ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ ներկա դրությամբ միջին ամսական ջերմաստիճանը նորմայի սահմանում է` բացասական շեղումով։
«Չնայած այս մի քանի մռայլ օրերին՝ տեղումների քանակը գրանցվել է նորմայից պակաս։ Այս պրոցեսի հետ կապված ամենաարտառոց բանը երեկ Ագարակում տեղացած ձյունն է, քանի որ նույնիսկ ձմռանը Մեղրիում կայուն ձյան ծածկ չի լինում։ Սա էլ, իհարկե, կայուն ձյան ծածկ չէ. վաղը ձյունը կհալչի ոչ միայն Մեղրիում, այլ նաև մյուս շրջաններում։ Այսօր մինչև օրվա վերջ տեղումները հանրապետությունում կդադարեն։ Հոկտեմբերի 27- ին և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ»։
Նրա խոսքով` հոկտեմբերի 28-ին օրվա երկրորդ կեսին հանրապետությունում սպասվում են տեղումներ անձրևի, լեռնային շրջաններում` թաց ձյուն, և որոշ տեղերում՝ ձյուն. «Ամենացածր ջերմաստիճանն այսօրվա ցերեկվա ջերմաստիճանն է, և մայրաքաղաքում ու Արարատյան դաշտում ջերմաստիճանը 5-6 աստիճանը չի գերազանցի։ Երևանում ձյան տեսքով տեղումներ առայժմ չեն սպասվում։ Վաղվանից օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում, և վաղը մայրաքաղաքում ու Արարատյան դաշտում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կլինի +13 աստիճան, ամսի 28, 29-ին կհասնի +14-ի, այնուհետև կնվազի մեկ-երկու աստիճանով և ամսի 30-31-ին ջերմաստիճանը կլինի 10-11 աստիճանի սահմաններում։ Լեռնային շրջաններում առաջիկա գիշերը կգրանցվի 0-5 աստիճան ցուրտ»։
Նա նաև նշեց, որ վարորդները պետք է զգուշություն պահպանեն, քանի որ ճանապարհներին կլինի մերկասառույց։
Իսկ նոյեմբեր ամսին ջերաստիճանը կլինի նորմայի սահմաններում.
«Նորման մայրաքաղաքում ու Արարատյան դաշտում տատանվում է 5-7 աստիճանի սահմաններում։ Նոյեմբերն անցումային ամիս է, ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվում է ամսվա սկզբին, այնուհետև նվազում է։ Այս տարվա նոյեմբերը կսկսենք համեմատաբար ցածր ջերմաստիճանով` Արարատյան դաշտում և Երևանում առավելագույն ջերմաստիճանը կլինի 12-13 աստիճան։ Բայց առանձին օրերին բարձր ջերմաստիճաններ ակնկալվում են։ Տեղումները կլինեն նորմայի սահմաններում»։
Նա նաև նշեց, որ առաջիկա կանխատեսումներով՝ մայրաքաղաքում ձյուն չի սպասվում։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.