի մասնակիցների ու դաշինքի առաջնորդների մտքերը համահունչ էին։ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը խոսում էին երկրում առկա ամենակարևոր խնդիրների մասին, որոնք գիտակցում է նաև հասարակությունը։
Դաշինքին հաջողվեց արտահայտել ժողովրդի մեծամասնության կամքը։ Ու թող չփորձեն ասել, թե իշխանափոխությունն այսօր մեր ժողովրդի ճնշող մեծամասնության կամքը չէ։ Բացի դրանից, դաշինքը կարողացավ նաև արժանանալ ժողովրդի վստահությանը, մարդիկ հենց այս դաշինքի մեջ են տեսնում ապագա փոփոխությունների, նոր Հայաստանի հույսը։ Սա թերևս միակ դաշինքն է, որին չկարողացան կպցնել «իշխանական պռոեկտ» պիտակը և այսօր նաև այն մարդիկ, ովքեր այլ ընդդիմադիր քաղաքական ուժերին են համակրում խոսում են այն մասին, որ պետք է միանալ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։
Մենք այսօր իսկապես ունենք այդ միասնության կարիքը։ Եվ խնդիրն այստեղ մանդատները չեն։ Կամ մեկը մյուսի հաշվին ձայն հավաքելը։ Ընտրություններին մի քանի օր է մնացել և ժողովուրդը քիչ թե շատ կողմնորոշվել է, բայց այսօր միավորվելով կարելի է մարդկանց ցույց տալ, որ ՀՀԿ-ի հակակշիռն ավելի ուժեղ է և միասնական և, համոզված եմ, այն մարդիկ, որ այսօր ասում են, թե ընտրության միջոցով բան փոխել հնարավոր չէ, կփոխեն իրենց կարծիքը։
Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքն այսօր օբյեկտիվորեն ունի մեծ թվով համակիրներ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ մտնելու է խորհրդարան։ Միավորվելով, այս ուժերը կարող են զրկել Հանրապետականին քաղաքական մենաշնորհից, Սերժ Սարգսյանին էլ՝ իշխանությունից։ Միավորվելով, այս ուժերը կարող են իրենց շուրջ համախմբել նաև այլ ընդդիմադիրների, որոնք կանցնեն Ազգային Ժողով։ Դրանով Սերժ Սարգսյանն արդեն մինչև ապրիլի վերջ կզրկվի իշխանությունից, քանի որ այլևս չի տնօրինի Ազգային Ժողովին ու Կառավարությանը։
Ինչևէ, ոնց էլ զարգանան իրադարձությունները, մեր պարտքն է մեր երկրի, պետության, ծնողների ու երեխաների առաջ, որ թույլ չտանք այս ապաշնորհ և ապիկար իշխանություններին վերարտադրվել։ Բոլորս՝ դեպի հաղթանակ։
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.