1933թ. Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար հայազգի Ռուբեն Ղուկասի Ռուբենովին հաջորդեց Մ. Ջ. Բաղիրովը, ում նշանակումը չէր կարող անցնել առանց Բերիայի աջակցության և Ստալինի համաձայնության: Նախկին մուսվաթականը սերտ հարաբերություներ ուներ նաեւ Ա. Միկոյանի հետ:
Պաշտոնավարման քսան տարիների (1933-1953) ընթացքում «ադրբեջանական ժողովրդի հայրը» իրականացնում էր միահեծան իշխանություն եւ վայելելով Կրեմլի աջակցությունը՝ ջանքեր չէր խնայում Ադրբեջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ուղղությամբ: Իսլամադավան ազգերի ներկայացուցիչներին ստիպում էին իրենց անվանել ադրբեջանցիներ, փակում էին ազգային փոքրամասնությունների կրթա-մշակութային հաստատությունները:
Բաղիրովը սիրում էր հայտարարել, թե Հայրենական մեծ պատերազմի հաղթանակն ադրբեջանցի նավթագործների շնորհքն է եւ դա այն դեպքում, երբ Այսրկովկասից տոկոսային հարաբերությամբ ամենաքիչ մասնակցությունը պատերազմին ունեցել են կովկասի թաթարները:
Բաղիրովին անվանում էին տեղական «Ստալին»։ Նրա կառավարման շրջանում բռնաճնշումներին Ադրբեջանում զոհ գնաց 70-120 հազար մարդ՝ գերազանցապես հայեր, քրդեր, լեզգիններ ու թալիշներ։
Երբ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը նամակով դիմեց Ստալինին` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու խնդրանքով (1945թ. նոյեմբերի 11), Բաղիրովը, նույն թվին, որպես հակընթաց փաստարկ, նամակով դիմեց Մալենկովին, որտեղ մասնավորապես գրված էր. «ԼՂԻՄ-ի վերադարձման հարցում դեմ չեմ, բայց Շուշիի շրջանի վերադարձման դեպքում առաջարկում եմ դիտարկել Հայաստանի ադրբեջանաբնակ Ազիզբեկովի, Վեդիի և Ղարաբաղլարի շրջանների միավորումը Ադրբեջանի հանրապետությանը»:
Ստալինի մահը նշանավորեց ստալինյան դարաշրջանի ավարտը, որին հետեւեց Բերիա-Բաղիրով քաղաքական առանցքի դատապարտումը: Սկսվեց Բաղիրովի դատավարությունը: Դատի ժամանակ ռազմական տրիբունալի նախագահի ու դատախազ Ռ.Ա. Ռուդենկոյի խաչաձև հարցաքննությամբ պարզվեց, որ Բաղիրովը ծրագրել էր Ադրբեջանին միացնել Դաղստանը:
Ստալինը, Բերիան ու Բաղիրովը որոշել էին 1953-ի ամռանը կազմակերպել Հայաստանում բնակվող հայության մի վիթխարի բռնագաղթ, որով հանրապետության բնակչությունը կդառնար մեկ միլիոնից էլ պակաս, որպեսզի զրկվեր միութենական հանրապետության իրավունքներից:
— Ուրե՞մն Հայաստանը պիտի բաժան-բաժան արվեր, միացվեր հարեւաններին,- հարցնում է ռազմական տրիբունալի նախագահը:
— Այո՛,- անվրդով պատասխանում է Բաղիրովը,- ծրագիրը խափանվեց միայն Ստալինի մահվան պատճառով:
— Բայց ո՞րն է հիմքը, ի՞նչն էր միավորում ձեր ու Ստալինի տրամադրությունները,- հարցնում է գլխավոր մեղադրող Ռոման Ռուդենկոն:
— Ես Ադրբեջանի ղեկավարն էի: Կրեմլին ձեռնտու էր Արևելքում՝ մահմեդական աշխարհի նախադռանը, ունենալ Ադրբեջանի պես հզոր ու հավատարիմ մի հենարան-հանրապետություն,- պատասխանում է Բաղիրովը…
Սոցիալիստական օրենքների խախտման, ինչպես նաև Բերիայի ոճրագործություններին հանցակից լինելու մեղադրանքով Մ. Ջ. Բաղիրովը 1956թ. մայիսի 7-ին դատապարտվեց գնդակահարման: Օրեր անց՝ մայիսի 26-ին, դատավճիռն ի կատար ածվեց Բաքվում:
Աղբյուրը՝ Բագրատ Ուլուբաբյան, Արցախյան գոյապայքարը, Երևան, 1994
Լուսանկարում՝ միր աբաս ջաֆար օղլի բաղիրովը
Հայե՛ր, գիտե՞ք, որ. Ֆեյսբուք;
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.