Կիրակի օրը Մոսկվայում սպանվել են երկու հայ՝ Մալաթիա թաղամասի բնակիչներ Արմեն Իսրայելյանը՝ «Ձուկ» կամ «Ձկնկուլ» մականունով, եւ նույն թաղի բնակիչ Էդուարդ Նշանյանը, որի մականունը «Ճուտ» էր։ Այս սպանությունն անմիջապես դարձավ օրվա թոփ-իրադարձությունը, քանի որ սպանվածներից մեկը՝ Արմեն Իսրայելյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ հին հաշիվներ ուներ եւ հունիսին նույնիսկ հարցազրույցներ էր տվել թերթերին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թերթի օգնությանն էր դիմել եւ հայտնել, որ պատգամավորն ունեզրկել է իրեն, խլել ողջ բիզնեսը, առեւանգել է իրեն եւ մի քանի օր պահել պահեստներից մեկում։ Մեր տեղեկություններով, սպանությունը կատարել է դիպուկահարը։ Երկու սպանվածներն էլ գլխի շրջանում հրազենային վնասվածքներ ունեն։ Սա նշանակում է, որ կրակողը պրոֆեսիոնալ է եղել եւ գործը սառնասրտորեն է կատարել։
Դիակներն ուշ են հայտնաբերվել
Երեկ առավոտյան ՌԴ-ում հայկական դեսպանատունը տեղեկություններ էր հայտնում դեպքի վերաբերյալ։ Այստեղ գործում է ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչը, որը կապի մեջ է ՌԴ իրավապահների հետ։ «Սպանվածներից մեկն Է. Նշանյանն է՝ 1973 թվականի ծնված, երկրորդը՝ Ա. Իսրայելյանը, 1970 թվի ծնված։ Երկուսի բնակության վայրն էլ Երեւանն է։ Կատարվում են քննչական գործողություններ»,- հայտնեց դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Լեւոն Թորգոմյանը։ Ռուսական ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունների համաձայն, սպանվածներին, որոնք, ամենայն հավանականությամբ, գործարարներ էին, գնդակահարել են Նոր Մոսկվայի Ռոդնիկի կոչվող թաղամասի բնակարաններից մեկում, որտեղ նրանք վարձով են ապրելիս եղել։ Այդ բնակարանը, մեր տեղեկություններով, պատկանում է հայի՝ Էդիկ Հարությունյանին, որը, ինչպես եւ սպանվածները, ՀՀ քաղաքացի է։ ՌԴ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրգործ է հարուցված 105 հոդվածի երկրորդ մասով՝ երկու եւ ավելի անձանց սպանություն։ Կա հետախուզվող անձ՝ 30-ն անց տղամարդ՝ Սամվել անունով։
Երկուսն էլ գլխից են խփված եղել
Օրվա վերջում ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց. «Ռուս գործընկերների տրամադրած տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 15։40-ին ՌԴ ՆԳՆ-ի հերթապահ բաժնում ահազանգ է ստացվել ՀՀ քաղաքացի Հասմիկ Նշանյանից առ այն, որ հոկտեմբերի 17-ից չի կարողանում կապ հաստատել Մոսկվայում փաստացի բնակվող եղբոր՝ Էդուարդ Նշանյանի հետ: Քննչական-օպերատիվ խումբն անմիջապես՝ րոպեներ անց, մեկնել է կնոջ կողմից մատնանշված հասցե, որտեղ հայտնաբերվել է երկու տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով։ Երկու տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ, որոնց ինքնությունը պարզվել է. 1973թ. ծնված Էդուարդ Նշանյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է մահճակալի մոտ՝ գետնին, իսկ 1970 թ. ծնված Արմեն Իսրայելյանի դին՝ խոհանոցում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նախնական տվյալներով՝ նշված անձինք մահացել են 3-5 օր առաջ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի 7 պարկուճ եւ 2 գնդակ»։
Ալեքսանյա՞նն է պատժել Ձկանը
Արմեն Իսրայելյանի եւ Մալաթիայի օլիգարխի միջեւ կոնֆլիկտը խճճված էր։ Արմեն Իսրայելյանը, որը 2002 թվականից աշխատել է Ալեքսանյանի ձեռնարկություններից մեկում, պնդել էր, որ 2015 թվականին իմացել է, որ Ալեքսանյանի քեռորդին՝ Սամվել Ղազարյանը, խաղատներ է այցելում, բայց այդ մասին չի հայտնել Ալեքսանյանին, վերջինս էլ, տեղեկանալով, որ իրենից թաքցնում են ճշմարտությունը, որոշել է իր «գաղտնապահ» մի քանի աշխատակիցներից 60 հազարական դոլար պահել՝ որպես տուգանք։ Արմեն Իսրայելյանը վարսավիրանոց է ունեցել, փուռ, ավտոլվացման կետ, տուն, ավտոտնակ։ «Ասաց, որ դրանք տամ իրեն»,- հայտնել էր Իսրայելյանը։ Նա վստահեցրել էր նաեւ, որ իրեն տարել-պահել են Ալեքսանյանի պահեստներից մեկում, որտեղից նա ազատվել է օլիգարխի քեռորդու միջնորդությամբ ու անմիջապես փախել Վրաստան, բայց Ալեքսանյանի մարդիկ հայ ոստիկանների միջոցով իրեն հետ են բերել նույն պահեստը։ Հայ իրավապահները նրան փորձել են մեղադրել Ալեքսանյանի խանութներից մեկի պայթեցման մեջ, խլել են անձնագիրը։ Թշնամանքի այս պատմությունն այլ դրվագներ էլ ունի։ Ի վերջո, Իսրայելյանը գտել է պահանջվող գումարների մի մասն ու տվել Ալեքսանյանին։ Արմեն Իսրայելյանը նամակներ է հղել քննչական մարմիններին, դատախազություն, նախագահին։ ՀՔԾ-ում նրա դեմ գործ է հարուցվել, եւ նախաքննության ընթացքում Իսրայելյանը հերքել է իր իսկ հայտնած տեղեկությունները։ Նա վստահեցրել է, որ դրանք հայտնելու պահին հարբած է եղել, եւ որ ոչ թե Ալեքսանյանը, այլ ինքն անձամբ է վաճառել իր ունեցվածքը։ Բայց այս հերքումներին հանրությունը հավատ չընծայեց, ճիշտ հակառակը՝ մարդիկ համոզվեցին, որ նա ճնշումների տակ է։ ՀՔԾ-ում այս գործը շուտով «սառեց»։
Մալաթիան լռում է
Ի՞նչ կասեք ձեր բնակիչների հետ կատարվածի մասին․ մեր հարցին Մալաթիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանը, որը Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է, չպատասխանեց։ Նրա հեռախոսին, ինչպես միշտ, պատասխանեց վարորդը՝ Վիրաբ անունով, որն սկզբում անտեղյակ էր ձեւանում՝ մանրամասն հարցնելով, թե ինչ է պատահել Իսրայելյանի հետ, ապա հրաժարվեց մեզ կապել թաղապետի հետ եւ հորդորեց. «Կլինի՞ հարցեր չտաք։ Ես շփում չունեմ ոչ մեկի հետ»։ Սամվել Ալեքսանյանը երեկ նույնպես չէր պատասխանում հեռախոսին։ Մենք երեկ այցելեցինք Մալաթիա-Սեբաստիա համայնք։ Իսրայելյանի տանը հավաքված հարազատները դեռ չգիտեին, թե երբ Արմենի դին կհանձնեն հողին՝ այն դեռ չեն տեղափոխել Հայաստան։ Թաղի բնակիչներն ընդամենը նշեցին, որ Իսրայելյանն աշխատում էր Ռուսաստանում։ «Կարծեմ՝ գնացել էր աշխատելու, թե գործ դնելու, ոնց որ առաջ էլ էր գնում-գալիս: Բայց շենքի մյուս կողմում ավտոլվացման կետ ունեն»,- ասաց նրանցից մեկը։ Իսրայելյանի փոքրիկ ավտոլվացման կետը երեկ էլ էր աշխատում:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.