Գանձարանի բունկերում պահվող մարգարիտներն աճեցված կամ կուլտիվացված են: Դրանք պահվում են` կայուն` +17, 18 ջերմաստիճանում: Մարգարիտներն արևի լույս չպետք է տեսնեն:Իր արտաքին գրավիչ տեսքի և հայթայթման դժվարության պատճառով դարեր շարունակ մարգարիտները դասվում են թանկարժեք քարերի շարքին և օգտագործվում են զարդերի մեջ։
Հագուստի, կանացի գլխազարդերի և անգամ հոգևորականության հանդերձանքի զարդարման համար մարգարիտներն ամենանախընտրելի քարերից են: Մարգարիտի որսը շատ ծանր և վտանգավոր զբաղմունք է։ «Որսորդները դրանք ձեռք բերելու համար նախ ծովերի հատակներից հավաքում են փափկամորթներին, և միայն ափին բացում են դրանց խեցիները։ Սովորաբար 30-40 խեցիներից միայն մեկում է մարգարիտ լինում։
Մարգարիտները, սակայն, տարիների ընթացքում քայքայվում, չորանում և փչանում են: Դրանց պահպանման համար մեծ ծախսեր են պահանջվում: Դա է պատճառը, որ կառավարությունը որոշեց աճուրդի հանել գանձարանի մարգարիտները: Գանձարանի պետն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում`գանձարանից մեկ հատիկ գանձ դուրս չի եկել ու չի վաճառվել: Մեր գանձարանում պահպանվող մարգարիտները 90-ականներին ինչ-որ մեկը ցանկացել է Հայաստան ներմուծել մաքսանենգ ճանապարհով : Պետությունը բռնագրավել է դրանք, ուղարկել` պետական գանձարան:
Արհեստական աճեցված մարգարիտների վաճառքի մեկնարկային արժեքը մեկ գրամի համար սկսվում է 60 դրամից:Հայաստանի պետական գանձարանում մոտ 102 կիլոգրամ մարգարիտ կա, որի ընդհանուր արժեքը կազմում է 6 մլն. 200 հազար դրամ, կամ`13 հազար դոլար: «Շատ ավելի խելամիտ է, որ այդ մարգարիտները օտարվեն, գումարը մուտքագրվի բյուջե, կամ ինչ որ գանձ ձեռք բերվի, որը անհրաժեշտ կլինի պետության համար: 102 կիլոգրամի մարգարիտի համար չես կարող 500 մարդ պահել, որպեսզի յուրաքանչյուր մարգարիտի համար ինքը հոգ տանի», – ասում է մեր երկրի ֆինանսների նախարարը:
Գանձարանի արհեստական մարգարիտները դրվելու են աճուրդի, ընդ որում դրանց վաճառքը լինելու է ամբողջությամբ թափանցիկ: Պետական գույքի կառավարման վարչության հետ պայմանավորվածությունը կա: Մարգարիտների վաճառքը հնարավոր է, որ հենց այդ կառույցն իրականացնի:
Աշխարհում մարգարիտների 99 տոկոսը արհեստական ձևով է աճեցվում: Մարգարիտը համարվում է ամենահարգի զարդի վերածված կենդանի էակ: Այն պարունակում է օրգանական նյութ, որը ժամանակի ընթացքում չորանում է ու փտում: Սակայն, ճիշտ խնամքի դեպքում մարգարտի կյանքը կարելի է երկարաձգել մինչև 200 տարի: Մարգարիտը պետք է անընդհատ կրել, այդպես քարերի կյանքն ավելի է երկարում: Այն պետք է շփվի մարմնի հետ:
Մարգարտային վերջին բումը 90-ականներին էր: Հենց այս տարիներին ամերիկացի երգիչ և երաժիշտ Պրինսը թողարկեց իր 13-րդ ալբոմը , որը կոչվեց «Diamonds and Pearls»: 21-րդ դարում մարգարիտը սեքս-խորհրդանիշ դարձրեց Սքարլեթ Յոհանսոնին` «Մարգարտե ականջօղով աղջիկը» ֆիլմի դերակատարուհուն: Ընդհանրապես մարգարիտը` ապրում է իր տիրոջ, ավելի ճիշտ` տիրուհու կյանքով` փայլում է նրա առողջությամբ, գունատվում` նրա տկարության դեպքում, և կիսում նրա փառքը: Շուտով ավելի քան 20 տարի միայնության մեջ մնացած մարգարիտները կունենան նոր խնամք ու նոր պարանոցներ` հպվելու և փայլելու համար:
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.