«Երբ Հանրապետական կուսակցությունը որոշի զիջել իշխանությունը, այն ժամանակ ես կհավատամ փոփոխություններին, որոնք իբրեւ թե տեղի են ունենում մեր երկրում», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի երաժշտական հոլովակի հրապարակումից զատ, ինքը որևէ դրական բան չի տեսել նոր կառավարությունից:
«Կարծում եմ՝ նա երկար չի մնա պաշտոնի: Սերժ Սարգսյանը դրա համար չփոխեց Սահմանադրությունը»,-նկատեց նա:
Քաղաքագետն ուսումնասիրել է կառավարության նոր ծրագիրը, որն իրեն մտահոգել է: «Մտահոգիչ է ոստիկանական ուժերի ընդլայնման հարցը: Հայաստանում 2008-2015 թվականներին տնտեսությունը գրեթե չի աճել, մինչդեռ բյուջեն աճել է մոտ երկու անգամ, իսկ ոստիկանության բյուջեն՝ 5 անգամ: Սա այն դեպքում, երբ, օրինակ, բանակի բյուջեն աճել է ընդամենը 2,2 տոկոսով: Սրանով հանդերձ՝ օրակարգում շարունակում է մնալ ոստիկանական ուժերի ընդլայնումը: Կարծում եմ, հենց այդ խնդիրն է հանգեցրել նրան, որ «Սասնա ծռերի» անդամները գրավել են հենց ոստիկանական ուժերի շենքը, ոչ թե քաղաքական որևէ ինստիտուտի»,-ասաց նա:
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ քանի դեռ մեր երկրում չի վերացել մենաշնորհը, որևէ դրական փոփոխություն տնտեսության մեջ ակնկալել պետք չէ:
«Հայաստանի վերջին երեք վարչապետները խոսել են մենաշնորհի դեմ պայքարի մասին, իրենց արտահայտած մտքերը շատ նման են իրար, բայց այս 7-8 տարիներին որևէ իրական պայքար ես չեմ տեսել այս ոլորտում: Հակառակը, մոնոպոլիան ավելի է զարգացել: Օրինակ՝ շաքարավազի ներմուծման ոլորտում: Եթե 2000-ական թթ. այդտեղ մենաշնորհը եղել է 70 տոկոս, ապա այժմ հասել է 99 տոկոսի: Ներկայումս կա շաքարավազ ներմուծող երեք ընկերություն՝ «Ալեքս Գրիգը», որը 98 տոկոս է, մնացածը «Կոկա կոլա» եւ «Պեպսի» ընկերություններն են, դրանք էլ ներմուծում են ոչ վաճառքի, այլ իրենց արտադրության մեջ օգտագործելու համար»,-նշեց նա՝ հավելելով, որ հետխորհրդային երկրներից ամենամոնոպոլիզացված տնտեսությունն ունի Հայաստանը:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.