2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների համար աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է՝ այս և այն մասին, թե ի՞նչ է լինելու աշխատանքային գրքույկների հետ, իրազեկում է փաստաբան Հասմիկ Օհնիկյանը:
Դեռևս 2015 թ-ի հունիսին ընդունված օրենքով, որով փոփոխություն է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում՝ ուժը կորցրած է համարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90 հոդվածը, որը վերաբերում է աշխատանքային գրքույկին:
Նույն օրենքով սահմանվել է նաև, որ աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների մասով:
18 օգոստոսի 2016 թվականի N 882-Ն կառավարության որոշմամբ սահմանվել է աշխատանքային գրքույկը շրջանառությունից դուրս գալու հետ կապված հարաբերությունները՝ միաժամանակ ուժ կորցրած ճանաչելով 2006 թվականի հունիսի 16-ի “Աշխատանքային գրքույկի ձեւը, աշխատանքային գրքույկ վարելու եւ կրկնօրինակ տրամադրելու կարգը սահմանելու մասին” N 876-Ն որոշումը:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Ի՞նչ է լինելու աշխատանքային գրքույկների հետ.
Գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո` երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով. այնուհետև աշխատանքային գրքույկները հանձնվելու են աշխատողներին:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը կծանուցի գործատուներին աշխատանքային գրքույկները հանձնելու վերաբերյալ
Ծառայությունը մինչեւ 2017 թվականի մարտի 1-ը պատվիրված նամակով կամ ստորագրությամբ առձեռն հանձնելու եղանակով ծանուցելու է գործատուին աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամկետների մասին: Աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամկետները չեն կարող ավելի ուշ լինել, քան 2019 թվականի հունվարի 1-ը:
Գործատուն, մինչեւ իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները տարածքային բաժին ներկայացնելը, աշխատանքային գրքույկում լրացված վերջին էջից հետո նշում է աշխատանքային գրքույկի լրացված բոլոր էջերի թիվը եւ ստորագրում (կնիքի առկայության դեպքում` նաեւ կնքում)` նշելով իր զբաղեցրած պաշտոնը, անունը եւ ազգանունը:
Աշխատանքային գրքույկները ծառայության տարածքային բաժին ներկայացնելով ծառայության հետ կնքվում է աշխատանքային գրքույկների հանձնման-ընդունման ակտ, եթե աշխատողների թիվը մինչեւ 10 –է, ապա ակտը լրացվում է տարածքային բաժնում, մինչև 50 աշխատանքային գրքույկի համար լրացվում է մեկ ակտ:
Գործատուի ներկայացուցչին հանձնվում է ստացական գրքույկների ընդունման վերաբերյալ:
Աշխատանքային գրքույկները գործատուին են վերադարձվում դրանք տարածքային բաժին ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ օրը համաձայնեցնելով է գործատուի ներկայացուցչի հետ:
Ծառայությունը տեսաներածում է (սքանավորում) աշխատանքային գրքույկն ու էլեկտրոնային լուսապատճենը մուտքագրում է շտեմարան: Աշխատանքային գրքույկները տարածքային բաժնից հետ ստանալուց հետո գործատուն դրանք հանձնում է աշխատողներին` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.