Օրեր առաջ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի արած հայտարարությունն այն մասին, որ Իսկանդերն ու Սկադը չեն կրակի, շարունակում են քննարկման առարկա մնալ:
ՀայՄեդիա.AM-ը զրուցեց Արցախյան ազատամարտի մասնակից, «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարի օգնական Շահե Աճեմյանի հետ:
-Դուք ռազմական գործի գիտակ եք: Որքանո՞վ են հիմնավոր այն հայտարարությունները, որ Հայաստանի ձեռք բերած Իսկանդեր հրթիռային համակարգերը անհրաժեշտության դեպքում չեն կրակի:
-Կկրակի, չի կրակի…Այդ հայտարարություններ անող մարդը որտեղից գիտի: Նախ իր բնագավառից դուրս մեկնաբանություն է սա, բացի այդ սա իր անձնական կարծիքն է: Չես կարող մարդուն արգելել արտահայտել իր կարծիքը, բայց հզոր զենքը, որ մենք այսօր ունենք, նորություն չէի անվանի:
Ազատություն ռադիոկայանին ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարություննյանն էր հարցազրույց տալիս, որի ժամանակ էլ հայտարարեց, որ Իսկանդերից հզոր զենք էլ ունենք:
Այդ հզոր զենքի մասին ես էլ գիտեմ: Լրագրողը փորձում էր ստիպել վերջինիս բացել փակագծերը այդ հզոր զենքի մասին, ինչին Վաղարշակ Հարությունյանը ծիծաղելով պատասխանեց, որ ռազմական գաղտնիք չի կարող բացահայտել, և որ օրը կգա ու այդ զենքը նույնպես կցուցադրվի:
-Փորձագետը մտավախություն էր հայտնել, որ Իսկանդերի կիրառումը կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս հայտարարությունը:
-Պակիստանը և Հնդկաստանը երկուսն էլ ատոմային ռումբ ունեն, բայց սահմանի վրա զինվոր է մեռնում երկու կողմից, խլրտումներ են լինում: Դա չի նշանակում, որ այդ ատոմային ռումբը նրանցից մեկնումեկը պիտի կիրառի: Ատոմային ռումբը կկիրառեն միայն այն ժամանակ, երբ կողմերից մեկը վերջնական կորուստներ է ունենալու:
Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ, իբր թուրքերը Ստեփանակերտը գրավել են, առաջանում են դեպի Գորիս կամ դեպի Երևան: Այդ ժամանակ արդեն Իսկանդեր չէ, մնացած զինատեսակներն էլ կգործածվեն: Ընդհանրապես, Ադրբեջանն էլ ուժեղ զենքներ ունի, մենք էլ:
-Ա.Ղազինյանը կարծում է, որ Իսկանդերի առկայությունը չի սանձազերծի Ադրբեջանի ռազմական նկրտումները:
-Այդքան տարի միլիոնավոր դոլարներ ծախսելով զինել են բանակը, սեփական ժողովրդին թունավորել, բնական էր, որ Ալիևը մի օր պիտի ռազմական ավանտյուրայի դիմեր: Մենք, իհարկե, հանկարծակիի եկանք, բայց մենք զպսեցինք ու կորցրած հողերը հետ կբերեինք, եթե միջազգային հանրությունը Հայաստանին չզսպեր: Վերջին անգամ զսպեցին մեզ:
Վստահեցնում եմ, որ եթե պետք եղավ՝ Իսկանդերն էլ կկրակի, ավելի հզոր զենքեր էլ կկրակեն: Երբ որ տեսնում ես, որ թշնամուդ դեմ ձեռքիդ զենքը չի հերիքում, անշուշտ պիտի անցնես ավելի հզոր զենքի, թե չէ ինչ համաշխարհային պատերազմ, ինչ բան: Պարապ բաներ են սրանք:
Երբ պիտի մեր հանրությունը հասկանա, կամ միջազգային հանրությունն ընդունի այն փաստը, որ ոնց որ ԱՄՆ-ն ունի Իսրայել, երբեք Իսրայելից չի հրաժարվի, Ռուսաստանն էլ Հայաստան ունի:
Հիմա կարող է մի քիչ տարբեր մակարդակներով, տարբեր տեսանկյուններով, բայց վերջիվերջո Հայաստանը Ռուսաստանի Իսրայելն է այս տարածաշրջանում: Հիմա մարդիկ կասեն Ռուսաստանը դավաճանում է մեզ, բայց ոչ ոք մեզ չի դավաճանել, որքան կոմունիզմը 75 տարի: Հիմա լավ է, թե վատ՝ մենք ուրիշ դաշնակից չունենք:
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.