«Այսօր կլրանա Արցախի ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի ձերբակալության 72 ժամը: Բաբայանին ճաղերի ետևում պահելու համար ԱԱԾ-ն պետք է նրան մեղադրանք ներկայացնի ու դիմի դատարան՝ կալանքի որոշում ստանալու համար: Մինչ այդ, սակայն, Վրաստանի ՊՆ-ն հայտարարություն տարածեց՝ հերքելով իր տարածքով Հայաստան զենք բերելու փաստը:
Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ «տարածված տեղեկություններն այն մասին, որ ռուսական ռազմական տեխնիկան իբր Վրաստանի տարածքով ուղևորվում էր Հայաստան, չեն համապատասխանում իրականությանը»: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանն այս առթիվ «Փաստի» դիտարկմանը, թե վրացական կողմի հերքմամբ ի չիք է դառնում «Իգլա» բերելու ԱԱԾ վարկածը, ասաց. «Իրենք հերքել են, հիմա պարզաբանում է տրվում, որ համատեղ աշխատանքներ են տարվում, պարզելու՝ թե ինչպես է ենթադրաբար անցկացվել դա»:
Նշենք, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով բերելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է 3 անձի՝ այդ թվում՝ «ՕՐՕ» դաշինքի համակիր, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հատվածի 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով ձերբակալվածներին կարող է սպառնալ 2-7 տարվա ազատազրկում:
Մամուլում հրապարակումներ եղան, որ ԱԱԾ-ն ձայնագրություններ ունի, որոնց մեջ լսելի է, որ Ս. Բաբայանը պայմանավորվածություն է ձեռք բերում 2 անձանց հետ, որոնց միջոցով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը պետք է ՀՀ հասցնի և կարգադրություններ է անում ձեռքբերման ու տեղափոխման վերաբերյալ: «Փաստի» հարցին, թե ԱԱԾ-ն պատրաստվում է հրապարակել այդ ձայնագրությունները, եթե դրանք կան, ԱԱԾ խոսնակն այսպես պատասխանեց. «Հիմա ես մամուլին փոխանցելու ոչ մի բան չունեմ»: Մեր մյուս հարցին, թե գործով այլ հարցաքննվողներ եղել են, ասաց. «Առայժմ ոչ մի բան չեմ կարող ասել, մամուլին փոխանցելու ոչ մի տեղեկատվություն չունեմ, սպասեք մեր հայտարարություններին»:
Իսկ «ՕՐՕ» դաշինքում Սամվել Բաբայանի ձերբակալությունը շարունակում են անտրամաբանական համարել և հերքել նրա ու դաշինքի հնարավոր ցանկացած առնչություն այդ գործի հետ: «ՕՐՕ» դաշինքի անդամ, «Համախմբման» ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե «Իգլա» բերելու առթիվ Սամվել Բաբայանի զրույցի ձայնագրություն կա, ասաց. «Եթե ասում են՝ ձայնագրություն կա, թող հրապարակեն: Սամվել Բաբայանը հայտարարել է, որ ինքը չի ընդունում մեղադրանքը, և ես վստահ եմ, էնտեղ լուրջ տրամաբանական բան չկա, ինքը չէր կարող այդ բանի հետ կապ ունենալ, որովհետև ինքը երեխա չի, և վստահաբար նման անհեթեթ ու ավանտյուրիստական բաների մեջ չէր մտնի: Մոտիվացիա չկա, որ ի՞նչ աներ»: «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչն ասում է, որ ԱԱԾ-ն բանուգործը թողել, իրենց է հետևում, իրենց քարոզարշավներն է տեսագրում, հեռախոսազրույցներն է լսում:
«Վստահաբար լսում են բոլոր հեռախոսները ու հետևում են դաշինքին: Ազգային անվտանգությունն այսօր երևի ավելի շատ մեր դաշինքին է հետևում, քան թե այլ բանով զբաղվում: Դա շատ վատ բան է, հատկապես` նախընտրական շրջանում: Հեռախոսներ լսելը Հայաստանում արդեն վաղուց հիվանդություն է: Անօրինական անընդհատ լսելը հեռախոսները, ես կարծում եմ, որ մի օր պետք է վերջ տրվի դրան»,- ասաց Մարգարյանը: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը «Փաստի» հարցին, թե «ՕՐՕ»–ի ներկայացուցչի հայտարարությունը նշանակում է, որ ԱԱԾ–ն այսօր ընտրական գործընթացներով է զբաղվում և իշխանության մրցակիցների դեմ է աշխատում, նման պատասխան տվեց. «Ես որևէ մեկնաբանություն չունեմ այդ առթիվ»:
Սամվել Բաբայանի ձերբակալության փաստով հետաքրքրված են միջազգային կառույցները: Նախօրեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն այցելել են «ՕՐՕ»–ի շտաբ և հետաքրքրվել Սամվել Բաբայանի ձերբակալության դեպքի մանրամասներով ու նախընտրական իրավիճակով: «Դա, թերևս, իրենց մոնիթորինգի շրջանակում է, զեկույց են կազմելու: Միջազգային կառույցները հետաքրքրված են, բնականաբար մենք որոշակի քայլեր կանենք, կհայտարարենք՝ ինչ ենք անելու»,–ասաց Ստեփան Մարգարյանը:
Դաշինքի այլ անդամների հանդեպ ԱԱԾ–ն դեռ հետաքրքրություն չի ցուցաբերել: Հարցին, թե առանց Սամվել Բաբայանի դաշինքն ավելի կանխատեսելի կդառնա իշխանության համար, Ստեփան Մարգարյանն ասաց. «Դաշինքը կանխատեսելի է բոլորի համար, որովհետև մենք թաքուն բաներ չենք անում երբեք: Մենք անում ենք այն, ինչը հայտարարում ենք և անում ենք բացահայտ: Ունենք մեր ծրագիրը, որը բաց է քարոզարշավի հետ կապված, գնում են այդ ծրագրով, այս դեպքից հետո բացարձակ շեղում չի լինելու այդ ծրագրից: Մենք մեր քայլերն անում ենք, գնում ենք դեպի ընտրություններ»:
Ըստ Մարգարյանի՝ Բաբայանին իշխանությունը ձերբակալել է նրա հայտարարությունների համար, և դա վստահաբար քաղաքական հետապնդում է. «Սա հարված է հանրությանը, երկրին, երկրի վարկին, կարծում եմ` շատ վատ բան են արել երկրի համար ընդհանրապես: Շատ կարևոր է, որ նույնիսկ Վրաստանը չի հաստատում, որ դա կարող է իրենց մոտից է անցել: Կարող է վերջում պարզվի, որ Վրաստանից չի էլ բերվել, և ի սկզբանե այստեղ է եղել դա:
Այնպես որ, որևէ մոտիվացիա, որևէ տրամաբանություն չկա, որ Սամվել Բաբայանը կարող էր գործ ունենար էդ «Իգլայի» հետ: Այսինքն՝ սա չունի որևէ տրամաբանական, քաղաքական հենք:
Սա քաղաքական հետապնդման դրսևորում է, քանի որ ինքը միշտ հարցազրույցներով աջակցում էր մեզ»: Նշենք, որ Սամվել Բաբայանն ԱԱԾ-ում հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ ընդհանրապես չի ճանաչում այդ գործի շրջանակներում ձերբակալված անձանց, և որ ինքը որևէ կապ չունի «Իգլա» հրթիռը Հայաստան տեղափոխելու պատվերի հետ»:
«Փաստ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.