Երեկ Վանաձորում հրավիրված նախընտրական հանրահավաքի ընթացքում ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ համարը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Սերժ Սարգսյանին, որը շաբաթ օրը Ղարաբաղում ունեցած ելույթում, ըստ էության անդրադարձել էր «Ելք» դաշինքին եւ Նիկոլ Փաշինյանին:
«Ու հիմա, իրեն դուր չի գալիս, վիձիծե լի, որ մենք տանիք ենք բարձրանում: Բայց կներեք, այսօր ՀՀԿ-ն որպես պատգամավորի թեկնածու առաջադրել է մարդկանց, որոնք տասը տարի ԱԺ պատգամավոր լինելով, ոչ միայն տանիք, այլեւ ԱԺ ամբիոն չեն բարձրացել: Այդ մարդկանց ինչի՞ համար են պատգամավորի թեկնածու առաջադրել: Նա ասում է, թե մարդիկ ցատկոտում են տանիքներում: Մենք պատրաստ ենք մեր ժողովրդին այս հուսահատության փոսից ելք առաջարկելու համար բարձրանալ եւ նույնիսկ ցատկոտել տանիքներում, ոչ թե Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի դաշինքի, դաշնակցության, մյուսների նման ցատկոտել Սերժ Սարգսյանի ստեղծած հայրենիք կրկեսում: Բա ասում էիք մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Էդ ի՞նչ եք առավոտից իրիկուն բլբուլ կտրած ցատկոտում կրկես սարքած Հայաստանի Հանրապետությունում»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով.
«Հայաստանի Հանրապետությունը կրկես չէ, ՀՀ քաղաքացին կրկեսի հանդիսատես չէ, ՀՀ քաղաքացին իրավատեր է, ՀՀ քաղաքացին արժանապատիվ է, ՀՀ քաղաքացին հզոր է: Եվ մենք մարդկանց ասում ենք, սիրելի հայրենակիցներ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, ապրիլի 2-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ գլուխներդ բարձր, դուխներդ տեղը քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին, եւ չհուսահատվեք, որովհետեւ ելք կա»:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին աշխատանքային այցով Արցախ մեկնած Սերժ Սարգսյանը Պաշտպանության բանակի զորամասերից մեկում զինծառայողների եւ նրանց ընտանիքիների անդամների առջեւ իր ելույթում, մասնավորապես, ասել էր. «Իսկ այսօր ավելի կարեւոր հարց ունենք։ Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման եւ հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»։
Սարգսյանը այս ելույթում, ըստ էության, անդրադարձել էր նաեւ Փաշինյանի մարտի 8-ին Մոսկվա կինոթատրոնի մոտ հրավիրված հանրահավաքում ունեցած ելույթին: Այդ ելույթում Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության համար ամենամեծ անվտանգության սպառնալիքներ ստեղծած կամ թույլ տված գործիչն է:
Ի պատասխան Սարգսյանի արած այս հայտարարությունների՝ Փաշինյանը Վանաձորում հայտարարել է. «Իհարկե, բավական հետաքրքիր է Սերժ Սարգսյանին տեսնել արդարացողի դերում, բայց այդ արդարացումները, ինչպես ասում են, տվյալ դեպքում ծառայում են՝ ապացուցելու համար ակնհայտը. ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը Երրորդ հանրապետության միակ ղեկավարն է, որի օրոք Հայաստանի Հանրապետությունը կորցրել է 800 հա տարածք: Եվ ինքը փորձել է ասել իր երեկվա ելույթում, որ կարող էր թույլ տալ եւս 100 մարդու գնով ետ վերցնել այդ տարածքները, բայց չի տվել, որ 100 մարդու կյանք չխլի: Դուք պատկերացնո՞ւմ եք նա ինչ է ասում. նա ասում է, որ ինքը գերագույն գլխավոր հրամանատար լինելով պատրաստ է 100 մարդու կյանքի գնով տարածք կորցնել, բայց պատրաստ չի 100 մարդու կյանքի գնով տարածքներ վերցնել կամ պաշտպանել այդ տարածքները: Ի՞նչ ուղերձ է նա հղում Ադրբեջանին եւ մեր հանրությանը: Նա ասում է, որ մենք զոհ տալու ենք, որ հայ ժողովուրդը զոհեր տալու է միայն տարածքներ զիջելու համար եւ չի պատրաստվում զոհեր տալ տարածքներ վերցնելու կամ պաշտպանելու համար: Սա է նրա ուղերձը»:
Շարունակելով իր ելույթը՝ Փաշինյանը ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը անվտանգության սպառնալիք է ստեղծել ոչ միայն արտաքին ոլորտում, այլեւ հոգեւոր ոլորտում: Ըստ նրա` դա է վկայում նախօրեին մոտ հարյուր տնօրենների շուրջ ստեղծված սկանդալը. խոսքը ձայնագրության մասին է, որում հարյուրավոր դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ պատմում էին, որ ՀՀԿ-ի օգտին ձայներ են հավաքում: «Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին դպրոցի տնօրենները դարձել են ընտրական տասովշիկներ, ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը ընտրական տասովշիկներին համատարած դարձրել են դպրոցի տնօրեններ, այդ գործընթացն այսօր էլ շարունակվում է»:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.