2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում՝ մարտական հենակետում զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան բացահայտման գործում, ամիսներ շարունակ տևող նախաքննությամբ որևէ էական տեղաշարժ չի նկատվում իրականությունը պարզելու գործում և հակառակը՝ գնալով մարում են այն նվազագույն հույսերը, որ կար մինչ այդ։ Այդ մասին Փաստինֆո-ին ուղարկված բաց նամակում գրում է Արսեն Մխիթարյանի հայրը՝ Արթուր Մխիթարյանը՝ բաց նամակով դիմելով երկրի Նախագահին:
Ստորև ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ.
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
Հարգելի պարոն Նախագահ 2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում, ըստ պաշտոնական վարկածի, հայտնաբերվել է որդուս՝ նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքից անցել է շուրջ 7 ամիս, սակայն հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ։ Ես վստահ եմ, որ որդուս մահվան գործում կան մեղավորներ։
Անցած 7 ամիսների ընթացքում այդ մասին մի քանի անգամ մանրամասն կերպով հայտնել ենք նախաքննության մարմնին։ Ավելին, հայտնել ենք կոնկրետ անձանց անուններ, ովքեր, իմ խորին համոզմամբ, առնչություն ունեն իմ որդու մահվան գործում, սակայն ապարդյուն։ Որևէ առաջընթաց չկա։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը սկզբում գտնվում էր ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում, սակայն, նկատի ունենալով, որ այդ մարմնի կողմից չեն կատարվում բավարար քայլեր՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, մեր պահանջով գործի հետագա վարույթը տեղափոխվեց ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի վարչություն, սակայն կրկին արդյունք չկա։ Իսկապես անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում, քանի որ որևէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում, հակառակը՝ գնալով մարում են այն նվազագույն հույսերը, որ կար մինչ այդ։
Հարգելի պարոն նախագահ,
անցած 7 ամիսների ընթացքում հանդիպել եմ թե՛ նախկին, թե՛ գործող պաշտպանության նախարարներին։ Ո՛չ մի հուսադրող պատասխան՝ ձևական մխիթարանքից բացի։ Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ որդուս մահից անմիջապես հետո նրա զորամասի հրամանատար Սամվել Մինասյանին նշանակեցին ավելի բարձր պաշտոնի, իսկ հենակետի ավագ Արամ Ղազարյանին՝ շնորհեցին սերժանտի կոչում։ Այս ամենը բավարար էր, որպեսզի կորցնեմ իմ հավատն ու վստահությունը իրավապահ մարմինների և պաշտպանության նախարարության հանդեպ։
Հարգելի պարոն նախագահ,
Ես կորցրել եմ իմ միակ որդուն և ցանկանում եմ իմանալ ճշմարտությունը, թե ով կամ ովքեր են մեղավոր նրա մահվան գործում։ Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, գտնում եմ, որ այն, ինչ կատարվում է որդուս մահվան գործով, ոչ միայն արդարացի չէ, այլև բարոյական չէ։ Այլ ելք չունենալով և հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունն ու հետևանքները, դիմում եմ Ձեզ՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի՝ խնդրելով և պահանջելով համապատասխան հանձնարարականներ տալ իրավասու մարմիններին՝ իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցառումները՝ բացահայտելու հանցագործությունը, որի արդյունքում, վստահ եմ՝ բոլոր մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության, անկախ նրանից, թե ովքեր են նրանք։ Հակառակ պարագայում, նախաքննության մարմնի այսպիսի վարքագծի դրսևորման արդյունքում հանցագործությունը չի բացահայտվի, հնարավոր հանցագործները կմնան ազատության մեջ, որի հետևանքով կխաթարվի ոչ միայն հավատը պետության ու արդարադատության նկատմամբ, այլև կանարգվի որդուս հիշատակը։
Հարգանքով՝ Արսեն Մխիթարյանի հայր՝ Արթուր Մխիթարյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.