Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հիշեցնում է, որ «լռության ժամին» հրավառություն կազմակերպողը կտուգանվի 100 000 դրամի չափով։ Ոստիկանության հայտարարությունում ասվում է.
«Հարգելի քաղաքացինե՛ր:
Վերջին տարիներին լայն տարածում ստացած՝ տոնական հրավառությունների ավանդույթը դարձել է մեր կենցաղի մասը: Միևնույն ժամանակ՝ անզգուշությունը, անփութությունն ու անտարբերությունը, մասնավորապես՝ գիշերային ժամերին հրավառություններ կազմակերպելը, կարող են դժբախտ դեպքերի պատճառ դառնալ:
Հիշեցնում ենք, որ հասարակական կարգի և անվտանգության նկատառումներով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական սարքեր օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100000 դրամի չափով, նշված արարքի կրկնությունը տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝ ենթակա է նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով տուգանքի:
ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ «լռության ժամի» համար բացառություն է սահմանված միայն Ամանորի կապակցությամբ՝ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23-ից մինչև հունվարի 1-ի ժամը 1-ը:
Ընդգծենք, որ օրինախախտումներին ամենայն խստությամբ հակազդելով հանդերձ՝ ոստիկանության նպատակը քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը կամ տոնակատարություններին խոչընդոտելը չէ, այլ հանրության իրավագիտակցության բարձրացումը:
Չմոռանանք, որ շրջապատում կան ծերեր, հիվանդ մարդիկ, երեխաներ, որոնց անդորրը խախտվում է հատկապես գիշերային հրավառությունների պատճառով:
Չմոռանանք, որ հրավառությունների պատվիրատուն ու կազմակերպիչը գերազանցապես մենք ենք՝ քաղաքացիներս, հետևաբար առաջին հերթին մենք ենք պատասխանատու և՛ մեր, և՛ համաքաղաքացիների անվտանգության համար:
Ոստիկանությունն այս ոլորտում ևս ակնկալում է քաղաքացիների աջակցությունն ու օժանդակությունը՝ համոզված, որ միայն փոխադարձ հոգածության ու հարգանքի պահպանման դեպքում է հնարավոր պահպանել և ամրապնդել օրինականությունը»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.