Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նախօրեին կայացած դատական նիստի ընթացքում կասկածյալներից Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերն աղմկահարույց հայտարարություն է արել՝ նշելով, որ իր պաշտոնավարման շրջանում նա ոչ մի քայլ չի կատարել առանց այն ժամանակ դեռևս Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համաձայնեցնելու: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Յըլմազերը ժամանակին համարվել է Էրդողանի վստահված կադրերից մեկը և ըստ որոշ խոսակցությունների՝ Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի պետ է նշանակվել Էրդողանի անմիջական միջամտությամբ:
Մեղադրյալը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և հայտարարել, որ Դինքին պաշտպանելու համար պետությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել:
«Բոլորն էլ գիտեն, որ վախի մթնոլորտը սկսվել է Ստամբուլի ոստիկանությունից: Այս ամենը մեզ հետ կապ չունի, Ստամբուլի ոստիկանության գործն էր:
Նշենք, որ այժմ Յըլմազերը կասկածվում է Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիմզեթ» շարժման անդամ լինելու համար և ձերբակալվել է հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած հետաքննության շրջանակում:
Ինչպես գրում է «Ակօս»-ը՝ պաշտպանական ճառի ընթացքում Յըլմազերը նաև հայտարարել է, որ Դինքի սպանության գործը որևէ կապ չունի գյուլենականների հետ, և հաստատել այն տեսակետը, որ Դինքի սպանության հետևում կանգնած է «Էրգենեկոն» ծայրահեղական ահաբեկչական գաղտնի խումբը, որի ղեկավարներից է ազգայնական գործիչ Վելի Քյուչյուքը:
«Պետությունը չպաշտպանեց Դինքին: Ամեն ինչ ի հայտ եկավ գյուլենականների հետ կապված դատավարությունների ընթացքում: Հիմա էլ գյուլենական դարձան: Վելի Քյուչյուքի մարդիկ երբվանի՞ց են գյուլենական դարձել», – հայտարարել է Յըլմազերը՝ հավելելով, որ իր պաշտոնավարման ընթացքում «Էրգենեկոնի» հետ կապված հետաքննության շուրջ պարբերաբար կապ է պահպանել Էրդողանի հետ:
««Էրգենեկոնի» վերաբերյալ բոլոր հետաքննությունների վերաբերյալ հրամաններն անձամբ Էրդողանից եմ ստացել», – հայարարել է Յըլմազերը:
Նշենք, որ դեռևս 2010թ.-ին Դինքի ընտանիքի այն ժամանակվա փաստաբան Ֆեթհիյե Չեթինը դիմում էր ներկայացրել դատախազություն «Էրգենեկոնի» վերաբերյալ դատական գործը Դինքի սպանության գործին միացնելու վերաբերյալ, սակայն մերժվել էր:
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.