Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե Դիլիջանի հայտնի կառույցը, որ պետք է լիներ ՊԵԿ ուսումնական կենտրոն, կարող է անցնել պաշտպանության նախարարությանն ու ծառայել օրինակ Մոնթե Մելքոնյան վարժարանին:
Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ այդ հարցով դիմել է Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին: Վիգեն Սարգսյանի դիմումը հազիվ թե մերժվի, եւ մեծ է հավանականությունը, որ կառույցը անցնի պաշտպանության նախարարությանը:Վիգեն Սարգսյանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որը կարող է դառնալ չափազանց վատ նախադեպ: Նախադեպ, որը հարվածում է բանակին, բանակ-հասարակություն կապին:
Բանն այն է, որ Դիլիջանի հայտնի կառույցը Հայաստանում համակարգային կոռուպցիայի, պետական, հանրային փողի մսխման, իշխանության անտարբերության հուշարձան է, մոնումենտ: Այդ կառույցի վրա տարիների ընթացքում ծախսվել է մոտ 60 միլիոն դոլար պետական, հանրային փող:
ՊԵԿ ուսումնական կենտրոն անվան տակ կառուցվել է մի շքեղ համալիր, որը կարող է իր ճոխությամբ մրցունակ լինել համաշխարհային մասշտաբում:Խոսքը հավաբնի չափի ճոխության մասին չէ, որ կառուցվել է անտառում, աչքից հեռու: Խոսքը մի կառույցի մասին է, որը ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը նախաձեռնել է, կամ Խաչատրյանի անվմամբ նախաձեռնվել ու կառուցվել է տարիներ շարունակ, դրա վերաբերյալ եղել են մամուլի բազմաթիվ հրապարակումներ, թե աղքատության մեծ խնդիր ունեցող Հայաստանն իրեն ինչպես է թույլ տալիս այդպիսի ճոխ ծախս, այն էլ բացարձակապես չհիմնավորված նպատակով: Այդ կառույց է այցելել Սերժ Սարգսյանը, դրա համար ֆինանսական ճոխ հատկացումները արժանացել են վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունների հավանությանը:
Իշխանությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բացարձակապես ուշադրության չի արժանացրել ահռելի փողի ծախսի նպատակահարմարության եւ հիմնավորվածության մասին հանրային մտահոգություններն ու ահազանգերը:Այդ ամենի հանրագումարում, Դիլիջանի ՊԵԿ ուսումնական կենտրոն կոչվող կառույցը դարձել է Հայաստանի իշխող համակարգի հավաքական նկարագիրը՝ ճոխ կյանք հանրության հաշվին: Այդ կենտրոնի համար ծախսվող փողը հնարավոր էր ուղղել պաշտպանական կարիքներին եւ ապրիլի պատերազմից առաջ ունենալ զգալիորեն արդիական եւ անվտանգ առաջնագիծ:
Այժմ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մտքում հղացել է հանրային միջոցների մսխման, կոռուպցիայի եւ հակապետական կառավարման այդ մոնումենտը բանակով քողարկելու, բանակն այդ մոնումենտի «կամուֆլյաժի» վերածելու գաղափար:
Իշխանությունը ներկայում կանգնած է հանրությանն այդ կենտրոնի համար պատասխան տալու անհրաժեշտության առաջ, քանի որ գործնականում անհնար է գտնել այդ մոնումենտի կիրառության թեկուզ համեմատաբար բարոյական որեւէ տարբերակ, դրա իրավա-քաղաքական լեգիտիմացման համար:Վիգեն Սարգսյանը փաստորեն առաջարկում է միակ հնարավոր տարբերակը՝ բանակը, ստեղծելով վտանգավոր նախադեպ, երբ բանակը դարձնում են որեւէ աղմկոտ հարցում իշխանության իրավա-քաղաքական լեգիտիմության խնդրի հաղթահարման բարոյական գործիք:Բանակի միջոցով փորձ կարվի հանրության համար փակել Դիլիջանի կենտրոնի թեման, «սրբատաշել» կոռուպցիայի եւ հակապետականության այդ մոնումենտը:
Վիգեն Սարգսյանը նույն հարցազրույցում խոսել է նաեւ բանակի հաշվին հարստանալու փորձերը մեկ առ մեկ բացահայտելու եւ պատասխանատվության խնդիրը լուծելու հաստատակամության մասին:
Դիլիջանի կենտրոնը ուղիղ իմաստով բանակի հաշվին հարստանալու փորձ չէ, բայց պատերազմող պետության մեջ որեւէ պետական, հանրային լումայի աննպատակ մսխումը հավասարազոր է հենց բանակի հաշվին հարստացման:
Այդպիսով, կա շատ կոնկրետ օրինակ, որը «բացահայտելու» համար անգամ «ուչաստկովիի մակարդակն» է շատ: Մնում է դնել պատասխանատվության խնդիրը, բոլոր այն մարդկանց առաջ, ում նախաձեռնությամբ եւ թույլտվությամբ կատարվել է այդ ամենը եւ ծախսվել են տասնյակ միլիոն դոլարները: Դնել խնդիրն ու հետ բերել դրանք բանակի համար, ոչ թե բանակը դարձնել դրանց հարցը փակելու «ծածկոց»:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.