Razm.info-ն համեմատել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի զեկույցները այդ երկրի պետական մարմինների հայտնած, ինչպես նաև Ռազմինֆոյի արձանագրած տվյալների հետ, ինչի շնորհիվ հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն ևս 10 մարտական կորստի մասին (2014-15թթ.)։
Ադրբեջանը ՄԱԿ է ներկայացրել է իր կորուստների և հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ամսական զեկույցներ, որոնցում հայտնում են, թե նշված ամսվա որ օրը քանի կորուստ են ունեցել՝ նշելով ժամը և միջադեպի վայրը, երբեմն էլ նաև անուններ։
ՄԱԿ-ում Ադրբեջանի զեկույցներին ուղիղ հղում չենք կարող դնել, քանի որ կայքը հնարավորություն չի տալիս նույն հղումը երկրորդ անգամ բացել։ Փաստաթղթերը կարող եք դիտել այստեղ։ Զեկույցներից մեկը՝ որպես օրինակ, կարող եք ներբեռնել Ռազմինֆոյի կայքից:
Այսպիսով 2015 թվականի համար Ռազմինֆոն արձանագրել է Ադրբեջանի ՊՆ թաքցրած 8 մարտական կորուստ, որոնցից 2-ը՝ վերապահումներով (նշված են աստղանիշով)։
Հունվարի 4. Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զեկույցում, անուն չնշելով, հայտնում է, որ Սեյսուլանի ուղղությամբ հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել: Այս կորոստի մասին Ադրբեջանի ՊՆ-ն չէր հայտնել։
Հունվարի 18. Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զեկույցում, անուն չնշելով, հայտնում է, որ Թարթառի ուղղությամբ հայկական կողմի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ այլ զինծառայող, ում մասին Ադրբեջանի ՊՆ-ն նույնպես չէր հայտնել։
*Հունվարի 22. Կրկին առանց անուն տալու ԱԳՆ-ի զեկույցում նշվում է Ֆիզուլիի շրջանում հայկական գնդակից սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի մասին, ինչը Ադրբեջանի ՊՆ-ն ևս չէր հայտնել։
Հունվարի 23-ին, երկրի ՊՆ-ին հղումով, ադրբեջանական Qafqazinfo լրատվակայքը հայտնել է, որ «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուն, որին թաղել են պատվո պահակախմբի մասնակցությամբ, պատվո համազարկով և բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ, ինչը հատուկ է մարտական պայմաններում սպանվածներին։
Ուստի ենթադրում ենք, որ սպանված Բաբաշովը հենց ԱԳՆ հայտնած մարտական կորուստն է, ում Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է ներկայացնել որպես «զենքի հետ անզգույշ վարվելու» արդյունքում սպանվածի։
Օգոստոսի 22. Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զեկույցում, անուն չնշելով, հայտնել է, որ Խոջավենդի (Մարտունի) ուղղությամբ հայկական կողմի կրակից սպանվել է ադրբեջանցի զինծառայող: Այս մասին երկրի ՊՆ-ն չէր հայտնել։
Օգոստոսի 24. Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զեկույցում, անուն չնշելով, հայտնել է, որ Թարթառի ուղղությամբ հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայող է սպանվել, որոնց մասին Ադրբեջանի ՊՆ-ն չէր հայտնել։
*Սեպտեմբերի 25. Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմի ականանետային կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Մամեդով Էլշան Վագիֆ օղլուն։ Նույն օրվա համար կորուստ է հայտնում նաև ԱԳՆ-ն, սակայն մահվան պատճառ էր նշել հայկական կողմի հրազենի կրակոցը։
Դատելով նույն օրվա կորստի մահվան պատճառի մասին երկու գերատեսչությունների տված իրարից տարբեր պատճառները՝ կարելի է ենթադրել, որ ԱԳՆ և ՊՆ հայտնած կորուստները երկու տարբեր մարդիկ են։
Սեպտեմբերի 27. Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մարտական 3 կորուստիմասին՝ Վելիև Ռաուֆ Ֆախրեդդին օղլու, Ահմադզադե Նարիման Իսփանդիյար օղլու, Մուսթաֆազադե Զյոհրաբ Նամիգ օղլու։
Նույն օրվա համար Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է 5 կորստի մասին՝ մեկը Ֆիզուլիի, իսկ չորսը Գետաբեկի ուղղությամբ։ Այսպիսով միայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն թաքցրել էր առնվազն 2 կորուստ։
2014 թվականի համար արձանագրել ենք Ադրբեջանի ՊՆ թաքցրած 2 մարտական կորուստ։
Օգոստոսի 4-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ հոսպիտալում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գարազադե Անար Վիվադի օղլուն։ Նույն օրվա համար Ադրբեջանի ԱԳՆ-ն , անունը չնշելով, հայտնում է Գերանբոյի հատվածում մարտական զոհի մասին։
Սակայն ադրբեջանական բաց այլ աղբյուրների հետազոտության արդյուքնում պարզ է դարձել, որ Գարազադե Անար Վիվադի օղլուն վիրավորվել էր դեռ հուլիսի 31-ի օգոստոսի 1-ի լույս գիշերը և մահացել օգոստոսի 4-ին հոսպիտալում։ Ուստի կարող ենք նշել, որ օգոստոսի 4-ի համար Ադրբեջանի ՊՆ և ԱԳՆ հայտնած մարտական կորուստները երկու տարբեր մարդիկ են։
Ադրբեջանի ՊՆ-ն ը հայտնել էր, որ նոյեմբերի 20-ին ժամը 12։45-ի սահմաններում «հայկական կողմից արձակած գնդակից» մարտական դիրքում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ազիզով Ռուսթամ Իզզեթ օղլուն։ Նույն օրվա համար ԱԳՆ-ն Գերանբոյի հատվածում ևս կորուստ էր արձանագրել՝ մահվան ժամ նշելով 14։40-ը։
Բացի այդ, ադրբեջանական բաց այլ աղբյուրների հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ Ադրբեջանի ՊՆ հայտնած Ազիզով Ռուսթամ Իզզեթ օղլուն ծառայում էր Աղդամի զորամասերից մեկում, ինչը բավականին հեռու է ԱԳՆ նշած Գերանբոյից։
Այսպիսով արձանագրում ենք, որ նոյեմբերի 20-ի համար Ադրբեջանի ՊՆ և ԱԳՆ հայտնած մարտական կորուստները ևս երկու տարբեր մարդիկ են։
Ռազմինֆոն մարտական կորուստ է դիտարկում մարտերի ընթացքում արձակված կրակի և ականի պայթյունի հետևանքով զոհվածներին։
Բաց աղբյուրների հետազոտությունը տվյալ դեպքում ադրբեջանական բաց (հասանելի) աղբյուրներից (պաշտոնական կայքերից, լրատվական կայքերի ավելի ուշ հրապարակումներից, սոցիալական ցանցերից ևն) ստացված տեղեկատվությունն ու դրա վերլուծությունն է։
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.