Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն առաջարկել էր իրականացվող կրճատումների հաշվին գոնե 10 տոկոսի չափով բարձրացնել պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը, որպեսզի ապագայի նկատմամբ լավատեսություն և հավատ լինի։
Հետքրքիր առաջարկ է, բայց մտորումների տեղիք տվող: Շատ մոտավոր մի հաշվարկ կատարենք:
ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծով՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների աշխատողների աշխատավարձի ֆոնդը 2016 թ. համար ծրագրվել է 63 մլրդ 496,8 մլն դրամ: Ենթադրենք, թե կառավարությունը 2017 թ. բյուջեով 30 տոկոսով (սա բավական լուրջ ցուցանիշ է) կրճատում է պետական աշխատավարձերը, և կոպիտ հաշվարկներով՝ 2017 թ. համար աշխատավարձի ֆոնդը նախատեսում է 45 մլրդ դրամ (բնականաբար, դեռ կրճատումների ծավալը հայտնի չէ): Եթե Հերմինե Նաղդալյանի առաջարկով հաշվարկենք, ապա հաջորդ տարվա պետական մարմինների ծախսերը կավելանան 4 մլրդ 500 մլն-ով՝ դառնալով մոտ 49 մլրդ 500 մլն դրամ:
Միգուցե, «լավատեսության և հավատի» համար կարելի էր առաջարկել, օրինակ՝ կենսաթոշակների բարձրացում: Այսպես` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում տրված վիճակագրության համաձայն՝ սոցիալական կենսաթոշակներ ստացող կենսաթոշակառուների թիվը 58 588 է, որոնք ստանում են 16 հազարական դրամ: Սոցիալական կենսաթոշակների համար բյուջեից տրվող տարեկան գումարը կազմում է 11 մլրդ 248,9 մլն դրամ: Եթե այս թվին գումարենք պետաշխատողների առաջարկվող 10 տոկոս ավելացած աշխատավարձը, ապա յուրաքանչյուր սոցիալական կենսաթոշակառու նախկին 16 հազարի փոխարեն կարող է ստանալ 22 հազար դրամ` մոտ 6000 դրամով ավելին:
Հայաստանում կենսաթոշակների բարձրացում վերջին անգամ եղել է 2015թ. հունվարի 1-ին: 14%-ով ավելացել է աշխատանքային կենսաթոշակների չափը, իսկ սոցիալական կենսաթոշակի չափն ավելացել է 2000 դրամով՝ դառնալով 16000 դրամ: 2016 թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել էր, որ 2017-ի ՀՀ պետական բյուջեով կենսաթոշակների ու նպաստների բարձրացում չի նախատեսվում:
Փաստորեն, հաջորդ տարի էլ սոցիալական կենսաթոշակառուների կենսաթոշակը կմնա 16 հազար դրամ, իսկ Հայաստանում սպառողական նվազագույն զամբյուղը կազմում է 70 հազար դրամ:
Դժվար թե ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ծանոթ չլինի վերը նշված թվերին, բայց, երևի, պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացումը, ըստ նրա, ավելի «լավատեսական և հավատ ներշնչող» կլինի:
Իսկ՝ ըստ կառավարությա՞ն:
Vesti.am
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.