Հայաստանի զարգացման հիմնադրամի հրավերով մեր երկիր այցելությունից հետո «Der Standard» օրաթերթի լրագրող Քրիստիան Շախինգերը հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ ներկայացնելով հայկական մի շարք զբոսաշրջային ուղղություններ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Վիեննայում տպագրվող և գերմանախոս երկրներում շուրջ 67 հազար օրինակով տարածվող «Der Standard» («Շտանդարդ») օրաթերթի լրագրողին մեր երկրում ամենաշատը գրավել են քրիստոնեական մշակույթի խորն արմատներն ու հյուրընկալության դարավոր ավանդույթները։
«Գինիներ, վանքեր. երկուսով էլ հետաքրքրվելու դեպքում մարդ պետք է Հայաստան այցելի»,-գրել է նա և հիշեցրել, որ 2007-ին այստեղ է գտնվել հնագույն գինեգործական արտադրությունը: Իսկ Արենիի մոտ հայտնաբերված 6000-ամյա հնձանը որակել է որպես «մի վայր, ուր բախվում են երկու ժամանակային իրականություն»:
Հայաստանում քրիստոնեական հավատի մասին գրել է. «Հայ Առաքելական եկեղեցու արվեստում խաչելության դաժան տեսարաններ գործնականում չկան։ Փոխարենն այստեղ խաչքարերի վրա կարելի է նկատել արմատ ձգած ծառեր, կենաց ծառը՝ որպես պտղաբերության խորհրդանիշ, վրան՝ նուռ»:
Քրիստիան Շախինգերը հատուկ ընդգծել է Երևանի «լուսավոր ժամանցը», «անվերջ շարժասանդուղքներով ու արվեստի նմուշներով Կասկադ համալիրը» և «շատրվանային ամենօրյա համերգներով Հանրապետության հրապարակը», գրել է Նորավանքի, Խնձորեսկի ճոճվող կամրջի, աշխարհահռչակ հայկական կոնյակի ու երկրի զարմանահրաշ բնության մասին։ «Իսկ ով ինձ ասի, թե ինչպես էր կոչվում քաղցրավենիքի հայտնի խանութը, որտեղ գնացքի մոդել է պտտվում, նրան խոստանում եմ հոնի օղի»,-այսպես է ամփոփել իր հոդվածը հանրահայտ «Der Standart»-ի լրագրողը` այն լրացնելով չվերթերի ցանկով, որոնցով կարելի է Հայաստան հասնել:
Հայաստանի մասին «Der Standart»-ի հոդվածին հաջորդած մեկնաբանություններում գերմանալեզու ընթերցողները քննարկել են մեր երկրին առնչվող ամենատարբեր դրվագներ՝ նկատելով, որ հանգիստն այս երկրում շատ ապահով է, հիշել են համեղ ուտեստներն ու ափսոսանք հայտնել, որ հոդվածում չի խոսվում Տաթևի վանքի, ամենաերկար ճոպանուղու, Մատենադարանի ու Էջմիածնի մասին: Ընթերցողներից մեկն էլ գուշակել է հոդվածագրի տված հարցի պատասխանն ու շեշտել, որ սպասում է խոստացված հոնի օղուն:
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.