ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ, նախկինում ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի չարաշահումների վերաբերյալ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի ահազանգի շուրջ արձագանքները շարունակվում են:
Պարզվում է՝ Բադասյանին արձագանքել է նաեւ Մովսես Հակոբյանը: Ըստ մամուլի հրապարակման՝ Բադասյանն ու Հակոբյանը այս թեմայով հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Բադասյանն ասել է, թե ինքը Հակոբյանի դեմ ոչինչ չունի, ուղղակի իրեն վրդովեցրել է դպրոցներում «մայր ու աղջկա ինստիտուտի մասին» վարչապետի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Բադասյանը հայտարարել էր, որ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ:
Նախկին պատգամավորը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ էր արել պարզաբանել՝ սա՞ է կոռուպցիայի երևույթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա որպես մանկավարժ աշխատելը:
Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատանքներ տանել հանրակրթական հաստատություններում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ:
Այսօր մեզ հետ զրույցում Բադասյանը հաստատեց Հակոբյանի հետ հեռախոսազրույցի մասին լուրը, սակայն նշեց.
«Մենք մարտական ընկերներ ենք, հաճախակի ենք զրուցում իրար հետ բանակում առկա խնդիրների վերաբերյալ: Մեր կապը չի խզվում»:
Բադասյանի հետ զրուցեցինք նաեւ նոր վարչապետից, Պաշտպանության նախարարից ունեցած սպասելիքների մասին:
— Պարոն Բադասյան, ձեր ահազանգին արձագանքեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ ընդգծելով, որ «Սիփան» ընկերությունը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Նա ասել է, որ այդ ընկերությունը մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին:
— Ես ասել եմ, որ Արծրուն Հովհաննիսյանը լկտիաբար ստում է: Ասում են կապ չունի Մովսես Հակոբյանը, բայց «Սիփան» ընկերության տնօրենը նրա եղբայրն է: Կապ ունի՞, թե ոչ:
— Էլ ո՞ր ընկերություններն են հաց մատակարարում բանակին:
— Մյուսը «Ավանգարդ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը գնդապետի աստիճան ունեցող, բայց իրականում դասալիք Գաստիկն է: Հաց է մատակարարում նաեւ Արցախի բանակի շտաբի պետի սեփական ձեռնարկությունը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի եղբոր ընկերությունը: Այսինքն գեներալիտետին պատկանող ընկերություններն են զբաղվում հացի արտադությամբ: Սրանք կարո՞ղ են պատահականություն լինել, կարող են, բայց մի քիչ շատ է պատահականությունը: Երկրորդ. իրենք մրցույթը շահել եմ մեկ կիլոգրամ ցորենը 173 դրամով: Շուկայում ցորենի գինը 90 դրամ է, իրենք ցորեն են գնում, 1 կիլոգրամից 750 գրամ ալյուր ստանում, 250 կիլոգրամ թեփը տալիս ալրաղացին՝ իր ծախսերը հոգալու համար:
— Դուք դիմել էիք Կարեն Կարապետյանին: Որեւէ արձագանք ստացե՞լ եք:
-Ոչ, ոչ մի արձագանք չկա:
— Իսկ դուք սպասո՞ւմ եք նրա արձագանքին:
— Ոչ, չեմ սպասում, ինքը չի կարող արձագանքել, որովհետեւ դրա նպատակը չունի: Ինքը նշանակված է Սերժ Սարգսյանի կողմից, որ կատարի նրա ցանկությունները: Կապ չունի, որ ինքը առաջարկել է ձերբազատվել օդիոզ դեմքերից՝ Լիսկա, Գագիկ Բեգլարյան, Գագիկ Խաչատրյան: Սա առաջարկել է, որպեսզի օգնի ընդհանուր գործին, որ 2017 թվականի ընտրություններում հաղթեն: Իհարկե կարող են խփել, ոնց որ Սերժ Սարգսյանն է ասում, բայց խփելով բան դուրս չի գալիս: Արդեն պետության գանձարանը դատարկվում է եւ թիմով դուրս են եկել իրար դեմ: Ուստի բերել են մի դեմք, որը ոչ թե ունի լավ անցյալ, այլ չունի վատ անցյալ, եւ այդ դեպքը եթե ունենա էլ վատ համակարգից ազատվելու ցանկություն՝ նրան թույլ չեն տա: Օրինակ ինչպե՞ս կարող է Կարեն Կարապետյանը Հերմինե Նաղդալյանի ականջից բռնել՝ գողության համար: Ինքը էնտեղ մեծ գործեր է շահում շինարարական, վերանորոգման՝ միլիոնների հասնող: Ինքը չի կարող նրա ականջից բռնել, ինքը չի կարող անդրադառնալ Էջմիածնում կատարված սպանություններին, որով նույնիսկ քրեական գործ չեն հարուցել:
— Իսկ ձեր ահազանգերի հետ կապված իրավապահ մարմինները որեւէ հետաքրքրություն չե՞ն ցուցաբերել:
— Ես չեմ ուզում, որ մենք բանակի ամեն արատավոր դեպք վերցնենք ու այսպես շահարկման առարկա դարձնենք: Բանակը մեր անվտանգության միակ աղբյուրն է, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից մեզ պաշտպանում է:
— Բայց դա նաեւ բանակի շահերից է բխում:
— Այո, բայց մենք այս երեւույթները պետք է փորձենք սեղանի շուրջ քննարկել: Եթե այդ տարբերակով չլինի՝ նոր պետք է անցնենք հանրայինի: Մենք գումարներ հավաքեցինք ապրիլյան օրերին, շատ թափանցիկ ձեւով ցույց տվեցին, թե ինչքան են հավաքել, որքան են ծախսել: Բայց այդ գումարները երկու անգամ քիչ են, քան գողացվող գումարները, բա մեղք չի՞ մեր բանակը, մեղք չի՞ մեր ժողովուրդը: Իմ մտահոգությունն այն է, որ եթե պատերազմ սկսվի, զոհասեղանին դրված են ոչ թե իրենց, այլ ժողովրդի զավակները, տնօրենները պետք է լավ մտածեն այս մասին: Ես այս ամենը բարձրաձայնեցի նրա համար, որովհետեւ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե մայր ու աղջկա նույն դպրոցում աշխատելը խնդիր է: Իշխանության մոտ մի սովորություն կա. հենց ուզում են տնտեսական բարեփոխումներ անել՝ սկսում են կամ բժիշկներից կամ մանկավարժներից, որոնք մեր հասարակության ամենաանպաշտպան խավն են ներկայացնում: Չնայած իրենք էլ իրենց մեղքի բաժինն ունեն: Որովհետեւ բժիշկները եւ ուսուցիչները ամենահեշտը եւ ամենաէժանն են ծախվում ընտրությունների ժամանակ եւ գրեթե բոլոր տնօրենների ու գլխավոր բժիշկների ձեռքերը մեր զինվորների արյունով թաթախված են: Գիտե՞ք ինչու: Նրանք են էս երկիրը գցում էս օրը, նրանք են կարողանում ազդեցությունն ունենալ հանրության վրա եւ կեղծել ընտրությունները: Կուզենայի Կարեն Կարապետյանը այս հանցագործությունները մատնանշեր, երկու ոտքով իմ աչքը կմտներ: Բայց մայր ու աղջիկ մի դպրոցում աշխատելը շատ օրինակելի երեւույթ է: Եթե խոսքը գնում է այն մասին, որ մայրը տնօրենի պաշտոնն է փոխանցում դստերը, դա մոր գործը չէ, դա մարզպետների, դա Կրթության նախարարության հարցերն են:
— Վարչապետին կհաջողվի՞ հարթել իրավիճակը եւ 2017-ի ընտրություններին ընդառաջ շահեկան վիճակ ստեղծել իշխանության համար:
Ամբողջությամբ/armtimes.com
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.