Հայաստանի անկախության 25- ամյակին նվիրված ռազմական շքերթին, ի թիվս այլ ռազմական տեխնիկայի, ցուցադրվեցին «Իսկանդեր» տակտիկական հրթիռների արձակման կայանքները:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձեց իմի բերել այդ համակարգերի ու դրանց գնման մասին տեղեկությունները:
Գինը
Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական պայմանագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում:
Սակայն, ՀՀ Ֆինանսների նախարարությունից օրերս ստացված գրության համաձայն, 2016 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ այդ 200 միլիոն դոլարից դեռևս որևէ օգտագործում չի եղել: Վերոնշյալ պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն վարկի օգտագործումը սկսվում է զենքը մատակարարելու օրվանից:
Այսինքն, սեպտեմբերի 13-ի դրությամբ (երբ «Իսկանդերները» արդեն վստահաբար Հայաստանում էին) վարկի սահմաններում որևէ զենք կամ ռազմական այլ գույք Ռուսաստանը Հայաստանին չի տրամադրել:
Դա հիմք է տալիս վստահաբար պնդելու, որ «Իսկանդերներ» համակարգերը (ի թիվս մյուս նոր զինատեսակների) գնվել են ոչ թե վարկով, այլ ուղղակի վճարման դիմաց: Դա, ըստ էության, «Ազատության» հետ զրուցում հաստատեց նաև Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, որն ասաց՝ այն «ձեռք է բերվել մեր բյուջետային ծախսերի հաշվին»:
«Իսկանդերների» այս գործարքը դեռևս արտացոլված չէ ոչ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում, ոչ էլ Ստոկհոլմի խաղաղության միջազգային ինստիտուտի զեկույցներում: Հետևապես դժվար է գնահատել, թե հայաստանյան հարկատուների վրա որքա՞ն են նստել այդ համակարգերը:
Սակայն տարբեր փորձագետների գնահատմամբ այդ համակարգերի մեկ բրիգադի արժեքը կազմում է 200-300 միլիոն դոլար: Բրիգադը կազմված է 12 արձակման կայանքից, իսկ անկախության 25-ամյակի շքերթին Երևանում ցուցադրվեց 4 կայանք: Հետևապես, կարելի է ենթադրել, որ ցուցադրված «Իսկանդերները» Հայաստանի բյուջեին արժեցել են 70-ից 100 միլիոն ԱՄՆ դոլար:
Հեռահարությունը
Ռուսական, ադրբեջանական և թուրքական որոշ աղբյուրներ հանդես եկան հրապարակումներով, ուր Հայաստանի «Իսկանդերների» խոցման շառավիղը նշվում էր 500 կիլոմետրը: Այդ հրապարակումները տարածում էր նաև տեղական մամուլը: Երևանյան ռազմական շքերթի ժամանակ, սակայն, որպես խոցման հեռահարությունը հայտարարվեց 300 կմ թիվը:
Բանն այն է, որ կան տարբեր տեսակի 9K720 «Իսկանդեր» կայանքներ (ՆԱՏՕ-ի կլասիֆիկացիայով՝ SS26 Stone): «Իսկանդեր-Մ», «Իսկանդեր-Կ» և «Իսկանդեր-Է»: Երևանյան ցուցադրման ժամանակ արձակման կայանքները քողարկված էին, և հնարավոր չէ հստակ հասկանալ, թե ո՞ր տիպին են պատկանում հայկական «Իսկանդերները»:
Համաձայն Բալիստիկ հրթիռների տարածման կանխարգելման Հաագայի կոդեքսի, դրա անդամ երկրները (այդ թվում՝ Ռուսաստանը), պարտավորվել էին այլ պետություններին չվաճառել 300 կիլոմետրից մեծ հեռահարությամբ հրթիռներ:
Հենց այդ կոդեքսին հետևելու համար Ռուսաստանում ստեղծվեցին էքսպորտային «Իսկանդեր-Է»-ները: Վերջիններս, համաձայն, պաշտոնական տվյալների, ունեն 280 կիլոմետրանոց հեռահարություն: Հավանաբար, հենց դրանք են մատակարարվել Հայաստանին (այս դեպքում նաև իրականությանը առավել մոտ է լինում հայտարարված 300 կմ թիվը):
Այդ պարագայում, պետք է նկատենք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի շրջակայքում գտնվող օբյեկտները խոցելու համար «Իսկանդերները» պետք է տեղափոխվեն Արցախ, քանի որ Հայաստանի ամենամոտիկ կետից Բաքուն 305 կմ հեռավորության վրա է: Իսկ այդ համակարգերի Արցախ տեղափոխումը վտանգավոր է թե ռազմական և թե դիվանագիտական առումներով:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=7Jgndqy3mdg
Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.