Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ բանակի մատակարարումների գործընթացը դարձել է առավել թափանցիկ եւ հաշվետվողական: Սարգսյանը հայտարարել է, թե պետք է անել այնպես, որ բանակից գողանալը դառնա անհնար:
«Մենք շարունակելու ենք հատ առ հատ բացահայտել ու պատժել այն գործարարներին, որոնք ապօրինի գործունեությամբ վնաս են հասցրել զինված ուժերին: Հատ առ հատ բացահայտելու ենք և պատժելու ենք այն չինովնիկներին, որոնք փորձել են հարստանալ բանակի մատակարարումների հաշվին: Միևնույն ժամանակ, պետք է ընթացակարգերի վրա աշխատենք, որովհետև քաղաքական առումով ձեռնտու է գտնել կոնկրետ դեպք և պատժել, իսկ արդյունավետության առումով շատ ավելի կարևոր է ձևակերպել ընթացակարգ, որի միջոցով գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար», ասել է Վիգեն Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանը փաստացի անուղղակիորեն շոշափում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ընթացքում եղած խնդիրները, ինչը բավական ուշագրավ է դառնում Սեյրան Օհանյանի նախընտրական հայտի ֆոնին, որ նախկին նախարարը ներկայացրեց շաբաթներ առաջ:
Սեյրան Օհանյանը հայտարարեց քաղաքականություն մտնելու, իշխանությանն այլընտրանք ներկայացնելու մասին: Նա արդեն իսկ հանդես է եկել մի քանի ֆեյսբուքյան գրառումներով, որոնցում ոչ կոշտ, բայց բավական շոշափելի քննադատության է ենթարկել ներկայիս իրավիճակը, տնտեսական հարաբերությունների բնույթը եւ այլն, հայտարարելով, որ պետք է փոխել դրանք: Սեյրան Օհանյանի շուրջ ըստ ամենայնի կձեւավորվի դաշինք, որին կարող է միանալ օրինակ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր կուսակցությամբ, կամ Սերժ Սարգսյանին կոշտ քննադատելով քաղաքականություն վերադարձած նրա աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը: Ի դեպ, Դալլաքյանը եղել է Վիգեն Սարգսյանի տեղակալը:
Սեյրան Օհանյանի դաշինքը կամ բեւեռը կարող է ներառել նաեւ Արցախի առաջին պատերազմի մասնակիցների, նրա մարտական ընկերներին, որոնց պարբերաբար դիմում է Օհանյանն այս կամ այն հայտարարությունը հեռարձակելիս:
Ահա այդ ֆոնին հնչում է պաշտպանության նոր նախարարի հայտարարությունը, որն ինչ որ իմաստով նաեւ աննախադեպ է, քանի որ Վիգեն Սարգսյանը խոսում է նախկին չարաշահումները մեկ առ մեկ, հատ առ հատ բացահայտելու մասին, դրանցում ներգրավված թե գործարարներին, թե չինովնիկներին բացահայտելու եւ պատժելու մասին: Բանն այն է, որ Հայաստանի իշխող համակարգում սովորաբար խուսափում են այդօրինակ հստակությամբ հայտարարել, թե մեկ առ մեկ բացահայտելու են եւ պատժելու են չարաշահում թույլ տվածներին, գողացողներին, վնասողներին: Սովորաբար ասվում է, թե բուն խնդիրը հետագա չարաշահումների ճանապարհը փակելն է, իսկ մարդ բռնելով հարց չի լուծվի:
Կամ, ինչպես բոլորովին թարմ օրինակով Կարեն Կարապետյանը հայտարարեց, «ինձ միլիցիա մի դարձրեք»: Վիգեն Սարգսյանը փաստորեն չի ասում, թե «իրեն միլիցիա պետք չէ դարձնել»: Նա հայտարարում է, որ պատրաստ է դառնալ «միլիցիա»:
Ահա այդ իմաստով, հայտարարությունը կարող է նշանակել նաեւ Սերժ Սարգսյանի զգուշացումը Սեյրան Օհանյանին, որ եթե նախկին նախարարը անցնի այսպես ասած ընդդիմադիր քաղաքական գործունեության որեւէ սահման, ապա գործող նախարարը կարող է հայտնաբերել նախկինում թույլ տրված չարաշահումներ, յուրացումներ, որոնք խնդրահարույց կարող են լինել Օհանյանի համար, առնվազն որպես գերատեսչության ղեկավար, որտեղ թույլ է տրվել այդ ամենը:
Միեւնույն ժամանակ, Վիգեն Սարգսյանի հայտարարությունն ունի այլ ուշագրավ համատեքստ էլ, եւ այն թերեւս նախազգուցում կամ զգուշացում է ոչ միայն Սեյրան Օհանյանին, այլ նաեւ պաշտպանական գերատեսչության բոլոր այն պաշտոնյաներին եւ նաեւ այդ գերատեսչության հետ գործ ունեցած այն գործարարներին, որոնք կարող են մտածել նախընտրական շրջանում Սեյրան Օհանյանին «բարեկամաբար» այս կամ այն կերպ որեւէ օժանդակություն ցուցաբերելու մասին:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.