Եվ այսպես՝ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը պատրաստ է։ Ընդ որամ դրա նախաբանում երկու անգամ գրված է, որ ստանդարտ մոտեցումներն ու մեթոդները չեն կարող ապահովել զարգացման այն տեմպերը, որոնք անհրաժեշտ են մեզ, ու այս նախաբանից հետո ենթադրվում էր, որ բուն ծրագիրը, այսպես ասենք, ոչ ստանդարտ է լինելու։ Բայց համբերությամբ մինչև վերջ ընթերցելով բավականին ծավալուն այդ փաստաթուղթը՝ այդպես էլ չհասկացանք, թե դրա ի՞նչն էր «ոչ ստանդարտ»։
Ընդհանրապես՝ ցանկացած կառավարության ծրագիր կառուցված է լինում նույն սկզբունքով, երկրի վիճակն այսպիսին է, պիտի կատարենք այս-այս-այս քայլերը, որպեսզի իրագործենք այս-այս-այս նպատակները։ Նոր կառավարության ծրագիրն էլ էր կառուցված այդ սկզբունքով. երկրի վիճակը վատ է, դրա համար պիտի կատարենք այս-այս-այս քայլերը, ու «բալքիմ» մի բան ստացվի։ Այլ կերպ ասած՝ ավելի ստանդարտ ծրագիր պարզապես հնարավոր չէր պատկերացնել։ Ուրիշ բան, որ կոնկրետության տպավորություն թողնելու նպատակով բավականին շատ թվեր կային (օրինակ՝ գյուղական համայնքներում իրականացնել 40 մշակութային միջոցառում, 5 քարանձավ դարձնել զբոսաշրջային վայր և այլն), բայց դրանից ավելի շատ ոչ թե գործնականություն էր բուրում, այլ խորհրդային տարիների թվապաշտություն։
Այս ամենն, իհարկե, չի նշանակում, թե ծրագիրը վատն է։ Նորմալ ծրագիր է՝ նախորդներից մի քիչ ավելի լավը կամ ավելի վատը (ճաշակի խնդիր է)։ Եվ եթե անծանոթ մեկը կարդա այս ծրագիրը՝ միանշանակ այն տպավորությանը կստանա, թե Հայաստանը բազմաթիվ լրջագույն պրոբլեմներ ունեցող երկիր է, որտեղ տարիներ շարունակ խայտառակ վատ ղեկավարում է իրականացվել, բայց հիմա տեղի է ունեցել իշխանափոխաթյուն, և ահա նոր իշխանությունները, առանց հեծանիվ հորինելու, վաղուց ամբողջ աշխարհին հայտնի ստանդարտ քայլերով փորձում են շտկել իրավիճակը։
Բայց պրոբլեմն էլ հենց այն է, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Ընդամենր մի 40-50 պաշտոնյաներ են փոխվել, և վերջ։ Եվ եթե ծրագրում նշվում է, որ սրանից հետո պետական պաշտոնյաները պիտի այս-այս-այս քայլերն անեն, բոլորս պիտի հասկանանք՝ դրանք այն նույն հազարավոր պաշտոնյաներն են, որոնք տարիներ շարունակ ճիշտ հակառակն են արել։ Երբ ասվում է, որ պիտի այս-այս-այս օրենքները փոխենք, բոլորս պիտի հասկանանք, որ օրենքներ փոխողը նույն խորհրդարանական մեծամասնությունն է, որը խորհրդարանում է հայտնվել հիմնականում «տոկոս խփելու» շնորհիվ՝ առանց հասարակության վստահության քվեի։ Եվ վերջապես՝ այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է, որ երկրում ժողովուրդ լինի, բայց Հայաստանում արդեն համարյա ժողովուրդ չի մնացել և սա՝ շնորհիվ այն նույն քաղաքական ուժի և վերջինիս իմաստուն առաջնորդի, որից էլ Կարեն Կարապետյանը ստացել է վարչապետի պաշտոնը։
Ինչևէ։ Նման ստանդարտ ծրագրերին, որպես կանոն, հետևում են նույնքան ստանդարտ մեկնաբանությունները՝ «այս ամենը հնարավոր կլինի իրականացնել միայն իշխանությունների քաղաքական կամքի առկայության դեպքում», «քանի դեռ իսկապես արդար ընտրություններով ձևավորված իշխանություններ չկան՝ ոչինչ չի փոխվի» և այլն։ Ու հասարակությունն այս ամենից նույնքան ստանդարտ հետևություններ է անում՝ «սաղ սուտ ա, ձուկը գլխից ա հոտում»։ Մեր դեպքում, իհարկե, «ձուկը» համարյա ամբողջովին է հոտած, ու երբ փորձում են քացախով կամ «մարգանցովկայով» լվանալ՝ բնականաբար, «գործընթացը վստահություն չի ներշնչում։ Թեև զուտ հիգիենայի տեսանկյունից միանգամայն օգտակար գործ է։
Ի դեպ՝ թող նոր կառավարությանը չթվա, թե հասարակության անվստահությունը հատկապես իրենց է ուղղված։ Ոչ իհարկե։ Պարզապես կառավարության ծրագրի նկատմամբ վստահություն լինել չի կարող, եթե այնտեղ գրված է, որ հովանավորչությունը պիտի բացառվի, ու դրան կողմ է քվեարկելու Գալուստ Սահակյանը, որի երկու որդիներն էլ պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
- 10:48Հաց եւ տեսարաններ, որ Արցախը մոռանան. «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործը բաղկացած է 45 հազար էջից
- 11:10Այլևս իշխանության «սրտի գործարարը» չէ. ի՞նչն է կասկածելի թվացել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
- 11:10Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. ինչն է զայրացրել Փաշինյանին.«Հրապարակ»
- 11:10«Փաստ». Դեռ այլ տհաճությունների էլ պետք է պատրաստ լինել
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.