85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայներով այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում հաստատեց Կառավարության ծրագիրը: ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, ՕԵԿ-ը ձեռնպահ էր: Իսկ մինչ քվեարկությունը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ ինքը ոչ ելույթ է ունեցել, ոչ էլ հարցեր ուղղել, քանի որ պրակտիկան ցույց է տվել, որ դրանից բան չի փոխվում. «Չեմ ուզում մտնել ծայրահեղությունների մեջ: Ասեմ, որ հեքիաթների անուններ շատ տվեցին այստեղ, սակայն գիտակցում ենք, որ հասարակությունը չի կարող զրկվել հույսերից: Ձեր նշանակմամբ հասարակության մեջ հույսեր են առաջացել. ձեր նշանակած նախարարների պարկեշտությանը չենք կասկածում, դրա համար ձեռնպահ կմնամ դեռ»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու:
Մինչ քվեարկությունը, վարչապետն իր ամփոփիչ խոսքում անդրադարձավ խմբակցությունների ելույթներին։ Խոսելով ԲՀԿ կուսակցության մասին՝ վարչապետը նշեց, «Բարգավաճ Հանրապետական կուսակցությունը․․», որին հաջորդեց պատգամավորների ծիծաղը:
«Ներողություն, հաստատ դիտավորյալ չէր»,- հասկանալով ծիծաղի իմաստը՝ վստահեցրեց Կարեն Կարապետյանը։
Վերջինս շնորհակալություն հայտնեց ՀՀԿ և ՀՅԴ կուսակցություններին աջակցության համար․
«Ուզում եմ հավաստիացնեմ, որ գիտակցում եմ այն բեռը և շտանգան, որը պետք է բարձրացնենք։ Հավանականություն կա՞, որ գռիժա կստանանք, այո՛ կա: Կստանանք, թե չէ, ժամանակը ցույց կտա»,-ասաց Կարապետյանը։
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ առաջին անգամն էր, որ ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացումը բավականին հաղթական էր. «Նման ջերմ քննարկում դեռ չէր եղել: Դա գալիս էր նրանից, որ կա հավատ ապագայի նկատմամբ: Բավականին կառուցողական ծրագիր է՝ կարճ, կոնկրետ, փոքր ռիսկային, սակայն ընկալելի: Բավականին ծանր ծանրաձող է պատվիրված, սակայն այդ արգելքը միասնական ենք հաղթահարելու»:
Իր եզրափակիչ ելույթում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ կային ելույթներ, որոնք ընդունելի էին, սակայն կային նաեւ ելույթներ, որոնք իր տրամաբանությունից դուրս էին: Նա կոնկրետ անդրադարձավ բոլոր խմբակցությունների ելույթներին: Խոսքն ուղղելով ՀԱԿ խմբակցությանը՝ վարչապետը նշեց, որ պատրաստ է նրանց հետ քննարկումներ ունենալ, եթե լինեն կոնկրետ առաջարկներ:
Վարչապետը բոլորին կոչ արեց մաքսիմալ կիրառական-պրագմատիկ խորհուրդներ տալ՝ հասկանալու համար՝ ինչ անել. «Շնորհակալություն ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին՝ աջակցության համար, գնահատում ենք այն շտանգան, որ բարձրացնելու ենք: Քաղաքացիական դիրքորոշումը որ ակտիվ պահենք, հաստատ հաջողություն կունենանք»:
ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.