Կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ տարին գոնե մեկ անգամ հետազոտվի պրոֆիլակտիկ նպատակներով, եթե անգամ հատուկ գանգատներ չունի, իսկ եթե խնդիրներ կան, ապա հետազոտվելն ուղղակի անհրաժեշտություն է: Բայց իհարկե այս պրոցեսը պետք է գրագետ կազմակերպել ու նախ դիմել թերապևտի, ով կուղղորդի, թե ինչ հետազոտություններ անցնել: Կարևորելով բնակչության առողջությունը՝ Սլավմեդ Բժշկական կենտրոնը իր 3-րդ տարեդարձի կապացությամբ փետրվարի 20-ից մինչև մարտի 20-ը հայտարարում է հատուկ ակցիա: Երևանի Գլխավոր թերապևտ, Սլավմեդ ԲԿ-ի Ընդունարանի և ախտորոշման ծառայության ղեկավար Կարինե Հովհաննիսյանը կանցկացնի անվճար խորհրատվություն: Անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտությունները, ինչպես նաև նեղ մասնագետների խորհրդատվությունն էլ կենտրոնում կարող եք անցնել 20% զեղչով:
Մեր զրույցը «Սլավմեդ» ԲԿ ընդունարանի և ախտորոշիչ ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր թերապևտ Կարինե Ալբերտի Հովհաննիսյանի հետ:
-Տիկին Հովհաննիսյան, ի՞նչ սկզբունքներով եք աշխատում Ձեզ դիմած պացիենտների հետ:
Մեր ծառայությանն նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր պացիենտ ստանա բարձրորակ բուժօգնություն: «Սլավմեդ»> բժշական կենտրոնն առանձնանում է բուժման բարձր որակով, պրոֆեսիոնալ մասնագետներով, պացիենտների նկատմամբ անհատական մոտեցմամբ:Մեզ մոտ պացիենտի հետ շփման առաջին օղակը թերապևտիկ ծառայությունն է: Խորհրդատվության ընթացքում վեր ենք հանում պացիենտի առողջական խնդիրները և որոշում անհրաժեշտ հետազոտությունների շրջանակը:
Մեզ մոտ երբեք անհրաժեշտ հետազոտությունների ծավալը արհեստականորեն չի ուռճացվում: Մեր պացիենտները վստահ են, որ մեզ մոտ կարող են մանրակրկիտ հետազոտվել ու ստանալ ստույգ և վերջնական ախտորոշում՝խուսափելով ավելորդ ու չհիմնավորված ֆինանսական ծախսերից: Մենք իրականացնում ենք միջազգային չափանիշներին համապատասխան գործիքային ու լաբորատոր հետազոտություններ: Լինում են դեպքեր, երբ առաջին այցի ժամանակ բացահայտվում են հիվանդություններ, որոնց մասին պացիենտը անգամ կասկածներ չունի: Անհիմն չէ բժիշկների անվերջ հիշեցումները շուտ դիմելու մասին, որպեսզի հնարավոր լինի խնդիրը արդյունավետ լուծել: Բոլորս էլ գիտենք արդեն խորացած ու բարդացած դեպքերը ինչքան էմոցիոնալ, ֆինանսական ու ժամանակային ռեսուրսների վատնում են պահանջում:
Այս ամենը հաշվի առնելով նաև որոշեցինք ակցիա հայտարարել: Իմ խորհրդատվությունը, որպես գլխավոր թերապևտ, կլինի անվճար: Անհրաժեշտ բոլոր գործիքային ու լաբորատոր հետազոտությունները պացիենտները կկարողանան անցնել 20% զեղչով: Զեղչվել են նաև մեր նեղ մասնագետների՝վիրաբույժի, գինեկոլոգի, ուռոլոգի, վնասվածքաբանի, ալերգոլոգի, նյարդաբանի ու էնդոկրինոլոգի, մաշկաբանի և ռևմատոլոգի խորհրդատվությունը: Թիմային գործելակերպը մեր աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմանն է:
-Մասնավորապես ի՞նչ հետազոտությունների մասին է խոսքը:
-Ինչպես արդեն ասացի անհրաժեշտ հետազոտությունների շրջանակը կորոշվի խորհրդատվության ժամանակ, բայց իհարկե մեր կողմից իրականացվող ծառայությունների թիվը շատ մեծ է: Իրականացնում ենք լաբորատոր բոլոր հետազոտությունները` մանրէաբանական, արյունաբանական, կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական, հորմոնալ, կենսանյութերի, ինֆեկցիոն, բջջաբանական, այդ թվում՝ ներվիրահատական հետազոտություններ: Իրականացնում ենք նաև ոսկրային, հենաշարժողական համակարգերի, որովայնի, կրծքավանդակի խոռոչների, ստամոքս-աղիքային տրակտի հետազոտություններ, ինչպես նաև ներերակային ուռոգրաֆիա և հիստերոսալպինգոգրաֆիա և այլն: Մեր կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը հենց մեզ հնարավորություն է տալիս բարձրակարգ գործիքային հետազոտություններ անցկացնել: Օրինակ՝ ուլտրաձայնային հետազոտությունների կաբինետում առկա է աշխարհում առաջատար՝ Siemens ֆիրմայի էլաստոգրաֆիա: Եթե այլ կլինիկաներում սոնոգրաֆիայի և էլաստոգրաֆիայի հետազոտությունները կատարվում են առանձին, այսինքն՝ պացիենտը ստիպված է երկուսի համար առանձին-առանձին վճարել, ապա մեր էլաստոգրաֆիան ունի կատարելագործված ֆունկցիաներ՝ միաժամանակ կատարում է և՛ սոնոգրաֆիա, և՛ էլաստոգրաֆիա: Մեծ առաջադիմություն, որը թեթևացնում է պացիենտների ֆինանսական բեռը:
Իսկ ճառագայթային ախտորոշման ծառայությունը հագեցած է Toshiba ընկերության արտադրության ZEXIRA նորագույն թվային ռենտգեն ապարատով, որը տալիս է բարձր որակի ռենտգեն պատկեր և աշխատում է նվազագույն ճառագայթման պայմաններում: Դրա շնորհիվ մենք կարող ենք հետազոտել անգամ երեխաներին ու հղի կանանց: Այն կարգավորվում է հետազոտվողի մարմնի զանգվածին համապատասխան, հագեցած է բազմաֆունկցիոնալ ռենտգեն խողովակով, շարժուն սեղանով, ունի հատուկ ծրագրային հավելումներ տարբեր օրգան-համակարգերի հետազոտման համար, որոնք ապահովում են անհրաժեշտ պայմաններ արագ և ճշգրիտ ախտորոշման համար:
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունում էլ մենք կարող ենք հետազոտել մինչև 300 կգ քաշ ունեցող պացիենտների: Toshiba Aquillon Prime կոմպյուտերային տոմոգրաֆը ապահովում պատկերների գերազանց որակ՝մինիմալ ճառագայթային ծանրաբեռնվածության պայմաններում: Դա հնարավորություն է տալիս հետազոտել նաև երեխաներին:
Այն կիրառվում է գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի օրգանների, ինչպես նաև ոսկրերի խորքային և համալիր հետազոտության համար: Այն հնարավորություն է տալիս գնահատել նաև արյունատար անոթների ընթացքը և նրանց առկա ախտահարումները,այդ թվում նաև սրտամկանը սնուցող կորոնար զարկերակները: Մի խոսքով մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները ճշգրիտ հետազոտությունների անցկացման համար: Մենք հոգում ենք մեր պացիենտների առողջության և հարմարավետության մասին`ամբողջ անձնակազմի համատեղ ջանքերով: Սլավմեդ ԲԿ-ն եվրոպական ստանդարտներին համապատասխան կենտրոն է, որտեղից պացիենտը միշտ գոհ է հեռանում:
-Իսկ ի՞նչն եք կարևորում պացիենտների հետ շփումներում:
Բժիշկը, առաջին հերթին, պետք է լինի մարդասեր: Չպետք է ափսոսի այն ժամանակը, ոը տրամադրում է հիվանդին: Վստահությունը ձեռք է բերվում փոխադարձ հասկացվածության շնորհիվ: Մենք հոգում ենք մեր հիվանդների բարօրության մասին, յուրաքանչյուրին ցուցաբերում ենք անհատական մոտեցում ՝ առաջարկելով բուժման ամենաօպտիմալ տարբերակը՝ հաճախ զեղչեր անելով:
Եթե բժիշկն իր հիվանդին սրտացավ վերաբերմունք չի ցուցաբերում, նրա մասնագիտական բոլոր նվաճումները հավասարվում են 0-ի, քանի որ պացիենտը միշտ աջակցության ու քաջալերման կարիք ունի: Բժիշկը պետք է ամեն ինչ անի, որ հիվանդն իրեն հոգեպես ապահով զգա: Ցանկացած պացիենտ զգում ու գնահատում է սրտացավությունը:
—Սլավմեդ Բժշկական կենտրոնը դարձավ արդեն 3 տարեկան է: Կարո՞ղ ենք արդեն խոսել շոշափելի ձեռբերումների մասին:
-Միանշանակ:Սլավմեդ ԲԿ-ն եվրոպական ստանդարտներին համապատասխան բազմապրոֆիլ բուժհաստատություն է: Շնորհիվ գերժամանակակից սարքավորումների, նորարական մեթոդների ու բարձրակարգ մասնագետների, կենտրոնը կարողացավ շատ արագ իր որույն տեղն ունենալ Հայաստանի առողջապահական ոլորտում: Այս երեք տարիների ընթացքում Սլավմեդ ԲԿ-ում արդեն իսկ կատարվել են շուրջ 2000 վիրահատություններ ու 1500 երեխա է լույս աշխարհ եկել: Կարծում եմ խոսուն թվեր են նորաբաց կենտրոնի համար: Բայց իհարկե սա ընդամենը սկիզբն է, մենք անընդմեջ աշխատում ենք ու ընդլայնում ենք մեր ծառայություններն ու հնարավորությունները`կարևորելով բարձրակարգ ծառայությունների մատուցումը մեր բնակչությանը:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.