Թուրքմենստանը շահագրգռված է Երևանի օդանավակայանը որպես տարանցիկ գոտի օգտագործելու հարցում: Այդ մասին հայտնի է դարձել Թուրքմենստանի կառավարության անդամների հետ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման ժամանակ, փոխանցում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի կառավարության անդամներին՝ նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալ Դադեբայ Ամանգելդիևի գլխավորությամբ:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հայկական կողմից ներկայացված առաջարկություններն ունեն մեծ հեռանկար ու կարող են խթան դառնալ երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման համար։ Կողմերն ընդգծել են, որ կառուցողական համագործակցությունը, այդ թվում միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը նոր թափ կհաղորդի հարաբերությունների հետագա խորացմանը: ՀՀ վարչապետը և Թուրքմենստանի նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալը կարևորել են էներգետիկայի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ոսկերչության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը՝ համապատասխան ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ: Թուրքմենական կողմը շահագրգռվածություն է հայտնել ակտիվորեն համագործակցել հայկական տարբեր ապրանքների մատակարարման, ավիաչվերթների կազմակերպման, Երևանի օդանավակայանը որպես տրանզիտային գոտի օգտագործելու, ավտոգազալիցքավորման ճնշակայանների կառուցման և այլ ուղղություններով:
ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ կառուցողական և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ և հույս հայտնել, որ արդյունքները նոր թափ և որակ կհաղորդեն հետագա հարաբերություններին։ «Քննարկել ենք հայ-թուրքմենական կողմերին հետաքրքրող տարբեր հարցեր: Պետք է փաստեմ, որ մեր հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ իրացումը զարգացման մեծ հեռանկարներ ունի»,— ընդգծել է Կարեն Կարապետյանը:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.