«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության ՀԿ-ները ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին հարցաթերթիկ են ուղարկել ԼԳԲՏ անձանց վերաբերյալ: Հարցին պատասխանել և նրանց իրավունքները ճանաչում են միայն չորսը՝ ՕՐՕ-ն, ԵԼՔ-ն, ՀՅԴ-ն եւ «Ազատ դեմոկրատներ»-ը: Այդ մասին Ֆեյսբուքում (ՖԲ) գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Օրինակ՝ ՕՐՕ դաշինքի համակիրը մեղադրում է ՀԱԿ-ին, որ նրա ցուցակի առաջին դեմքի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք միասեռականներին դատում էին, իսկ ՀԱԿ-ի պաշտպաններն ասում են, թե «չենք ճանաչում մեկին, որին էդ մեղադրանքով նստեցրած լինեն մեր առաջին համարի օրոք», «Տեր-Պետրոսյանի օրոք քրեորեն պատժելի էր, բայց չես հիշատակում, որ չէր կիրառվում»:
Իրականում կիրառվում էր:
Ռուսաստանում 1917 թվականի հեղափոխությունից հետո` 1922 թվականին ընդունված քրեական օրենսգրքով միասեռականությունը ապաքրեականացվում է:
Լենինին վերագրվող մի տեքստ է շրջանառվում, ուր ասվում է. «Սեքսուալությանը վերաբերող բոլոր արգելքները պետք է վերացվեն… մենք պետք է սովորենք սուֆրաժիստներից, նույնիսկ միասեռական սիրո արգելքը պետք է վերացվի»:
Սակայն 1933 թվականին Սովետական Միությունում միասեռականությունը կրկին քրեականացվում է:
Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն այս հոդվածով երկու անգամ դատապարտվել է` 1948-ին և 1974-ին:
Ըստ Վիքիպեդիայի` նախկին սովետական հանրապետություններում միասեռականությունը քրեականացնող հոդվածը հանվել է Ուկրաինայում՝ 1991-ին, Լատվիայում և Էստոնիայում` 1992-ին, Լիտվայում և Ռուսաստանում` 1993-ին, Բելառուսում` 1994-ին, Մոլդովայում` 1995-ին, Տաջիկստանում, Ղրղզստանում և Ղազախստանում` 1998-ին, Վրաստանում և Ադրբեջանում` 2000-ին:
Հայաստանում ամենից ուշն է հանվել՝ 2003-ին, երբ ընդունվեց նոր քրեական օրենսգիրքը:
Ուզբեկստանում և Թուրքմենստանում մինչ այժմ միասեռականությունը քրեական հանցանք է համարվում:
Իսկ մինչ 2003 թվականը Հայաստանի քրեական օրենսգրքում գործում էր Սովետական Հայաստանից ժառանգած «արվամոլություն» կոչվող 116-րդ հոդվածը, որով ««Տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ» ակտի համար մինչև 5 տարի ազատազրկում էր սահմանված: Ըստ ՀՀ Վիճակագրական ազգային ծառայության տվյալների` անկախության տարիներին՝ 1991-2002թթ., արվամոլություն հոդվածով ազատազրկման է դատապարվել 68 հոգի (2003-ի տվյալները ծառայությունը չուներ):
Նրանցից մեկի՝ այդ հոդվածով դատապարտված Հովհաննես Մանուկյանի մասին տե՛ս 2002-ին հրապարակված այս նյութը՝ «Հոմոսեքսուալիստները ոստիկանների համար փողի աղբյուր»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.