Հայաստանում կան հասարակական եւ քաղաքական խմբավորումներ, որոնց թվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների արագացված կարգավորումը կհանգեցնի Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավմանը եւ իրենց քաղաքական հաջողությանը:
ԱՄՆ-ն տարածաշրջանային առանցքային խնդիրներ է համարում ռուս-վրացական եւ հայ-թուրքական հարաբերությունները: Սակայն Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերության կարգավորմամբ, քանի որ հայ-ռուսական եւ հայ-իրանական համագործակցությունն օգտագործում է որպես անվտանգության սպառնալիքի փաստարկ, ինչը կարեւոր է ամերիկյան օգնություն ստանալու համար:
Հայկական քաղաքական գործոնն աստիճանաբար Հայաստանը դարձրել է կարեւոր գործոն տարածաշրջանում: Մեծ Մերձավոր Արեւելքում սկսվում է դիմակայության երկարատեւ փուլը, որին ներգրավված են աշխարհքաղաքական բոլոր «բեւեռները»:
Հայաստանը պետք է ապացուցի տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտ մնալու իր իրավունքը, բայց արդեն ոչ թե Հարավային Կովկասի, այլ զգալիորեն ավելի մեծ տարածության շրջանակներում: Այս իրավիճակը հույսեր, ավելի շուտ պատրանքներ է ներշնչում քաղաքական շատ էլիտաների: Սակայն պատրանքները սովորաբար ցրվում են, եւ մնում է ճանաչել ոչ միայն մարդու, այլեւ ազգի ազատության իրավունքը:
Այս հակասական պայմաններում բավական տեղ է մնում քաղաքականության եւ չճանաչված պետությունների դիրքորոշումների համար: Նախեւառաջ, Եվրոպական հանրության հետ ԼՂՀ հարաբերություններն անհրաժեշտ է դիտարկել որպես լիարժեք արտաքին քաղաքականություն:
Սակայն պետք է հասկանալ, որ արտաքին քաղաքականությունն իրականացվում է ոչ միայն ու ոչ այնքան արտաքին քաղաքական գերատեսչության կողմից, որը կատարում է դիվանագիտական սահմանափակ գործառույթներ, այլ ողջ հանրության, համենայնդեպս՝ քաղաքական դասի կողմից: Քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, որոնք ընդունակ չեն հասկանալ այս խնդիրը, չեն կարող կոչվել այդպիսին եւ պետք է հեռանան քաղաքական ու հասարակական ասպարեզից:
Պետք է ընդունել, որ ԵԽԽՎ բանաձեւերը բացահայտեցին Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունների արտաքին քաղաքական լիակատար սնանկությունը: Քաղաքական կուսակցությունները, որոնք հայտարարում էին սեփական ազգային առաջնահերթությունների մասին, համենայնդեպս ԵԽԽՎ-ում, հայտնվեցին խղճուկ, անվճռական դիտորդների դերում:
Այնպիսի չճանաչված պետություններ, ինչպիսիք են Իրաքի Քուրդիստանը, Ալբանական Կոսովոն, Պաղեստինը, Հյուսիսիային Կիպրոսը եւ Աբխազիան, բավական լավ են ներկայացված Եվրոպայում, հաստատել են սերտ ու պարտավորեցնող հարաբերություններ քաղաքական կուսակցությունների, խոշոր հասարակական, հումանիտար, բարեգործական ու իրավապաշտպան կազմակերպությունների, ազգային եւ եվրոպական խորհրդարանների խմբակցությունների, պաշտպանական ու արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ:
ԼՂՀ-ում քաղաքական դասը հաշվվում է մոտ 5 տասնյակ մարդ: Կան հավակնոտ քաղաքական գործիչներ, քաղաքական կուսակցություններ, ԶԼՄ-ներ: Դա լիովին բավական է բազմակողմ արտաքին քաղաքականություն վարելու համար:
Չնայած նրան, որ Բալկաններում, Պաղեստինում, Իրաքի Քուրդիստանում, Կիպրոսում, Հարավային Կովկասում նոր ինքնիշխան պետությունների ստեղծման նախաձեռնողն ԱՄՆ-ն էր, սակայն հենց եվրոպական քաղաքականությունն է դարձել տվյալ չճանաչված պետությունների ու էթնիկ կազմակերպությունների քաղաքականության ծավալման ասպարեզը: Նույնիսկ Եվրոպայից այդքան հեռու Իրաքի քրդական տարածաշրջանը եվրոպական քաղաքական շրջանակներում ստացավ «ձայնի» իրավունք:
Այն պայմաններում, երբ Եվրոպան գրավեց պրո-պաղեստինյան դիրք, ԱՄՆ-ն 2001 թ. որոշում ընդունեց պաղեստինյան անկախ պետության ստեղծման անհրաժեշտության մասին:
Այն բանից հետո, երբ Հյուսիսային Կիպրոսի ճանաչման գաղափարն ընդունվեց Եվրոպայում, ԱՄՆ-ն ձեռնամուխ եղավ այդ ծրագրի իրականացմանը: ԱՄՆ-ն սպասեց եվրոպական պահպանողական շրջանակների դրական դիրքորոշմանը Ալբանական Կոսովոյին անկախություն շնորհելու հարցում:
Այսպիսով, ԱՄՆ-ի համար կարեւոր է Եվրոպայում որոշակի տրմադրությունների ու դիրքորոշումների ստեղծումը այդ եւ այլ խնդիրների վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, եվրոպացիները հարմարվում են ամերիկացիների դիրքորոշմանը: Քաղաքական այս տեխնոլոգիաների հիմքում անվտանգության պահանջն է:
Այս դիրքորոշումը, որը ձեւավորվել է Բուշի վարչակազմի գաղափարախոսության ազդեցությամբ, հիմնվում է հակամարտության ընթացքում փաստացի ձեռք բերված արդյունքների, հումանիտար աղետի բացառման, իրական սպառնալիքների նվազեցման, տարածաշրջանային անվտանգության վրա:
Օբամայի վարչակազմն արտաքին քաղաքականության հարցում տարվեց «իզոլյացիոնիզմով»: Բայց դա երկար չի տեւելու, ԱՄՆ-ն իհարկե կվերադառնա իր ռազմավարական խնդիրներին: Ընդ որում, դիրքորոշումը ճշգրտվելու է ԱՄՆ-ի ու եվրոպական առաջատար պետությունների շահերով:
Այս պարադիգմի պարագայում ղարաբաղյան հայերի համար ստեղծվում է բավական բարենպաստ քաղաքական հեռանկար: Բայց դա չի նշանակում, որ պատմական հաջողությունն ապահովվում է ավտոմատ: Ներկայիս իրավիճակը ձեռք է բերվել շատ թանկ գնով:
Քաղաքականության մեջ ավտոմատիզմ չկա, կարելի է բաց թողնել ոչ միայն պատմականորեն թանկ ժամանակը, այլեւ պատմական շանսը: Ղարաբաղյան հայերին վստահության քվե չի տրամադրվել, այլ միայն քաղաքականապես բովանդակալից ժամանակ:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.