Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը «իր քաղաքական դիրքի, տեղի ու դերի ճշգրտման նպատակով անակնկալ այցով մեկնել է Մոսկվա», ինչի պատճառով էլ չի մասնակցել ՀՀ ԳՄ այս տարվա առաջին նիստին: Նույն օրվա ընթացքում լուր եղավ, որ Մոսկվայում տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Առաջին հայացքից անարժանահավատ թվացող սույն լուրը շաբաթ օրը կայքերից մեկին տված մեկնաբանությունում հաստատել է ինքը`Աբրահամյանը: Նա ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել իր նախաձեռնությամբ. «Սոչիում բիզնես գործունեություն իրականացնող մեր հայրենակիցներից մեկի գործնական խնդիրներ ուներ, և ես դիմեցի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Անատոլիչին, որպեսզի օրենքի շրջանակներում աջակցի մեր հայրենակցին»,- ասել է Աբրահամյանը: Ճշտող հարցին, թե քաղաքական հարցեր քննարկվել են, թե՝ ոչ, Աբրահամյանը արձագանքել է. «Ոչ, ներեցեք ավելի չեմ կարող պատասխանել»:
Աբրահամյանի Մոսկվա կատարած անակնկալ այցի, Մեդվեդեւի հետ հանդիպման մասին տեղեկացրած կայքն երեկ հերթական ուշագրավ լուրն է հրապարակել: Ըստ այդմ, արտերկիր կատարած այցերից մեկի ժամանակ «խաչվել են Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի թռիչքային ուղղությունները. նրանք հանդիպել են ինքնաթիռում և մոտ 40 րոպե առանձնազրույց ունեցել»: Տողատակում խոսքը, կարծես թե, Մոսկվայի այցի մասին է:
Չի բացառվում, որ Քոչարյանն եւս մեկնելիս է եղել «Սիստեմա» ընկերությունում իր աշխատանքային պարտականությունները կատարելու: Եթե այդպես է, ապա Աբրահամյանն ու Քոչարյանը ոչ միայն ինքնաթիռում տեսնված կլինեն, այլեւ օրինակ Աբրահամյանի`Մեդվեդեւի հետ եւ այլ հնարավոր հանդիպումներից առաջ եւ հետո:
Քաղաքական կարեւոր իրադարձությունների շրջանում Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրահամյանի անակնկալ հանդիպումներն արդեն օրինաչափություն են դարձել: Նրանք պատահմամբ ինքնաթիռում հանդիպել էին Երեւան-Պրահա թռիչքի ժամանակ 2012 թվականի նոյեմբերին, այսինքն՝ 2013 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին: Եւս մեկ պատահական հանդիպում տեղի էր ունեցել Մոսկվայի «Արարատ Փարկ Հայաթ» հյուրանոցում 2015 թվականի փետրվարի սկզբին, այսինքն՝ Սահմանադրական հանրաքվեի շուրջ քաղաքական խմորումների կիզակետում: Սույն հանդիպումից օրեր անց 2015 թվականի փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ուղղված իր հայտնի ելույթով հանգուցալուծեց իրավիճակը:
Հովիկ Աբրահամյանի հունվարի 19-ի այցը եւ Մեդվեդեւի հետ հանդիպումը, թերեւս, պետք է դիտարկել 2015-ի իրադարձությունների շարունակության համատեքստում: Փորձագետներն Աբրահամյանի այցի առիթով հիշեցնում են, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը տեղի է ունեցել հենց ՌԴ իշխանության անմիջական մասնակցությամբ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության», ինչպես նաեւ` Սահմանադրական հանրաքվեն խոչընդոտելու փորձերի տապալումից հետո: Արդյունքում` Աբրահամյանն, ըստ էության, դուրս մղվեց քաղաքական գործընթացներից: Հիմա, ըստ այդ վերլուծությունների, իրավիճակ է փոխվել, Գագիկ Ծառուկյանն է վերադարձել եւ դրանով պայմանավորված Մոսկվայի մարդը համարվող Կարեն Կարապետյանի ծրագրերում խառնաշփոթ է առաջացել:
Վաղը սկսվելու է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը ՌԴ մայրաքաղաք, որը ըստ փորձագետների, կարեւոր է նրանով, թե ինչ չափի ներդրումներ կբերի Հայաստան:
«Հայկական ժամանակը» անցյալ շաբաթ գրել էր. « ՀՀ կառավարությունը հույս ունի, որ այս տարվա ընթացքում «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում է իրականացվելու Հայաստանում: Մեր աղբյուրների պնդմամբ, այդպիսի քաղաքական որոշում է կայացվել Ռուսաստանի Դաշնության իշխանական վերնախավում…Այդ աջակցության շնորհիվ Կարապետյանի դիրքերը Հայաստանի իշխանության մեջ և հանրության աչքում պետք է ամրապնդվեն»:
Վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական հեռանկարը վտանգվել է հատկապես այն բանից հետո, երբ պարզվեց, որ հնարավոր է բնակության տեղեկանքի պատճառով նա չկարողանա մասնակցել առաջիկա ընտրություններին: Բացի այդ, Կարապետյանն առայժմ որեւէ հաջողություն չի գրանցել ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու գործում, իսկ նրա անձնական PR-ն անցողիկ ազդեցություն կարող է ունենալ:
Չի բացառվում, որ Քոչարյան-Աբրահամյան-Մեդվեդեւ ուղղակի եւ անուղղակի քննարկումները կապված են Կարապետյանի երերուն վիճակի հետ: Մեկ անգամ տապալված Աբրահամյանը թերեւս փորձել է վերջին անգամ սթափեցնել ՌԴ գործընկերներին այն առումով, որ նրանք ՀՀ-ում սխալ խաղադրույք են անում հենվելով Կարեն Կարապետյանի վրա:
Բնականաբար, Աբրահամյանն իր հետ տարած կլինի հաղթական ճանապարհային քարտեզ, որի առանցքում թերեւս Սեյրան Օհանյանի եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքների միավորումն է եւ Սերժ Սարգսյանին լուրջ եւ անհաղթահարելի մարտահրավեր նետելը: Ճիշտ է Ծառուկյանը պետք է որ չհամաձայնի նման ծրագրի մաս կազմել, սակայն Հովիկ Աբրահամյանի համար բարդ չի լինի ռուս գործընկերներին վստահեցնել, որ ինքը կարող է ազդել Ծառուկյանի վրա:
Հովիկ Աբրահամյանի նպատակը եղել է ցույց տալ, թե որքան թույլ է Կարեն Կարապետյանը եւ փոխարենը որքան ուժեղ կարող է լինել Օհանյան-Ծառուկյան դաշինքը` Մոսկվայի աջակցությունը վայելելու պարագայում: Արդյո՞ք Աբրահամյանի ճարտասանությունը ցանկալի արդյունք տվել է, կերեւա շատ մոտ ապագայում:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.