Վրաստանի պատկան մարմիններում պաշտոնյաները միայն տարակուսած ուսերն են թոթվում, ասելով, թե չգիտեն՝ որտեղից է ի հայտ եկել այդ զենքը և ինչպես է հայտնվել Հայաստանում, բայց՝ խոստանում են պարզել:
Վրաստանի իշխանություններն առայժմ ոչ հաստատում, ոչ էլ հերքում են պաշտոնական Երևանի պնդումները, թե երկրի տարածքով փորձ է արվել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր ու հրթիռ տեղափոխել Հայաստան: Ինչպես Թբիլիսիից փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության թղթակիցը, տեղական իշխանությունները նախընտրում են չխոսել այս թեմայով, խոսելիս էլ՝ խիստ զգուշավոր են արտահայտվում:
«Դեռևս չի կարելի պնդել, որ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը Վրաստանից Հայաստան է տեղափոխվել: Հետաքննություն է ընթանում, ստուգվում են բոլոր մանրամասները: Մենք շփման մեջ ենք մեր հայ գործընկերների հետ և հանրությանը կտեղեկացնենք քննության արդյունքների մասին»,- հայտարարել է ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին:
Պատկան մարմիններում, ըստ վացական ծառայության թղթակցի, պաշտոնյաները միայն տարակուսած ուսերն են թոթվում, ասելով, թե չգիտեն՝ որտեղից է ի հայտ եկել այդ զենքը և ինչպես է հայտնվել Հայաստանում, բայց՝ խոստանում են պարզել: «Կոչ եմ անում այս հարցն անհարկի չշահարկել և սպասել քննության ավարտին»,- երեկ հայտարարել է խորհրդարանի Պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:
«Այդպիսի դեպք չի եղել տևական ժամանակ: Մեր անվտանգության ծառայությունները շփման մեջ են հայաստանցի գործընկերների հետ: Քննություն է ընթանում, այդ իսկ պատճառով անլուրջ կլինի մեր կողմից ցանկացած մեկնաբանություն, մինչև քննության ավարտը: Մենք ունենք տեխնիկական հնարավորություններ անհրաժեշտության դեպքոմ որոշելու՝ արդյո՞ք նման դեպք տեղի է ունեցել»,- ասել է նա:
Վրացական ընդդիմությունը, մինչդեռ, իշխանությունների հավաստիացումներին չի հավատում: «Սա շատ զգայուն հարց է, և մենք պետք է իմանանք բոլոր մանրամասները»,- հայտարարել է ընդդիմադիր Թենգիզ Գունավան, հավելելով․ «Երբ Վրաստանի տարածքով զենիթա-հրթիռային համալիր է տեղափոխվում, իսկ անվտանգության մարմինները պնդում են, թե տեղեկություն չունեն, նշանակում է, որ մենք չունենք նորմալ անվտանգության համակարգ: Հայաստանում պնդում են, թե այդ զենքը մեր տարածքով է անցել, կա ձերբակալված: Սա շատ կարևոր հարց է, և իշխանությունը պետք է հետամուտ լինի՝ պարզելու բոլոր մանրամասները»:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Զուրաբ Մելիքիշվիլին էլ, իր հերթին, պահանջել է, որ վրացի իրավապահների քննությունն առավելագույնս ընդարձակ ու թափանցիկ լինի: «Մենք պահանջում ենք համալիր հետաքննություն՝ պարզելու, թե ինչպես է այդ զենքը հասել սահմանային անցակետ, ի՞նչ ճանապարհ է անցել: Վրաստանի որևէ ռազմական ստորաբաժանումի՞ց է դուրս բերվել, թե էլի ինչ-ինչ մաքսակետեր է անցել: Ուժային կառույցները պետք է աշխատեն այս ուղղությամբ, մինչդեռ, այս կարևոր հարցերի պատասխանները փնտրելու փոխարեն, նրանք զբաղված են քաղաքական հալածանքներով»,- ասել է Մելիքիշվիլին:
Իշխող կուսակցությունում առայժմ հրաժարվում են մեկնաբանել ընդդիմության մեղադրանքները: Ավելին՝ խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան պնդել է, թե լրջորեն մտահոգվելու որևէ առիթ չի տեսնում՝ «Շատ եմ խնդրում, մի ստիպեք ինձ՝ արձագանքել մեր ընդդիմախոսների բոլոր անմիտ հայտարարություններին, դա կատարելապես անլուրջ հարց է»:
Լրագրողի ճշտող դիտարկմանն էլ, թե զենիթա-հրթիռային համալիրը Վրաստանի տարածքով տեղափոխելու լուրը ոչ միայն ընդդիմությունը, այլև Հայաստանի ազգային անվտանգության մարմիններն են հայտնում, Բեսելիան ընդամենն արձագանքել է՝ «և ի՞նչ»:
Լրագրողները փորձել են նաև Վրաստանի ներքին գործերի նախարարից ճշտել՝ եթե Թբիլիսիում կատարվածի վերաբերյալ հստակ տեղեկություն չունեն, ինչու՞ է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն իր հաղորդագրություններում Վրաստանի մասին հիշատակում: Ինչպես փոխանցում է «Ազատության» վրացական ծառայության թղցթակիցը, ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին խուսափել է այս հարցին հստակ պատասխան տալուց:
- 14:10Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
- 13:10ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.