Կենտրոն, Նուբարաշեն, Էրեբունի վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից հանրությանը ծանոթ են.
«Ելք» դաշինքն առաջադրել է 6 թեկնածուի, որոնցից հայտնի է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ազատ դեմոկրատներ»-ից տարածքային ցուցակում ներառված է 8 մարդ, նրանցից 3-ը կանայք են:
Այս ընտրատարածքում պայքարելու է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Հայկական վերածնունդ»-ն 4 -րդ ընտրատարածքում առաջադրել է 13 քաղաքացու թեկնածություն։Հասարակությանն առավել ծանոթ է Հայ գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
«Ծառուկյան» դաշինքն առաջադրել է 13 թեկնածու։ Նրանցից հանրությանը ծանոթ են Կենտրոնի նախկին թաղապետ, ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը թիվ 4-ում առաջադրել է 13 թեկնածու: Այստեղ պայքարելու է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության թիվ 4 ընտրատարածքում կա 13 թեկնածո։
Ցուցակի առաջին համարը Հակոբ Բեգլարյանն է։ Նա Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրն է, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղեկալն է:
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն այս ընտրատարածքի տարածքային ցուցակում ներառել է 9 թեկնածու: Հասարակությանը հայտնի է Դմիթրի Աթբաշյանը։ Նա եղել է ՔԱԳՎ պետ:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն առաջադրել է 13 թեկնածու։
Այստեղ պայքարող հայտնիներն են. «Արաբո» ՀԿ նախագահ Մանվել Եղիազարյանը, ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը, անկուսակցական, այս պահին կալանավայրում գտնվող Անդրիաս Ղուկասյանը:
ՀՅԴ-ի տարածքային ցուցակում 12 թեկնածու կա։
Այստեղ հանրությանը հայտնի են ԿԳ նախարարի խորհրդական Բագրատ Եսայանը, «Հայբուսակ» համալսարանի համահիմնադիր Անահիտ Հարությունյանը:
Մի քանի ընտրատարածքներում բավականին լուրջ պայքար է գնում հենց նույն թիմում առաջադրված թեկնածուների միջև։Դրանցից է Թիվ 4 -ը ( մյուսների մասին հաջորդիվ):
Պայքարը, թե ով ավելի շատ ձայն կհավաքի հարազատ կուսակցության համար, կարծես ազարտի է վերածվում։ Կենտրոն և էրեբունի համայնքներում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի երկու թեկնածու է առաջադրված՝ Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյանը (Սնխչի):
Պայքարը բավականին հետաքրքիր ընթացք է ստացել: Երբ Հակոբ Բեգլարյանն ասում է. «Եղբայրս և ես դեռ 90-ականներից միշտ եղել ենք ժողովրդի կողքին և վաստակել ենք մեր ընտրողների վստահությունն ու հարգանքը: Իմ շեշտադրումն ուրիշ է», ճիշտ է նկատում. Բեգլարյանների պարագայում ընտրական գործընթացին մասնակցելը նորություն չէ, իսկ այ Սնխչու մոտ կարծես իրեն արդեն քաղաքական գործիչ երևակայելու մեծամտական հովվեր են առաջացել, ու դա հաստատ դրական արդյունքի չի բերում :
Ինչպես պատմում են թաղամասի բնակիչները, թեկնածուն շռայլ խոստումներով աշխատացնում է ջահելներին, որոնց լավ վարձատրություն է խոստացել, սակայն մինչ օրս նրանք դեռ ոչինչ չեն ստացել։ Ընդ որում, Սնխչու համար աշխատում են թաղային հեղինակություններ, որոնք էլ իրենց հերթին հաշվետու են ավելի բարձր կարգի թաղային հեղինակությանը, վերջինս աչալրջորեն վերահսկում է Կարապողոսյան քաղաքական գործչի նախընտրական անցուդարձը:
շարունակելի
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.