Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու և ռազմական գործողություններ ծավալելու, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պահպանությանը հանձնված «N» մարտական հենակետի անձնակազմի նկատմամբ հարձակում գործելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնումէ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Դեպքի վայրի զննությամբ ՝ ՀՀ ԶՈՒ մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով դիակ, որի ինքնությունը պարզվում է։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, դեկտեմբերի 29-ին խախտելով պետությունների և ժողովուրդների խաղաղ գոյատևմանն ուղղված միջազգային իրավունքի նորմերը, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գոտու` Չինար գյուղից դեպի հարավ-արևելք պետական սահմանի հատվածի պահպանությունն իրականացնող ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերը գրավելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարելով «ագրեսիայի ակտ»՝ ներխուժել են ՀՀ տարածք, ծավալելով ռազմական գործողություններ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ՝ զինված հարձակում են գործել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պահպանությանը հանձնված «N» մարտական հենակետի անձնակազմի նկատմամբ։
Ազգային և կրոնական ատելության շարժառիթով զուգորդված՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել են նույն զորամասի զինծառայողներ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էրիկ Գարիկի Աբովյանը և Էդգար Գրիգորի Նարոյանը, որից հետո, հանդիպելով մարտական հենակետի և օգնության հասած ստորաբաժանումների դիմադրությանը, նահանջել են:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
- 12:37Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից. Ոստիկանություն
- 13:40Ոստիկանությունը հայտարարել է, թե այլեւս չի հանդուրժելու հավաքները
- 12:10Եթե ինձ տանեն, ձերբակալեն՝ ես Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ անում՝ դուրս գան ու փակեն բոլոր ճանապարհները. Փաշինյան
- 12:47Ոստիկանությունը հայտարարություն է տարածել հանրահավաքի վերաբերյալ
- 12:47Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանի վրա բռնության հետքեր կան․ Մարուքյանը այցելել է բերման ենթարկվածներին (տեսանյութ)
- 15:29Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել
- 14:55Արայիկ Խանդոյանին խցակիցը ցանկացե՞լ է սպանել
- 14:41Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից քաղաքացիներից խաբեությամբ արժեքավոր իրեր հափշտակելու մի շարք դեպքեր
- 14:43Առողջապահական տեսչական մարմինը դեղատնային այցերի ընթացքում հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ
- 15:07Երևանի կենտրոնում թիկնապահների ծեծկռտուքն ավարտվել է կրակոցով. ոստիկանները հայտնաբերել են կրակողին և ատրճանակը
22.04.2018 | 12:37
22.04.2018 | 11:00
21.04.2018 | 23:59
21.04.2018 | 15:21
21.04.2018 | 13:40
21.04.2018 | 12:57
21.04.2018 | 12:13
21.04.2018 | 12:10
21.04.2018 | 11:38
21.04.2018 | 11:30
20.04.2018 | 19:13
20.04.2018 | 13:50
20.04.2018 | 12:47
20.04.2018 | 12:40
20.04.2018 | 11:55
20.04.2018 | 11:21
19.04.2018 | 19:15
19.04.2018 | 12:47
19.04.2018 | 12:39
19.04.2018 | 12:15
19.04.2018 | 12:13
19.04.2018 | 11:00
18.04.2018 | 19:13
18.04.2018 | 18:44
18.04.2018 | 18:32
18.04.2018 | 15:16
18.04.2018 | 15:14
18.04.2018 | 14:59
18.04.2018 | 13:04
18.04.2018 | 12:01
17.04.2018 | 17:38
17.04.2018 | 17:26
17.04.2018 | 17:12
17.04.2018 | 16:31
17.04.2018 | 16:27
17.04.2018 | 16:13
17.04.2018 | 15:29
16.04.2018 | 20:44
16.04.2018 | 18:46
16.04.2018 | 14:55
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.