ՀՀ առողջապահության նախարարությունը կեղծ դեղեր է հայտնաբերել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը հայտնեց, որ արձանագրվել և փորձաքննության են ուղարկվել Հայաստանում օրինական ներմուծված և գրանցված լինելու առումով կասկած հարուցող մի շարք դեղեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ ԱՆ “Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն” ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը ներկայացրեց, որ Պրեստանս 5մգ/10մգ, դեղահատեր, N30 (սերիա 0590516, պիտանիության ժամկետ՝ 11.2018թ.) և Ցեֆտրիաքսոն-Աստերիա 1գ դեղերի նմուշների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կեղծ են:
“Երկու դեղն էլ բավականին կոպտորեն են կեղծվել։ Ցեֆտրիաքսոն-աստերիայի օրիգինալի դեպքում 1գ դեղի սրվակի բարձրությունը՝ կափարիչով հանդերձ, 6 սմ է, իսկ կեղծ սրվակի բարձրությունը՝ 5 սմ։ Պրեստանս 5 մգ/10 մգ դեղահատ N30 դեղի կեղծված տարբերակի տուփի վրա նշված սերիան իրենից ներկայացնում է յոթանիշ թիվ (0990516), ի տարբերություն օրիգինալի, որի սերիան բաղկացած է 6 նշից”, — պարզաբանեց Հակոբ Թոփչյանը:
Այսպիսով` ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերի որոշ դեղատներում հայտնաբերվել են կեղծ լինելու առումով կասկած հարուցող և չդրոշմապիտակավորված Պրեստանս 5մգ/10մգ, դեղահատեր, N30 դեղը` տարբեր դեղաչափերով և քանակներով:
Բանախոսները հորդորեցին կասկածելի փաթեթավորմամբ կամ մակնշմամբ դեղեր չգնել և անմիջապես ահազանգել առողջապահության նախարարություն:
Նշենք, որ կեղծ դեղերի շրջանառությանը վերաբերող հարցերը գտնվում են իրավապահ մարմինների իրավասության դաշտում, որի կապակցությամբ գործի հետ կապված բոլոր նյութերը, ըստ ընթացակարգի, ուղարկվել են համապատասխան կառույցներ հետագա ընթացքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու նպատակով:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.