Ամենացուրտ գիշերըԱնդրադառնալով առաջիկա 5 օրերին սպասվող եղանակային կանխատեսումներին՝ օդերեւութաբանը տեղեկացրեց, որ ներկա պահին հանրապետության տարածքում նկատվում է արկտիկական օդի բուռն ներհոսք: Այդ հոսանքները մեր երկիր են ներթափանցում Ռուսաստանի եվրոպական տարածքից:
«Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը զգալի նվազել է: Հատկապես շատ ցուրտ է լեռնային մարզերում: Առանձին բնակավայրերում այսօր ջերմաստիճանը չբարձրացավ մինուս 10-ից»,- ընդգծեց Գագիկ Սուրենյանը:
Նրա փոխանցմամբ՝ հանրապետությունում ցուրտ օդի ներթափանցմանը զուգահեռ առկա են ուժեղ քամիներ՝ վայրկյանում մինչեւ 25 մ/վ ուժգնությամբ պոռթկումներ: Այդ քամիները, ըստ նրա՝ կպահպանվեն մինչեւ վաղը կեսօր:
«: Լեռնային շրջաններում՝ հատկապես Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի առանձին բնակավայրերում ջերմաստիճանը գիշերը կհասնի մինչեւ -20…-25 աստիճանի, Արարատյան դաշտում, Երեւանում՝ մինչեւ -10…-12 աստիճանի, Սյունիքի եւ Տավուշի հովտային գոտիներում՝ մինչեւ -10 աստիճանի, որը նորմայից ցածր կլինի մոտ 5-7 աստիճանով»,- տեղեկացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի տեղակալը:
Չնայած սրան դեկտեմբերի 10-ից օդերեւութաբանական իրադրությունը փոխվում է. սառն օդային հոսանքները նահանջում են՝ իրենց տեղը զիջելով Թուրքիայի տարածքից մոտեցող բավականին տաք օդային հոսանքներին: Դրանով պայմանավորված դեկտեմբերի 10-12-ը ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում 8-10 աստիճանով աստիճանաբար բարձրանալու է: Ամսի 10-ի երեկոյան եւ 11-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորում նաեւ հնարավոր են թույլ տեղումներ՝ ձյան տեսքով:
«Եւ ընդհանրապես, ամսի 10-ից հետո արդեն պարզ երկինք չենք ունենա: Հանրապետության տարածքում անընդհատ կգերակշռի ամպամածությունը, բայց տեղումներ կգրանցվեն դեկտեմբերի 10-ի երեկոյան, 11-ին եւ 13-ին եւ միայն Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորում: Հանրապետության մյուս կեսում՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում առաջիկա 5 օրերին կգերակշռի առանց տեղումների եղանակ»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.