Երեկ տեղի ունեցավ ողբերգական մի պատահար, որը լավագույնս է ընդգծում Հայաստանում ամրագոտու հետ կապված խնդիրները: Խոսքը, մասնավորապես, Սյունիքի մարզում ՀՀ պաշտպանության նախարարի մեքենայի վթարի մասին է:
Մասնավորապես, երեկ Ժամը 11։40-ի սահմաններում Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Չնայած որ զրահապատ ամենագնացը էական դեֆորմացիաների չի ենթարկվել, այդուհանդերձ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են… Երկուսն էլ ԱԱԾ ՊՊՎ՝ պաշտպանության նախարարի անվտանգության պատասխանատու աշխատակիցներ էին: Նախարարը մեքենայում չէր: Նա, ըստ ամենայնի, Մեղրի էր ուղեւորվել Սերժ Սարգսյանի հետ՝ ուղղաթիռով: Իսկ ծառայողական մեքենան գնում էր Մեղրի՝ Վիգեն Սարգսյանին դիմավորելու ու սպասարկելու համար:
Մի կողմ թողնելով այն, թե ինչպես են ԱԱԾ-ում վարորդներին սովորեցնում մեքենա վարել, որ հազար ու մի «խելոք» հակավթարային համակարգերով (օրինակ՝ «թրաքշըն քընթրոլ») հանդերձ նախարարի վարորդը հաջողացրել է դուրս թռչել ճանապարհից, քննարկենք վերջինիս ու ուղեւորի մահվան բուն պատճառը:
«Զապադլո»
Բոլորս էլ տեսել ենք եվրոպական ու ամերիկյան առաջնորդների ավտոշարասյունների կադրեր: Տեսել ենք նաեւ պարեկություն անող արեւմտյան ոստիկաններին: Թե պաշտոնյաների ավտոշարասյուններում, թե պարեկություն անող ոստիկանական մեքենաներում գրեթե միշտ բոլորն ամրակապված են լինում… Ու թեեւ ոչ, ասենք, կանցլեր Անգելա Մերկելի, ոչ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, ոչ, առավելեւս, ԱՄՆ պետքարտուղարի անվտանգության աշխատակիցներին որեւէ մեկը չի տուգանի չամրակապվելու համար, բայց, արի ու տես, որ այս մարդիկ ամրակապված են երթեւեկում (չեն ամրակապվում միայն հատուկ դեպքերում, որոշ վտանգավոր իրավիճակներում):
Նույնը նաեւ ճիշտ է ոստիկանների մասին, որոնց չեն տուգանի չամրակապվելու համար, բայց որոնք, բացի օպերատիվ իրավիճակներից, միշտ ամրակապված են: Եվ բոլոր այս անձինք ամրակապվում են, քանի որ դա առավել անվտանգ է դարձնում իրենց երթեւեկությունը: Քանի որ գիտակցում են ամրագոտու կարեւորությունը:
Իսկ Հայաստանում ո՞ր մի ոստիկանը կամ, առավելեւս, պաշտոնյայի անվտանգության աշխատակիցն է ամրակապված երթեւեկում… Դա «զապադլո» է:
Կարող էին փրկվել
1980-ականներից տարբեր երկրներում պարտադիր ամրակապվելու մասին օրենքները սկսեցին գործածվել թե առջեւի, եւ թե ետեւի նստատեղերի ուղեւորների համար:
Գիտնականները հաշվել են, որ մեքենայի շրջման (գլխիվայր) դեպքում, վարորդի եւ բոլոր ուղեւորների մահանալու հավանականությունը նվազում է 5 անգամ, եթե վերջիններս ամրակապված են: … Եվ խոսքը սովորական մեքենաների մասին է, որոնցում անգամ ամրակապված մարդը կարող է մահանալ թափքի դեֆորմացիայի արդյունքում:
Իսկ զրահապատ մեքենայում ընդհանրապես գրեթե հնարավոր չէ մահանալ ավտովթարից (ամրակապված լինելու դեպքում), քանի որ այդպիսի մեքենաների թափքը էլ ավելի պինդ է:
Եվ եթե հաշվի առնենք, որ երեկվա վթարում նախարարի մեքենայի թափքի հատվածը գրեթե չի դեֆորմացվել, ապա կարելի է վստահաբար պնդել, որ պետական պահպանության վարչության երկու սպաները, ամրակապված լինելու դեպքում, իրենք իրենց ոտքով կլքեին դեպքի վայրը: … Բայց ամրակապվելը մեր երկրում «զապադլո» է:
Դանիել Իոաննիսյան
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.