Թշնամին գիշերը արկակոծման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում տեղակայված մարտական հենակետերը: Պաշտոնական Ստեփանակերտից, սակայն, հայտնում են՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին որևէ արտասովոր բան չի կատարվում:
«Նման գործողությունները բխում են Ադրբեջանի էությունից: Իհարկե, կան որոշ հանգամանքներ, որոնք հակառակորդին ավելի ագրեսիվ են դարձնում: Հիմա հունվար ամիսն է՝ մեր պատմության ողբերգալից ամիսներից մեկը, երբ տեղի են ունեցել Բաքվի ջարդերը»,- խոսելով սահմանին տիրող լարվածությունից՝ Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հրաձգային զինատեսակների հետ կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետներ:
Բաբայանը հավաստիացնում է՝ իրավիճակը սահմանին վերահսկելի է, պարզապես հակառակորդը, ինչպես միշտ, փորձելու է նաեւ հոգեբանական ազդեցություն գործել. «Իրավիճակն ընդահանուր առմամբ վերահսկելի է, արտառոց բան չկա, արտառոց կլիներ, եթե ընդհանրապես չկրակեին: Սակայն դա չի նշանակում, որ իրավիճակը վերահսկելի չէ, կամ որևէ նոր բան է կատարվում»:
Մեր դիտարկմանը՝ բանակցային գործընթացը կարծես պասիվ փուլում է, Բաբայանը նկատեց. «Պասիվությունը ո՞նց եք չափում, չափորոշիչները որո՞նք են: Եթե հայտարարությունների տեսքով խոսենք, ապա վերջերս եղել են հայտարարություններ: Իհարկե, մենք ասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն ուշացած են, հասցեական չեն, բայց գործընթացը շարունակվում է: Մենք պետք է հակամարտության կարգավորումը դիտարկենք երկու հարթությունում. մեկը բուն հակամարտության կարգավորումն է, մյուսը՝ խաղության եւ կայունության ապահովումը տարածաշրջանում: Սրանք փոխկապակցված, բայց տարբեր գործընթացներ են: Բուն հակամարտության կարգավորման հեռանկարները նույնիսկ տեսանելի ապագայում չեն երևում, դրա համար ամենակարևորը խաղաղության եւ կայունության պահպանոււմն է, ինչի վրա էլ շեշտը դրվում է»:
Հավելենք, որ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հայկական կողմի արձակած կրակոցից սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.